Հայոց լեզու 18,5,2023

1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը սաստիկ(մեղմ) անձրևի տակ ընկավ: Թրչվել (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Հավանաբար (հաստատ) աշխարհում դեռ (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի`գողը կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից բղավեց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրեցին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտավ (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեյին (չորանալ),- տխուր (ուրախություն) ասաց գողը, երբ նրան ձերբակալացեցին (բաց թողնել):

2. Մանրամասն պատմի´ր քո կյանքի կարևոր օրերից մեկի մասին և պատմությունը վերնագրի´ր:

3. Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:

Ներեցեք, որ սպասեցրեցրի:

Երկրաչափությունը առանձին գիտություն է:

Երամն արագ օդ բարձրացավ, նրանք ուղղություն վերցրին հարավ:

Նա հասկացրեց տվեց, որ զրույցն իր սրտով չէ:

Ֆրանսուհի իր անկյունից զննում էր զրուցակիցներին:

Մի´կրկնիր այդ պահանջը:

Քանիցս խոսվել է այդ մասին:

Բզամիցս զգուշացրել եմ քեզ:

4..Տեքստը  համաոոտ փոխադրի´ր (նույն միտքը ավելի հակիրճ ներկայացրու) և համապա­տասխան հետևություննե´ր արա:

Լինում է չի լինում, մի փադիշահ (թագավոր, շահ, սուլթան) է լինում: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զբաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերունուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցներին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

Այս տեքստը իմաստուն փադիշահի և սրամիտ ծերունու մասին։ Փադիշահին այնքան են դուր գալիս ծերունու պատասխանները, որ նա երեք անգամ ծերունուն ոսկու քեսակ է տալիս։ Սակայն հասկանալով, որ ծերունին կարող է շարունակել իր սրամիտ պատասխանները ծիծաղելով ասում է իր ուղեկիցներին։

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք։

Վերաբերականը որպես խոսքի մաս

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆՆԵՐ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը
եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ
իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող
բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.

երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսու-
հանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի
մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում
է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր
առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին
նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին,
անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինա-
կում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբե-
րականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն
համարվում։

Վարժություններ
Վարժություն 1։ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

(զգայական)Բարեբախտաբար-երանի, ցավոք,

(հաստատական)արդարև-անշուշտ, անպատճառ, իրոք, իսկապես, անկասկած

(երկբայական)գուցե-թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, մի՞թե, արդյոք, կարծես թե, երևի

(սահմանափակման)միայն-գոնե, սոսկ, միայն թե

(ժխտական)ո՛չ-չէ՛

(ցուցական)ահավասիկ-ահա

(սաստկական)նույնիսկ-մանավանդ, մինչև իսկ

(կամային)մի-հապա

(զիջական)ի դեպ-անպայման, հիրավի, իմիջիայլոց, այնուամենայնիվ, գեթ, լոկ, համենայն դեպս, այսուհանդերձ։

2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

Նա անկասկած, լավ երաժիշտ է։

Նա նույնիսկ քնելուց հետո հոգնած է։

Ես այնուամենայնիվ որոշեցի թողնել կարատեն։

Կարծես թե, վաղը անձրև է գալու։

Ցավոք, Մխիթարյանը վնասվածք ստացավ։

Նա իրոք խելացի տղա է։

Գհուղում շատ ցուրտ էր մանավանդ գիշերը։

Ինձ պարապելու համար միմիայն մեկ շաբաթ է մնացել։

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե-անշուշտ, անկասկած, անտարակույս, իրավամբ, հիրավի

ասես-կարծես

լոկ-միայն

դժբախտաբար-տարաբախտաբար

Հայոց լեզու 16,5,2023

227.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդ-ճերմակահեր, գագաթ-կատար, վիթխարի-մեծ, ազդ-հայտարարություն, կռնատ-թևատ, անվախ-քաջ, գեր, բազուկ:
բ) Արեգակ-արփի, կապույտ-լուրթ, հսկա-ահագին, թագուհի-դշխուհի, բացատ, տարաժամ-ուշ, բացատ, ժամանց, վերջալույս:

228. Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հայտնի վաճառական(անհանի,առևտրական) մահացել էր Հնդկաստանում: Աղջկան ամուսնացնելուց(դուսետր,պսակել) հետո նա, իր կարողությունը(ունեցվածք) բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի նվեր(ընծա) էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի(ավելի շատ) է սիրում հորը: Ավագ(Մեծ) որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը(փոքր) քրոջն է սիրում: Ուստի միաբերան(միաձայն) պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Անաչառ(արդար) մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը ամենևին(բնավ) էլ չի մեռել(մահացել). նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ ունեցվածքը(իմ ամբողջ կարողությունը) հորս կվերադարձնեմ, բայց ես կուզենայի(կցանկանայի), որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

