Красота В Лицах

Ван Гог, Звездная ночь. Копия Анджея Влодарчика. Доставка до дома. -  VG200401

Художник

Нидерландский художник Винсент Ван Гог с детства был тонко чувствующим и замкнутым ребенком. В юности он семь лет занимался оценкой и продажей картин в фирме своего дяди, где и обнаружил страсть к рисованию. Однако коммерция и искусство были для него несовместимы. Будучи сыном священника, он решил пойти по стопам отца: трижды пытался получить теологическое образование, но обостренное чувство прекрасного и справедливого не позволяло ему ладить с людьми.

Потерпев очередную неудачу, Ван Гог сосредоточился на творчестве и решил создать вместе с Полем Гогеном свою мастерскую. Но регулярные конфликты чувствительного Винсента с жестокой реальностью в итоге окончательно вывели его из равновесия: в 1889 году художник попал в психиатрическую лечебницу. Там он прожил год и написал большую часть своих картин. Через несколько месяцев после выхода из лечебницы Ван Гог, по основной версии, покончил жизнь самоубийством, выстрелив в себя из револьвера.

История

В мае 1889 года, во время очередного обсуждения планов с Гогеном, Ван Гог внезапно пришел в неистовство и набросился на друга с бритвой в руках. До конца не ясно, что именно произошло, но позднее ночью Винсент отрезал себе мочку уха. Его забрали в психиатрическую лечебницу в Арле, где через месяц после происшествия художник написал картину «Звездная ночь». И хотя Ван Гог изобразил вид из окна больницы, большая часть экспозиции вымышленная: ему было видно только пшеничное поле и небо.

Стиль

Ван Гог был постимпрессионистом. Художники этого направления стремились отойти от точного изображения предметов и от импрессионистской фиксации момента. Для них на первом месте стояла задача показать фундаментальные смыслы, используя цвет и формы. Точность в изображении реальных объектов теперь тоже была не обязательна — главным стало выразить идею.

В случае с картиной «Звездная ночь» сам Ван Гог никак не пояснял свою задумку. Искусствоведы полагают, что огромные вихреватые звезды отсылают к религиозным чувствам: размышлениям о конце бытия, о вечности. Важно отметить, что картина была написана накануне острого приступа Ван Гога в июле 1889 года: возможно он творил в состоянии обостренного восприятия.

Красота

  1. Что такое красота?Красота это сочетание доброты,ума и эстетического наслаждения.
  2. Какая бывает красота?душевная,внешняя,окружающая.
  3. Совместима ли внешняя красота с внутренней?Да
  4. Какие интересные цитаты и высказывания о красоте вам известны?Красота спасет мир,она умела видеть красоту в других, даже тогда, когда человек сам в себе этого не видел.

Հետաքրքիր տեղեկություններ Կոմիտասի կյանքից։

Կոմիտասի ժամանակակիցները պատմում են, որ Վաղարշապատում ակումբներ, ներկայացումներ, հասարակական հանդեսներ չկային. ուսուցչական անձնակազմը սովորություն էր դարձրել շաբաթը գոնե երկու անգամ հավաքվել ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու համար: Եվ Կոմիտասն այդ հավաքների ամենաուրախ անդամներից մեկն էր: Այդ ժամանակ նա սովորաբար նարդի էր խաղում ուժեղ խաղացողների հետ: Դրանցից մեկն էլ ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանն էր: Արվեստաբան Գ. Լևոնյանը պատմում է, որ Կոմիտասը արագ էր խաղում, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում և դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում և գնում վազվզելու երեխաների հետ:
Դաշտում խնջույքի ժամանակ Կոմիտասը մի օր լսում է էշի զռոցը. անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել. նա հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
Լեզվաբան Հր. Աճառյանն էլ հիշում է, որ Կոմիտասը տաղանդավոր պարող է եղել: Ճեմարանի մտերմիկ հավաքույթների ժամանակ նրանց խնդրանքով Կոմիտասը կատարել է իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Ճեմարանի ուսուցիչների մեջ հայտնի ժողովրդական պարող է եղել. պարել է տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:
Միաժամանակ նա օժտված էր նաև կատակերգակ դերասանի հատկություններով: Հր. Աճառյանը պատմում է, որ մտերմիկ շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էին Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ նրանք ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում: Դրանով զվարճացնում էին իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ էին խնդրում կրկնել այդ տեսարանը:

