Մաթեմատիկա 18.04.2021

Դաս 7.

4. Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները

Տեսական նյութ

Ինչպես բնական, ամբողջ թվերի դեպքում, այնպես էլ ռացիոնալ թվերի դեպքում տեղի ունեն մեզ ծանոթ թվաբանական օրենքները: Այսինքն՝

եթե a-ն, b-ն, c-ն ռացիոնալ թվեր են, ապա՝

1. a+ b = b + a (գումարման տեղափոխական օրենք)

2. a ⋅ b = b ⋅ a (բազմապատկման տեղափոխական օրենք)

3. (a + b) + c = a + (b + c)(գումարման զուգորդական օրենք)

4. (a ⋅ b) ⋅ c = a ⋅ (b ⋅ c) (բազմապատկման զուգորդական օրենք)

5. (a + b) ⋅ c = a ⋅ c + b ⋅ c։ (բաշխական օրենք)

Առաջադրանքներ(դասարանում)

1) Օգտվելով գումարման տեղափոխական և զուգորդական

օրենքներից՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.

2) Հաշվե՛ք (a + b) + c և (c + b) + a արտահայտությունների արժեքները,

եթե՝

(-3 8/9+4 5/12)+ 2 3/15= -9 283/180

(-12 11/20 + -8 9/25) + 10 17/30= -20 91/100

Մայրենի 18.04.2021

Գործնական աշխատանք`

1․Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Կրակ-ուժեղ կրակ, մյուս փողոցի կրակը, հարևաների կրակը,

ջուր-թափանցիկ ջուր, աղբյուրի ջուր, ծորակի ջուր,

հող-մեծ հող, պապենական հող, սարերի հողը,

օդ-ծանր օդ, հայրենիքի օդ, աշխարհի օդ,

երեխա-ուրախ երեխա, հարևաների երեխա

տուն-մեծ տուն, տատիկի տուն:

2. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Սիրել շանը, ամբողջ սրտով սիրել,

կտրտել խնձորը, կտրտել դանակով,

մատուցել թխվածք, մատուցել սկուտեղով, մատուցել սեղանին

մոտեցնել շներին, մոտեցնել աթոռը, մոտեցնել սայլակով

հանգստացնել երեխային, հանգստացնել հույզերը, հանգստացնել երգով

3. Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանի նախադասության տարբերակներ: Քանի՞ նախադասություն  է ստացվում:

Կապիկների վանդակի մոտ կանգնած՝ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության։

Տասը րոպե կանգնած էի կապիկների վանդակի մոտ։ Մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում։ Ես դա արեցի հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության։

4. Տրված նախադասությունը համառոտի՛ր և վեց-յոթ բառանի նախադասությունների տարբերակներ ստացիր:
Մայր մտնող արևի շողերից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ ՝ մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ  խոնարհվելով , պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:

Աղավնիները տաքացել էյին մայր մտնող արևի շողերից։ Նրանք իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ։ Աղավնիները լայն բացում էին շագանակագույն թևերը։ Նրանք  խոնարհվելով , պտտվելով տարօրինակ բամբ ձայներ էին արձակում:

5․Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճամբար, անպայման, ամպրոպ:

6Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

ա.Կեղտ-աղտ, գութ-խիղճ, ավար-թալան, թախիծ-մորմոք, կարծիք-տեսակետ, օրրան-հայրենիք:

բ.Ձու-հավկիթ, նեցուկ-հենարան, ճաճանչ-ճառագայթ, թարթիչ-արտևանունք, վիհ-անդունդ, աշտանակ-ճրագակալ

գ.տաղտուկ-ձանձրույթ, գինարբուք-խրախճանք, խուճապ-տագնապ, արգելք-խոչնդոտ, ահ-երկյուղ, գուրգուրանք-գորով, :

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
ա. վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