229.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։
Նիրհել-քնել,ննջել,մրափել, վախենալ-երկյուղել, տխմար-տգետ,բթամիտ, փոս-վիրապ, սրդողել-զարհուրել, վեմ, ողորմելի, խրամատ։

230. Գտիր դաժան բառի հոմանիշները:

դաժան-անագորույն,ժանտ,դժնի,դժխեմ,բիրտ,անողորն

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

231.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց-բացահայտ, ճոխ-շքեղ, վեհանձն-մեծահոգի, տարօրինակ-արտասովոր։

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան  հնդիկների  հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  ՑՂԴև  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ

Ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։
Սյուժեն հետաքրքիր է։

Կարծուն էմ, որ սյուժեն հետաքրքիր էր, որովհետև կարդալու ընթացքում անհամբեր սպասում ես, թե ինչով է ավարտվելու հեքիաթը և ինչ արկածներ են սպասում հերոսներին:

Պատկերավորման միջոցները շատ են։

Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։

Արտահայտված գաղափարը հետաքրքիր է, որովհետև առասպելի միջոցով ցույց է տրվում, թե որտեղից հայտնվեց թրաշուշանը:

Պատմելու ոճը հետաքրքիր է։

Ես արդեն գրեցի, որ հեքիաթը հետաքրքրությամբ էր կարդացվում նաև այն պատճառով, որ հետաքրքիր պատմելու ոճ ուներ:

Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։

Ես կարծում եմ, որ հեքիաթը կարդալիս ուզում ես հավատալ դրան, այնպես որ երևի թե կերպարները համուզիչ են:

Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։

Ես կարծում եմ, որ հեքիաթում հնդկացիների կյանքից տեղեկությունները կարևոր չեն, որովհետև հնդկյացիների փոխարեն կարող էր լինել ցանկացաց այլ ազգ:

Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

Այս հարցին դժվարանում եմ պատասխանել:

Բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Վերջերս ես որոշեցի ձեռք բերել գերմանամկներ: Ես բերեցի նրանց տուն և սկսեցի խնամել: Պետք է ասեմ, որ նրանք հիմնականում քնած են: Անցավ երեք շաբաթ և ես սկսեցի ինքս ինձ հարց տալ, թե ինչու, ունենալով սիրելի շուն, ես որոշեցի նաև այլ կենդանիներ վերցնել: Չէ որ շունը ընկերոջ պես է, խաղում է քեզ հետ, սիրում է քեզ, կարոտում է, երբ դու տանը չես: Երևի պատճառն այն էր, որ այս փոքրիկ կենդանիները միայն իմ պատասխանատվության տակ են: Ես եմ նրանց կերակրում, մաքրում վանդակը և ջուր տալիս: Մի խոսքով, ես եմ այն մարդը, որը հոգում է նրանց մասին: Իսկ հոգ տանելը և պատասխանատվություն զգալը շատ հաճելի զգացմունք է:

Հայոց լեզու 11/5/2023

Տեքստ Ռուսերեն լեզվով

Звонок от Бога

Однажды в субботу, перед тем как идти домой, пастор решил позвонить своей жене. Было уже почти 10 вечера, но жена не брала трубку. Долго ждал пастор, но жена так и не подошла к телефону. Через некоторое время он снова набрал домашний номер, и жена сразу же ответила. Пастор спросил, почему жена так долго не поднимала трубку, когда он звонил первый раз, но она ответила, что никакого звонка раньше не было.

Этот случай был бы забыт, если бы в понедельник в церкви в кабинете пастора не раздался телефонный звонок. Звонивший мужчина, говорил о каком-то звонке с этого номера в субботу вечером. Пастор долго не мог понять, о чем идёт речь. Тогда мужчина сказал:

— Телефон звонил и звонил, а я не отвечал…

Пастор, вспомнив о случившимся с ним казусе, извинился за то, что побеспокоил этого человека, объяснив, что хотел позвонить домой, но, видимо, набрал неверный номер. Тогда звонивший сказал:

— Разрешите мне рассказать, что тогда произошло. Видите ли, в субботу вечером я собрался покончить с жизнью. И перед тем, как совершить намеченное, я обратился к Богу, сказав, что если он есть, если он слышит меня и если он не хочет, чтобы я это сделал, то пусть подаст мне знак. И как раз в этот момент у меня зазвонил телефон. Я подошёл к аппарату и увидел на табло надпись: «Господь Всемогущий…». Я смотрел на звонящий телефон и не смел поднять трубку.