Աշակերտների հետ
Կոմիտասի աշակերտներից Մելքոն Քրիշչյանը մի հետաքրքիր ու զավեշտական դեպք է պատմում իր ու ուսուցչի` Կոմիտասի մասին: Այս պատմությունն ապացույցն է այն բանի, որ Կոմիտասը, իբրև ուսուցիչ, շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել իր աշակերտների հետ` չխուսափելով անգամ նրանց հետ կատակելուց:
Մելքոնը պատմում է, թե ինչպես ինքը երկար ու խիտ մազեր է պահելիս եղել, ինչը հարուցել է ուսուցչի զայրույթը, և Կոմիտասը նրան շարունակ դիտողություն է արել դրա համար` կես կատակ, կես լուրջ ասելով.
– Զոկլա՛նտ, բաշդ մկրատել տուր, եթե ոչ, ինձ հետ գործ կունենաս:
Եվ քանի որ Կոմիտասն էլ ճաղատ է եղել, աշակերտն անկաշկանդ կատակով պատասխանել է.
– Հա՛յր Սուրբ, դա չունևոր դասակարգի նախանձ է, ուրիշ ոչինչ:
Աշակերտը պատմում է, թե ինչպես մի օր դասարանում գլուխն առած երկու ձեռքերի մեջ` խորասուզված էր ընթերցանության մեջ, երբ նկատեց, թե ինչպես մի փունջ իր մազերից գրկին թափվեց: Այս ամենն ուղեկցվեց ներկաների բարձրաձայն քրքիջով: Երբ Մելքոնը շրջվում է, ետևում կանգնած տեսնում է Կոմիտասին` հաղթական դիրքով: Նա մի ձեռքով մկրատն էր բռնել, մյուսով` հայելին աշակերտի առջև: Մելքոնը խոստովանում է, որ դավադրությունը բավական հաջող էր պատրաստված. սափրիչն էլ պատրաստ սպասում էր, ով, Վարդապետի ձեռքից մկրատն առնելով՝ Մելքոնին սափրչատուն է ուղեկցում:
Ուսուցչի և աշակերտի միջև զավեշտական այս դրվագը սրանով չի ավարտվում: Եվ այս դեպքից մի քանի շաբաթ անց Մելքոնը քայլելիս տեսնում է մի խումբ հավաքված մարդկանց և ծանոթ սարկավագի, ով հիվանդանոցից բամբակ ու ալկոհոլ էր բերել տալիս: Մոտենում և տեսնում է, որ վիրավորը Վարդապետն է` երկու ձեռքերով արյունաթաթախ թաշկինակը գլխին սեղմած: Մելքոնին պատմում են, որ մայթով քայլելիս Վարդապետի գլխին տանիքից սառցի լեզվակ է ընկել` վնասելով գլուխը:
Աշակերտին տեսնելով` Կոմիտասը բացականչել է.
-Ահա՛, Զոկլանտն էլ եկավ, էլ բամբակի, դեղի պետք չկա. վերքս ինքնիրեն կբուժվի:
Աշակերտը, չկորցնելով իրեն, ասում է.
-Աստվա՛ծ տա, Հա՛յր սուրբ: Բայց եթե այն մազերը, որ դուք ձեր ձեռքով իմ գլխից ցած առիք, Աստծո կամոք ձեր գլուխը ծածկած լինեին, այդ վերքն էլ չէիք ունենալ:
Այս խոսքերից հետո անգամ Կոմիտասը չի կարողանում իր ծիծաղը զսպել:
Իր աշակերտների համար սրտացավ Վարդապետը մի ուրիշ անգամ պաշտպանում է Մելքոնին ճեմարանի տեսուչի մոտ, ով ցանկանում էր դուրս թողնել նրան ճեմարանից մի դեպքի առիթով, որի համար, սակայն, Մելքոնը մեղավոր չէր:

Ճանապարհի ընկեր
Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
– Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:
 

Խրիմյան Հայրիկի պատվերը
Իր բացառիկ դուրեկան ձայնի համար Կոմիտասը արժանացել էր Խրիմյան Հայրիկի համակրանքին և տոնական օրերին Հայրիկը նրան էր վստահել ղեկավարելու խորանի երգեցողությունը` դպրաց դասի և ավետարանների ընթերցումները: Հր. Աճառյանը հիշում է, թե ինչպես մի անգամ` Ս. Գևորգի տոնին, պատարագի ավարտից հետո Հայրիկը Կոմիտասին պատիվ է անում` նրան հրավիրելով սեղանակից դառնալ իրեն: Բայց Կոմիտասն անհետացել էր. այդ օրը բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվել Հայաստանի տարբեր շրջաններից և սովորության համաձայն սեղաններ էին բացել. ուրախանում էին` ժողովրդական երգ ու պարի, դհոլ ու զուռնայի ուղեկցությամբ: Ավելի ուշ հայտնվում է Կոմիտասը` ուրախությամբ հայտնելով ընկերներին, որ ձայնագրել է բազմաթիվ ժողովրդական երգեր: Կաթողիկոսի բարկությունը մեղմելու համար ներկայանալով նրան` ծունկի է գալիս և ասում, որ Վեհի ցանկությումբ իր մեղքը կքավի` իր հավաքած երգերից ու պարերգերից կատարելով: Դրանից հետո Խրիմյան Հայրիկը թույլ է տալիս Կոմիտասին պատարագից հետո ազատորեն շրջել և գրառել հայ ժողովրդի երաժշտական գանձերը:

