Ереван

Ереван один из самых древних городов мира.Этот древнейший город был основан еще в 782 году до н.э. царем Древнего Урарту – Аргишти I, который воздвиг крепость на холме Арин-Берд, назвав ее Эребуни. Крепость дала название городу, который разросся вокруг нее на многие сотни километров.Отцом современного города стал архитектор Александр Таманян.Из множества оттенков туфа в Ереване больше всего прижился розовый, отчего армянскую столицу стали именовать «розовым городом».На возвышенности, позади Матенадарана, находится монумент Мать-Армения, изображающий женщину с мечом в руке.Каскад расположен в самом начале улицы имени архитектора Таманяна. У подножия Каскада стоит памятник Таманяну, склонившемуся над своим генеральным планом.

Առաջադրանքներ

Վարժ:286

ա) 585*55=32175                                     բ)5760:6=960

828*882= 730296                                    8181:9=909

625*304=190000                                     6090:30=203

 

գ)548*66=36168                                        դ)6060:6=1010

555*555=308025                                       9018:6=1503

642*704=451968                                         6018:3=2006

Վարժ:299

ա)2170:35=62                                    բ)1428:14=102

7310:34=215                                     114036:36=3167,666…

գ) 58500:25=2340                            դ) 4590:45=102

1472:23=64                                          19965:33=650

վարժություն.316

 

ա)50+5=55 50000+5=50005 1000000+5=100005           բ) 700+70+7=777 3000+300=3300 60000+6000+60=606060

Ընթերցի՛ր Կոմիտասի «Աշուն» ստեղծագործությունը(եթե կարող ես հանգստյան օրերին անգիր սովորել, սովորի՛ր, որովհետև եկող շաբաթվա մեջ հանձնարարելու եմ):

Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
1. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ, սաղարթ:
լեցում-շատ, մառան-նկուղ, տարափ-տառի:
2. Յուրաքանչյուր եռյակի  բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:
1-ին եռյակվոսկեզոց/ինչպիսի/ աշուն
2-րդ եռյակ գեղեցիք/ինչպիսի / աշուն
3-րդ եռյակ գույնսգույն/ինչպիսի/ աշուն
3.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 11-րդ էջի առաջադրանքները․ ովքեր մինչև այդ էջը չեն լրացրել, լրացնե՛ն։

Ընթերցի՛ր Կոմիտասի «Աշուն» ստեղծագործությունը(եթե կարող ես հանգստյան օրերին անգիր սովորել, սովորի՛ր, որովհետև եկող շաբաթվա մեջ հանձնարարելու եմ):

Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
1. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն,  մառան, տարափ, սաղարթ: Լեցուն-շատ, մառան-անբար, նկուղ, տարափ-հեղեխ, սաղարթ-ծայր:
2. Յուրաքանչյուր եռյակի  բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:
1-ին եռյակ  ոսկեզոց /ինչպիսի/ աշուն
2-րդ եռյակ  գեղեցիք /ինչպիսի / աշուն
3-րդ եռյակ  գույնսգույն /ինչպիսի/ աշուն
3.Աշխատանքային գիրք-տետրից կատարի՛ր 11-րդ էջի առաջադրանքները․ ովքեր մինչև այդ էջը չեն լրացրել, լրացնե՛ն։

Գործնական աշխատանք

1.Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրի՛ր:

վագր, օր, ղեկավար, կատակ, ուղիղ, յասաման, զարգանալ,

 

2.Գրի՛ր բառեր, որոնք իրարից մեկ բաղաձայնով են տարբերվում:

Օրինակ՝ պայտ-փայտ, գետ-կետ, շուն-տուն, խոզ-պոզ, սուտ-կուտ, սուտ-սուր, մատ-վատ, պատ-հատ.

3.Այնպիսի բառեր գրի՛ր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ: 

Խաղ, ճյուղ, ծաղրածու,

4.Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրի՛ր:

Ծիրան, ձուկ, ղեկ, ճուտ, ջայլամ, փայտփորիկ, ընկույզ:

5.թուր, հուն, բուն բառերի մեջ ավելացրու յ հնչյուն, ի՞նչ բառեր ստացար: Այդ բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Դու թյուր կարծիք ունես իմ մասին:

Հերակլեսը հույն հերոս էր:

Արագիլները  բույն են հյուսում գարնանը:

Դիցաբանություն և առասպել

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 
 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:
Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):
Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:
Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:
Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/
  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի.   Դիցաբանությունը դա հին  օրերի հորինված պատմություններ էին,որոնց շնորհիվ մարդիկ կարողանում էին բացատրել բնության տարբեր երևույթներ:Առասպելը չափազանցված զրույց է,մարդիկ իրար էին պատմում և փոխանցում այդ պատմությունները ուրիշներին:

 

2.Ո՞վքեր էին առասպելի հերոսները

հրեշներ վիշապներ և չար ու բարի ոգիներ՝Արալեզ,                   Հավերժահարս, Քաջք,  և այլն

3.Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ                     գիտենք/նշել անուններ միայն,/

Սասնա ծռեր”,”Հայկ և Բելլ,Սասունցի Դավիթ

4.Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/

5.Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

” Գառնի” տաճար,”Անահիտի”տաճար;

մաթեմատիկա

  • Կատարիր բաժանում և արդյունքը ստուգիր բազմապատկումով՝

81900։90=910

199500։70=2850

3204000։80=40050

256860։60=4281

9030։30=301

2448։12=204

25500։25=1020

1472։23=64

7310։34=215

57500։25=2300

2170:35=62

  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝

235‧36=8460

532·280=148960

5257·352=1,850,464

2832·107=303,024

2438‧1460=3,559,480

 

Գործնական աշխատանք

1.է, ս, ի, տ, լ, ու, մ, օ, կ, ը, ա հնչյուններից որո՞նք են ձայնավորները:

է,ի,ու,օ,ը,ա,

2.Նախադասությունները լրացրո՛ւ:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են`ա,,ե,է,ը,ի,ո,ու,օ………:

Հայերենի բաղաձայն հնչյուններն են`բ,գ,դ,զ,թ,ժ,լ,խ,ծ,կ,հ,ձ,ղ,ճ,մ,ն,շ,չպ,ջ,ռ,ս,վ,տ,ր,ց,փ,ք,և,ֆ

3.Շարունակի՛ր շարքը, գրիր ձայնավորով վերջացող երեքական բառ:

Օրինակ՝ գարի, կատու, մաթեմատիկա,էլեկտրաէներգիա:

4.Ձայնավորով սկսվող ու վերջացող հինգ բառ գրի՛ր:

Արու, ընտանի, անսպասելի, եղևնի, ոզնի

  1. Միևնույն ձայնավորով վերջացող հինգ բառ գրի՛ր:
  2.   Այգի,քամի,գարի,բարի,անտանելի

Հյուսիսային Ամերիկա

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ:

 

Ծիրանի ծառը

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամատի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։