Церковь, в которой служил пастор, называлась Обитель Господа Всемогущего

Տեքստ Հայերեն լեզվով

Կանչ Աստծուց

Մի շաբաթ օր, նախքան տուն գնալը, քահանան որոշեց զանգահարել իր կնոջը։ Արդեն գրեթե ժամը 22-ն էր, բայց կինը հեռախոսը չվերցրեց։ Հովիվը երկար սպասեց, բայց կինը հեռախոսին այդպես էլ չպատասխանեց։ Որոշ ժամանակ անց նա կրկին հավաքեց տան համարը, և կինը անմիջապես պատասխանեց. Հովիվը հարցրեց, թե ինչու իր կինն այսքան ժամանակ չի վերցրել հեռախոսը առաջին անգամ, երբ նա զանգահարեց, բայց նա պատասխանեց, որ նախկինում երբեք զանգ չի եղել:

Այս դեպքը կմոռանար, եթե երկուշաբթի եկեղեցում գտնվող հովվի մոտ հեռախոսը չզանգեր։ Տղամարդը, ով զանգահարեց, խոսում էր շաբաթ երեկոյան այս համարից զանգի մասին: Հովիվը երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Հետո տղամարդն ասաց.

Հեռախոսը զանգեց ու զանգեց, բայց ես չպատասխանեցի…
Հովիվը, հիշելով իր հետ պատահած դեպքը, ներողություն խնդրեց այս մարդուն անհանգստացնելու համար՝ բացատրելով, որ նա ցանկանում է զանգահարել տուն, սակայն, ըստ երևույթին, սխալ համար է հավաքել։ Հետո զանգահարողը ասաց.

«Թույլ տվեք պատմել, թե ինչ եղավ այն ժամանակ: Տեսեք, շաբաթ երեկոյան ես պատրաստվում էի ինքնասպան լինել։ Եվ նախքան պլանավորվածն անելը, ես դիմեցի Աստծուն՝ ասելով, որ եթե նա կա, եթե նա լսում է ինձ և եթե չի ուզում, որ ես դա անեմ, ապա թող ինձ նշան տա։ Եվ հենց այդ պահին հեռախոսս զանգեց։ Ես գնացի սարքի մոտ և տեսա ցուցատախտակի վրա մակագրությունը՝ «Ամենակարող Աստված...»: Նայեցի զանգող հեռախոսին ու չհամարձակվեցի վերցնել լսափողը։

Եկեղեցին, որտեղ ծառայում էր հովիվը, կոչվում էր Ամենակալ Տիրոջ բնակավայր

Հայոց լեզու 8/5/2023

Աղայան Ղազարոս Ստեփանի (Ապրիլի 5, 1840 – Հունիսի 20, 1911), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։

Ծնվել է ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-70)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ 
Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902-ի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905-ին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է 1911 թ. հունիսի 20-ին, Թիֆլիսում։

Մանկավարժական գործունեություն

Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։

Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։

Նա զուտ տեսաբան չէր (ինչպես Ռուսոն և շատերը), այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ (ինչպես Պեստալոցցին, Օուենը և ոմանք), դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին (նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ… Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։

Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։

Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։

Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում … գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»… կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։

Աղայանը ուսուցչական բացառիկ ընդունակություններ ուներ.

մանկավարժական վարպետություն,

դասավանդման կատարելիություն,

անսահման սեր երեխաների նկատմամբ։

Եվ ճիշտ են բնորոշում նրան՝ որակելով որպես «ժողովրդական ուսուցչի պայծառ տիպար»։ Նա ուսուցիչ, դաստիարակ էր ինչպես մատաղ սերունդների, այնպես էլ խորհրդատու-օգնող սկսնակ (և ոչ միայն սկսնակ) ուսուցիչների համար։ Նա բարձր էր գնահատում ուսուցչի դերը և պահանջում մասնագիտական, մանկավարժական խորը գիտելիքներ, դասատվության վարպետություն, նորարարություն ու հնարամտություն, բարոյական անաղարտություն։ Ուսուցիչը սիրելի կարող է լինել միայն իր «մարդավայել վարքով»…, երբ նա է «կատարելատիպ աշակերտաց համար», ապա և «մի լինիր այնքան քաղցր, որ կուլ տան քեզ և ոչ այնքան դառն որ թքեն վրադ», ուսուցչի պատիվը բարձր պետք է պահել, թշվառ է այն «ազգը, որ չի մեծարում և ապահովում ուսուցչին»։ Նա առանց խտրականության դասավանդում էր դպրոցի բոլոր աստիճաններում ու դասարաններում, հատկապես ուսուցման առաջին տարում և ավարտական դասարանում։ Եվ իր վեհ ու ազնիվ բնավորությամբ սիրելի էր բոլորի կողմից, քանզի «անկեղծ էր մանկան պես… գիտեր սիրել… հոգու և սրտի ամբողջ թափով»։