Ամենամեծ ընդհանուր բաժանարարը

Երկու բնական թվերի (օրինակ՝ 12-ի և 24-ի) ամենամեծ ընդհանուր բաժանարար կոչվում է այն ամենամեծ թիվը, որի վրա անմնացորդ բաժանվում են երկու տրված թվերը (այն է 12-ը):

Օրինակ՝
Դիտարկենք  12 և 24 թվերը։ Որպեսզի հաշվենք նշված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը, կարելի է դուրս գրել դրանցից յուրաքանչյուրի բաժանարարները և ընտրենք դրանցից ամենամեծը և ընդհանուրը։
12  թվի բաժանարարներն են՝ 1; 2; 3; 4; 6; 12; 
24-ի բաժանարարները՝ 1; 2; 3; 4; 6; 8; 12; 24: 
Դրանցից ընդհանուր են՝ 1; 2; 3; 4; 6; 12; իսկ ամենամեծն է 12-ը։
Հակիճ գրում ենք՝ (12; 24) = 12: Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը կարելի է գտնել՝ դուրս չգրելով թվերի բոլոր բաժանարարները:1. Երկու թվերը վերլուծել պարզ արտադրիչների: 2. Դուրս գրել բոլոր պարզ թվերը, որոնք միաժամանակ կան երկու վերլուծություններում: 3. Հաշվել դուրս գրված թվերի արտադրյալը, որն էլ կլինի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

Օրինակ`Հաշվենք 18-ի և 30-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

1. Վերլուծենք դրանք պարզ արտադրիչների՝
18 = 2·3·3
30=  2·3·5

2.Դուրս գրել բոլոր պարզ թվերը, որոնք միաժամանակ կան երկու վերլուծություններում`
2; 3։

3. Հաշվենք դուրս գրված թվերի արտադրյալը՝ 2·3 =6

Ստացվեց, որ (18; 30)=6:

Առաջադրանքներ

  1. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (88-44,22,11,1; 104-52, 26, 13, 1);
    բ․  (85-17,1; 102-51,17,1);
    գ․  (31-1; 40-10,5, 1);
    դ․  (140-2, 35, 7, 1; 224-112, 56, 28, 14, 7, 1);
    ե․  (45-9, 3, 1; 48-24, 12, 6, 3, 1; 81-9, 3, 1);
    զ․  (57-19, 1; 76-38, 19,1; 83-1);
    է․  (260-52, 26, 13, 1; 325-65, 13, 1; 455-91, 13, 1):
  2. Մարզադպրոցի համար գնել են 258 կարճ թևերով և 215 երկար թևերով մարզաշապիկներ: Մարզաշապիկները բաժանել են փաթեթների, այնպես որ յուրաքանչյուրում լինեն միևնույն թվով մարզաշապիկներ երկու տեսակներից և օգտագործվեն բոլոր մարզաշապիկները: Ամենաշատը քանի՞ մարզիկ կստանա այդ փաթեթից: Քանի՞ մարզաշապիկ կա յուրաքանչյուր  փաթեթում:215 մարզիկի տվեցին տավեցին կարճ թև շախիկ մեկ երկար թև շապիկ։43
  3. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (72, 96-24); 
    բ․  (90,126-18);
    գ․  (108, 198-18);
    դ․  (125, 200=25);
    ե․  (40 56 72=8;
    զ.  ( 168,180,204=6:

    Լրացուցիչ առաջադրանք
  4. 13 վարպետ տունը 130 օրում կառուցեցին։ Նույն աշխատանքը 26  վարպետը քանի՞ օրում կկատարեն։65 օրում
  5. 26 ամանորյա նվերի համար 9620 դրամ վճարեցին։ 14430 դրամով քանի՞ այդպիսի նվեր կարելի է գնել։39
  6. 35 գիրքերը 25 կգ 200 գ են կշռում։ Քանի՞ այդպիսի գիրք 31 կգ  680 գ կկշռեն։