Աղայանի մոտ ոչ բոլոր դիդակտիկ սկզբունքներն են մեկնաբանված, բայց տրված են դրանց կիրառման պայմանները, նա գտնում էր, որ ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, սովորողների ակտիվությամբ ու ինքնուրույնությամբ, մատչելի, զննական, յուրացումը հաստատուն, գիտակցված, տրամաբանական։

Նման բոլոր խնդիրները լուծվում են ուսուցչի ջանասիրության, նվիրվածության շնորհիվ… հետևապես նա պետք է լինի կատարյալ իր գիտելիքներով ու վարպետությամբ, անաղարտությամբ ու աշխատասիրությամբ, սիրով ու հոգատարությամբ… նրա բնորոշիչներն են՝ ազնվություն, համեստություն, համբերատարություն, շիտակություն, արդարամտություն, հաստատակամություն…

Դպրոցն այնպիսի կրթություն պետք է ապահովի, որ նոր սերունդը «հոգեպես և մարմնապես մի աստիճանով» բարձր լինի նախորդից։

Դաստիարակությունը ընդունելով որպես հզոր գործոն անձնավորության ձևավորման խնդրում՝Աղայանը գտնում է, որ այն ամենակարող չէ, քանզի առկա են նաև բնության շնորհը և ժառանգականությունը և իր «ինքնակենսագրության» մեջ գրում է. «Բյոքլը չի ընդունում իր հատկությունների ժառանգությունը… եթե… ողջ մնար, կը խոստովաներ իր սխալը»։

Նա համոզված էր՝ մանուկն ի ծնե ավելի շատ հակված է դեպի լավն ու բարին, նրան դաստիարակելն դյուրին է, միայն պետք է ճանաչել նրան իր տարիքի և անհատականության մեջ և դրական օրինակ լինել սանի համար, օգտագործել նաև համոզումը, զրույցը, խրախուսանքը, երբեմն էլ պարսավանքը, որոշ վերապահումներով և պատիժը, բայց ոչ երբեք մարմնական։ Եվ դրանք արդյունավետ կլինեն, եթե վարվեք արդարամտությամբ, համագործակցված, լինենք հետևողական, անհրաժեշտության դեպքում նաև խստապահանջ։

Ուսուցման տեսության հարցերին անդրադառնալիս նա մեկնաբանում է հիմունքներն ու սկզբունքները, բովանդակությունն ու մեթոդները, կազմակերպման յուրահատկությունները և այդ ամենին ցուցաբերում գիտամանկավարժական մոտեցում։ Օրինակ, մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար ընդունելի, երբեմն իսկ արտաքնապես մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, անգամ «ճար ու դարման», միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտությանն մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, որոնք ունեն անգերազանցելի առավելություններ մինչ այդ և, անգամ, դրանից հետո էլ լույս տեսած շատ ու շատ դասագրքերից, որպես ապացույց դրանք շատ անգամներ վերահրատարակվել են և տասնամյակներ կիրառվել մեր դպրոցներում, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում արտացոլված էր մեր կյանքը, բնությունը, շրջապատը, նյութերի զգալի մասն իր իսկ գողտրիկ մանկական գործերն էին՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ, հեքիաթներ և այլն։

Աղայանի դասագրքերի գերազանցության գրավականը դպրոցի, մանկավարժության պահանջների բավարարումն էր։

Աղայանը խորն իմացությամբ, գիտականորեն և ամենայն խորաթափանցությամբ անդրադարձել է ու վերլուծաբար տվել աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության դերը։

1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին, ըստ այդ հոդվածի աշխատանքը կենսական անհրաժեշտություն է, բնական պահանջ, «աշխատությունը մարդու համար անեծք չէ… այլ օրհնություն», բոլոր արարածներն «ատում են ծուլությունը, որ մայրն է ամենայն չարյաց, և ապացուցանում աշխատության… երջանկության միակ աղբյուր լինելը», չաշխատողը ցեց է, որ «ուտում է… ուրիշի աշխատանքը»։

«Խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» և այլ հոդվածներում, ինչպես և գեղարվեստական գործերում նա ավելի համակողմանի վերլուծությամբ տեսականորեն հիմնավորում է այդ հարցը։ Խուսափել փափկասուն բալիկներ մեծացնելուց, փոքրուց ֆիզիկական կոփում և աշխատանք,… դպրոցը պետք է շարունակի այն. «յուրաքանչյուր դպրոցին կից… մի արհեստանոց», ֆիզիկականը և մտավորը պետք է հաջորդեն միմյանց (ակտիվ հանգիստ), արհեստը ընդհանուր զարգացման վրա բարերար ազդեցություն ունի… արհեստներից դպրոցում ընդունելի է համարում կոշկակարությունը, դերձակությունը, կազմարարությունը, հյուսնությունը, երկաթագործությունը և այլն։

«Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա լինի, թե տեր, թե թագավոր և թե իշխան», եզրակացնում է «Անահիտ» հեքիաթում… և ապա՝ «աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության» գրում է իր դուստր Անահիտին հղած նամակներից մեկում։ Հետևապես՝ աշխատանքը կյանքի հիմքն է. առանց դրա չի եղել, չկա և չի կարող լինել ոչ մի դաստիարակություն։

Աղայանը նույն խորաթափանցությամբ պարզաբանում է նաև ֆիզիկական դաստիարակության հարցերը։ Մեծ թերություն էր համարում, որ կյանքում, հատկապես դպրոցում համարյա թե տեղ չուներ ֆիզիկական դաստիարակությունը, առանց որի դաստիարակության մյուս կողմերը թերի են։ Մեզ պետք են առողջ սերունդներ, դրա նախապայմանը «մարմնավարժությունն» է և աշխատանքը։

Ֆիզիկական դաստիարակության առանցքը «առողջ հոգին առողջ մարմնում» դրույթն էր. «Երեխայությունից սկսած… ես իմ մարմինը պնդացրել եմ, պողպատ եմ շինել»… իսկ դրա գրավականներն են՝ զբոսանքներ, շրջագայություններ, ֆիզիկական աշխատանք, մարզում, վարժություններ, խաղեր և այլն… Իր անձնական կյանքում Աղայանը լայնորեն օգտագործել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության միջոցները և օրինակ ծառայել շրջապատի համար։

Որտեղ, ինչ պայմաններում էլ աշխատել է նա, ձգտել է իրագործել իր մտորումները, և դպրոց մտցնել աշխատանքային ուսուցումը և ֆիզիկական դաստիարակությունը։ (Երևանում աշխատելիս նախակրթարանում անցնում էր հատուկ մարմնամարզական պարապմունքներ, թեմականում՝ մարմնամարզության ժամեր, առավոտյան լիցքային վարժություն պարապմունքներ… և ոչ միայն Երևանում)։

Փոքրերի զարգացման ամենալավ միջոցներն են խաղը, զբոսանքները, որոշ վարժություններ, ուժերը ներածին չափ աշխատանք և նման զբաղմունքներ։ «Խաղալն ու երգելը երեխայոց… հատկություններն են», հանցագործություն է նրանց զրկել այդ բավականությունից։

Ահա աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության նրա գնահատականը։

«Նրա կյանքը անգիր անցկացավ», նա «անգիր» ապրեց, և այն ամենը, ինչ թողեց սերունդներին, իր «մեծության ու շնորհքի մի չնչին մասն է» միայն և, ցավոք, շատ ու շատ «բան տարավ իր հետ», քանի որ ժամանակ չունեցավ թղթին հանձնելու այդ ամենը։

Նա մեր ժողովրդի անաղարտ զավակն էր, հայրենի բնության, «անբաժան մասնիկը», մեր ձգտումների մարմնացումը… և այն ընկալեց ու գործեց ուսուցման գործընթացի և բնության գովերգմամբ, որն էր` «բնությունը համաչափություն և կանոնադրություն է սիրում, ոչ մի բան մարդկային հնարմանց մեջ այդ հրաշալի ներդաշնակությանը այնքան համանմանելու պահանջ չունի, ինչքան մարդու կրթության արվեստը», սա բնահարմարություն է, մարդու և բնության միասնականություն, համաձայնվածություն։

Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղ. Աղայանը և հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։