44

Գործնական քերականություն

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ-գոյական. ջինջ-ածական. վազել-բայ. բուրավետ-ածական. մեծ-ածական. ժամացույց-գոյական. թրթռալ-բայ. թիավարել-բայ, ջուր-գոյական. ջրոտ-ածական. ուրախ-ածական. ջրել-բայ. սար-գոյական. մարդ-գոյական. գնալ-բայ, ծաղ­կավետ-ածակա. Հրաշալի-ածական. երեխա-գոյակա. լողալ-բայ. վազվզել-բայ. մաքուր-ածական. նավաստի-գոյական. օձ-գոյական, ճկուն-ածական. սողալ-բայ, իջնել-բայ,բացվել-բայ, չխկչխկալ-բայ, Սև-ածական. Ինքնաթիր-գոյական, առվակ-գոյական. պայծառ-ածական, գոռգոռալ-բայ, գարուն-գոյական, բարձրանալ-բայ, սպիտակ-ածական, թիթեռ-գոյական, պահակ-գոյական, նավակ-գոյական. Գաղտնի-ածական, պահել-բայ, հատիկ-ածական, ոսկեզօծ-ածական, Ոսկեզօծել-բայ, երկաթյա-ածական:

16. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ-երբեք, անարատ-արատավոր, ոչնչացնել-ստեղծել, բացահայտ-գաղտնի, թույլ-ամուր, վերջին-առաջին,Համաձայնել- մերժել-հրաժարվել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել, Հավաքել-վատնել,, աջ-ձախ, արթուն-քնած

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայորդի, հույների երկիր-Հունաստան,  փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:

Իմ առաջին քիմական փորձը

Այսոր մենք կիրականացնենք այս քիմիական երևույթը։

Անրաժեշտ նյութերը

1)սոդա․ Na 2 CO 3 2) քացախ HC 3 COOH

Երբ մենք խառնելենք սոդա և քացախը մենք ստացանք քիմիական երևույթ։ Երբ մենք կատարեցինք այն ինչը պլանավորում էին մենք ամենասկզբում զարմացանք քանիվոր այնի ինչը մենք ստացանք ավելի քիչեր նման քան այն ինչը պատկերվածե առաջին նկարում։ Բայց ինձ մեկա շատ դուրեկավ այս փորձը։

Image.jpeg
Image.jpeg

Ձեռքերի խնամք

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Քիմիական երևույթներ

1*Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում նկատվում է
ա) Գույնի փոփոխություն -լուցկու այրումբ)լույս է անջատ­վում-մոմի այրում, գ) հոտ է տարածվում-ձվի նեխում:

2*Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
ա) կաղամբի թթվելը-քիմիական, բ) սառույցի հալվելը-բնական, գ) արևի լուսարձակելը-բնական, դ)

եր­կաթե ձողի ժանգոտվելը-քիմիական, ե) ջրի եռալը-քիմիական

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ծածուկ, երկչոտ, արշալույս, պարգև
  2. Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները: պարգև-նվեր, արշալույս-լուսաբաց,նվաստացնել-ստորացնել, երկչոտ-վախկոտ, խոնավ-թաց, ծածուկ-գաղտնի, տառապել-տանջվել
  3. Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ: Իմ կարծիքով հայրը հասկացավ որ պետք չի երեխայի վրա բոլոր պռոբլեմները և չիրականացվաց երազանքները բարդել։

Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ… 4.Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից: Ոչ իմոտ այդպես չեր եղել

5.Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում: Հայր կամ մայր լինելը մեծ պատասխանատվություն է, առաջին հերթին ծնողներս սպասում են ինձնից, որ ես լավ գրագետ ազնիվ մարդ մեծանամ և գնահատեմ ճիշտ արժեքները։

Բաժանելիության հայտանիշները: Լրացուցիչ խնդիրներ

  1. 2; 4; 5 և 7 թվանշաններից յուրաքանչյուրը մեկ անգամ օգտագործելով` կազմիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվի.
    ա. 3-ի=2457
    բ. 4-ի=4572
    գ. 5-ի=2475
    դ. 8-ի=5728
  2.  Գրիր *97* տեսքի բոլոր քառանիշ թվերի քանակը, որոնք բաժանվում են 45-ի:2970, 6975
  3. 6781253 թվից ջնջեք հնարավորինս քիչ թվանշան այնպես, որ ստացված թիվը բաժանվի 36-ի: 7812
  4.  1; 3; 5 և 6 թվանշաններից յուրաքանչյուրը մեկ անգամ օգտագործելով`  կազմիր ամենամեծ քառանիշ թիվը, որը բաժանվի
    ա. 3-ի=1356
    բ. 4-ի=1356
    գ. 5-ի=1365
    դ. 8-ի=5136
  5. 3*6*7 արտահայտության մեջ *-ները փոխարինիր միևնույն թվանշանով, այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի: 31617:9=3513
    Լրացուցիչ առաջադրանք
  6. 1-ից մինչև 1000-ն ընկած թվերի մեջ քանի թիվ կա, որ բաժանվում է 4-ի:250