Գրականություն

Աղայանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը՝ «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում, 1862–ին։ «Արություն և Մանվել»–ով (1867) Աղայանը հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։ Վեպում նա անողոք պայքար է հայտարարել խավարին ու հետամնացությանը՝ ընթանալով Աբովյանի բացած ճանապարհով։ «Երկու քույր» վիպակում արտացոլել է սոցիալական տեղաշարժերը ետռեֆորմյան հայ գյուղում, գյուղացու պայքարը հողի համար, որը նորություն էր հայ գրականության մեջ։ Վիպակում շոշափված են կնոջ հասարակական ակտիվության ու ազատ սիրո հարցերը։ Հասարակական չարիքի նախապատճառը Աղայանը համարել է սոցիալական անհավասարությունը և առաջ քաշել սեփականության արդար բաժանման խնդիրը («Բաժանություն», 1890)։ Աղայանի գեղարվեստական արձակի ուշագրավ նմուշներից է «Սերը արտաքսված» ստեղծագործությունը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տվել է իրականության ռեալիստական պատկերը։ Մշակել է «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ։ Մարդու հարաբերությունների մասին Աղայանի իդեալն ավելի ամբողջականորեն արտահայտված է «Տորք Անգեղ» պոեմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ եղած առասպելն է Անգեղյան Տորքի մասին։

Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովվական»–ը, լույս է տեսել 1882–ին, հաջորդը՝ «Բանաստեղծություններ»–ը, 1890–ին։ Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակության կարևոր միջոց, հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղաձարին։ «Անահիտ»–ը (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Ի. Կռիլովի, Ֆ. Շիլլերի, Հ. Հայնեյի, Լ. Տոլստոյի, Վ. Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ա. Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

Երկեր Ղ. Աղայանի և նրա ստեղծագործության մասին

Ասատուր Ասատրյան, Ղազարոս Աղայան (կյանքն ու գործունեությունը), 1940, 128 էջ:

Հրայր Մուրադյան, Ղազարոս Աղայան (կյանքը և գործը), Երևան, Հայպետհրատ, 1941, 114 էջ:

Արսեն Տերտերյան, Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ։ 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան։ 2. Ղ. Աղայանը և ժողովրդական հերոսությունը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1942, 140 էջ։

Հայ նոր գրականության պատմություն, հատոր 3 (հատորում զետեղված է «Ղազարոս Աղայան» գլուխը, որը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 760 էջ։

Լեոպոլդո Լուգոնես | Աղե արձանը

Ահա, թե ինչպես պատմեց ուխտագնացը Սոսիստրատի ճշմարիտ պատմությունը.
– Նա, ով երբևէ չի եղել սուրբ Սաբաս վանքում, չգիտե, թե ինչ բան է ամայությունը: Պատկերացրեք չափազանց հիմավուրց մի շինություն` կառուցված Հորդանան գետի վրա, որի դեղնավուն ավազով ներծծված ջրերը, արդեն գրեթե բոլորովին նվաղած, սահում են դեպի Մեռյալ ծով` Սոդոմի խնձորենիների ու պիստակենիների թավուտների միջով: Այդ ողջ փոխարքայությունում մեն մի արմավենի կա, որի ճյուղերը ձգվում են վանքի պատերից վեր: Անվերջ միայնություն, որ միայն երբեմն-երբեմն խախտվում է իրենց հոտը քշող որոշ քոչվորների տեղաշարժով. ահռելի մի լռություն, որ կարծես իջնում է հսկաների պես հորիզոնը գրկած բարձրադիր լեռներից: Երբ փչում է անապատի քամին, անշոշափելի ավազ է անձրևում երկնքից. երբ քամին լճի կողմից է, բոլոր բույսերը ծածկվում են աղի շերտով: Մայրամուտն ու արևածագը միաձուլվում են միևնույն տխրության մեջ: Միայն նրանք, ովքեր մեծ հանցանքներ ունեն քավելու, գնում են նման միայնության: Վանքում կարելի է պատարագ լսել և հաղորդություն ստանալ: Վանականները, որ այժմ միայն հինգն են, և բոլորն առնվազն վաթսունն անց, առաջարկում են ուխտագնացին համեստ թեթև կերակուր` տապակած արմավներով, խաղողով, գետի ջրով, երբեմն արմավենու գինով: Երբեք վանքից դուրս չեն գալիս, չնայած շրջակայքի ցեղերը նրանց հարգում են` որպես լավ բժիշկների: Երբ նրանցից մեկը մեռնում է, նրան թաղում են ներքևում` գետի ափին գտնվող անձավներում, ժայռերի մեջ: Հիմա այդ քարայրներում վանքի հետ բարեկամացած կապույտ աղավնիների զույգերն են բույն հյուսում: Նախկինում, շատ տարիներ առաջ, բնակվում էին այդտեղ առաջին ճգնավորները, որոնցից մեկը վանական Սոսիստրատն էր, ում պատմությունը խոստացել եմ պատմել ձեզ: Թող Կարմելոյի սուրբ Աստվածամայրն ինձ օգնական լինի, և դուք լսեք ուշադրությամբ: Այն, ինչ կլսեք, բառ առ բառ ինձ պատմել է եղբայր Պորֆիրիոն, որ այժմ թաղված է Սուրբ Սաբասի քարայրներից մեկում, որտեղ ավարտել էր իր կյանքը՝ ութսուն տարեկան հասակում, առաքինության ու ապաշխարհանքի մեջ: Թող Աստված նրա հոգին լուսավորի: Ամեն:
Սոսիստրատը մի հայ վանական էր, որ վճռել էր իր կյանքն անցկացնել միայնության մեջ իր երկրային կյանքի մի քանի երիտասարդ ընկերների հետ, ովքեր նոր էին քրիստոնեական հավատքին դարձել: Այսպիսով պատկանում էր ճգնակյացների տոկուն տեսակին: Անապատում երկար դեգերելուց հետո, հասնում են մի օր այն անձավներին, որոնց մասին ձեզ պատմեցի, և այնտեղ բնակություն հաստատում: Հորդանանի ջուրը, փոքրիկ այգու պտուղները, որ միասին մշակում էին, բավարարում էին՝ իրենց կարիքները հոգալու համար: Օրերն անց էին կացնում` աղոթելով և մտորելով: Այդ անձավներից վեր էին խոյանում աղոթքների սյուներ, որոնք իրենց ջանքերով կանգուն էին պահում երնքի երերուն գմբեթը` այնքան մոտ աշխարհի մեղքերի վրա փլուզվելուն: Այդ վտարանդիների զոհողությունը, ովքեր իրենց մարմինը մեռցնում և դառը ծոմ էին պահում Աստծո արդարացի բարկությունը մեղմելու համար, փրկեց բազմաթիվ հիվանդություններից, պատերազմներից ու երկրաշարժերից: Այդ մասին չգիտեն անհավատները, ովքեր թեթևամտորեն ծիծաղում են ճգնավորների ապաշխարհանքի վրա: Եվ, այնուամենայնիվ, արդարների զոհողություններն ու աղոթքներն են, որ տիեզերքի կամարները կանգուն են պահում:
Երեսուն տարի ժուժկալության ու լռության մեջ ապրելուց հետո Սոսիստրատը և իր ընկերները հասել էին սրբության: Պարտված սատանան անկարողությունից ոռնում էր սուրբ վանականների ոտքերի տակ: Վերջիններս մեկը մյուսի ետևից հեռանում էին կյանքից, մինչև որ, ի վերջո, Սոսիստրատը մնաց մենակ: Արդեն շատ ծեր էր, շատ փոքրամարմին: Գրեթե թափանցիկ էր դարձել: Ծնկաչոք աղոթում էր օրեկան տասնհինգ ժամ, հայտնություններ էր ունենում: Նրան ընտելացած երկու աղավնիներ ամեն երեկո բերում էին նռան մի քանի հատիկ և կերակրում էին նրան իրենց կտուցներով: Բացառապես դրանով էր ապրում. փոխարենը բուրում էր ինչպես հասմիկի թուփը իրիկնամուտին: Ամեն տարի Ավագ ուրբաթ օրը արթնանալով գտնում էր ճյուղերից շինված իր անկողնու գլխամասում գինով լցված ոսկե գավաթ և մի կտոր հաց, որի փշուրներով հաղորդություն էր ստանում` անասելի էքստազի մեջ ընկղմվելով: Երբեք մտքով չէր անցել հարց տալ, թե որտեղից էր այդ ամենը հայտնվում, քանի որ լավ գիտեր, որ տեր Հիսուսը կարող է դա անել: Եվ կատարյալ նվիրումով սպասելով դեպի երանություն ճանապարհվելու իր օրվան` շարունակում էր կրել իր տարիների բեռը: Արդեն ավելի քան հիսուն տարի էր` ոչ մի անցորդ այնտեղով չէր անցել:
Բայց մի առավոտ, մինչ վանականը աղոթում էր իր աղավնիների հետ, նրանք հանկարծ վախեցած, թռան-հեռացան: Քարայրի մուտքի մոտ մի ուխտագնաց էր կանգնել: Սոսիստրատը նրան աստվածահաճո բառերով ողջունելուց հետո հրավիրեց հանգստանալու` ցույց տալով նրան թարմ ջրով լի սափորը: Անծանոթը խմեց ագահորեն, ասես հոգնածությունից ուժասպառ եղած լիներ, և իր խուրջինից հանած մի բուռ չիր ուտելուց հետո` աղոթեց վանականի հետ միասին:
Անցավ յոթ օր: Ճամփորդը պատմեց իր ուխտագնացության մասին Կեսարիայից մինչև Մեռյալ ծով` ավարտելով իր պատումը մի պատմությամբ, որ անհանգստացրեց Սոսիստրատին:
-Տեսել եմ անիծված քաղաքների դիակները,- ասաց մի գիշեր իր հյուրընկալին, – տեսել եմ, թե ինչպես է ծովը հնոցի պես ծխում, և սարսափով լի դիտել եմ կնոջ աղե արձանը` Ղովտի պատժված կնոջը: Կինը կենդանի է, եղբա՛յր, և ես լսել եմ` ինչպես է տնքում ու տեսել եմ` ինչպես է քրտնում կեսօրի արևի տակ:
-Նման մի բան պատմում է Յուվենկուսը իր «Սոդոմի մասին» աշխատության մեջ, – ցածր ձայնով ասաց Սոսիստրատը:
– Այո, ծանոթ եմ այդ հատվածին,- ավելացրեց ուխտագնացը:- Այնտեղ դեռ է՛լ ավելի որոշակի բան կա. այնտեղից երևում է, որ Ղովտի կինը շարունակում է ֆիզիոլոգիապես կին լինել: Ես մտածում եմ, որ գթառատության քայլ կլիներ ազատել նրան իր պատժից:
– Դա Աստծո արդարադատությունն է, – բացականչեց ճգնավորը:
– Մի՞թե Քրիստոս չէր եկել իր զոհաբերությամբ հին աշխարհի մեղքերը քավելու,- մեղմորեն պատասխանեց նրան ճամփորդը, որ սուրբ գրերի գիտակ էր թվում:- Մի՞թե մկրտությունը չի մաքրագործում հավասարապես Օրենքի դեմ հանցանքը և հանցանքը Ավետարանի դեմ:
Այս բառերից հետո երկուսն էլ քուն մտան: Դա վերջին գիշերն էր, որ անցկացրեցին միասին: Հաջորդ օրը անծանոթը մեկնեց` իր հետ տանելով Սոսիստրատի օրհնությունը, և հարկ չկա ձեզ ասել, որ չնայած իր արտաքին բարեհոգությանը` այն կեղծ ուխտագնացն ինքը Սատանան էր:
Նենգամիտը նրբորեն էր իր դավը հյուսել: Այն գիշերվանից ի վեր համառ մտահոգություն թափանցեց սրբի հոգին: Մկրտել աղե արձանը, ազատել իր տառապանքից այդ շղթայված հոգին: Կարեկցանքը պահանջում էր, ողջախոհությունը` առարկում: Այս պայքարի մեջ անցան ամիսներ, մինչև որ, ի վերջո, վանականը մի հայտնություն ունեցավ: Երազում նրան մի հրեշտակ հայտնվեց ու հրամայեց գործն ի կատար ածել:
Սոսիստրատն աղոթեց ու ծոմ պահեց երեք օր և չորրորդ օրվա առավոտյան, հենվելով ակացիայի ճյուղից պատրաստած ձեռնափայտին, Հորդանանի ափերը երիզելով, բռնեց Մեռյալ ծովի ճանապարհը: Երկար չէր ճամփան, բայց իր հոգնած ոտքերը հազիվ էին իրեն պահում: Այսպես քայլեց երկու օր: Հավատարիմ աղավնիները շարունակում էին սովորականի պես կերակրել նրան, և նա շատ էր աղոթում, ի խորոց սրտի, քանի որ այդ վճիռը նրան չափազանց վշտացնում էր: Վերջապես, երբ ոտքերն արդեն տեղի էին տալիս, լեռները բացվեցին, և հայտնվեց լիճը:
Ավերված քաղաքների կմախքները կամաց–կամաց սկսում էին անհետանալ: Արդեն մնացել էին միայն մի քանի այրված քարեր. կամարների կտորներ, աղից քայքայված և ձյութի մեջ թաղված չթրծած աղյուսների շարաններ… Վանականը գրեթե ուշադրություն չդարձրեց այդ մնացուկներին` փորձելով շրջանցել դրանք, որպեսզի ոտքերը չկեղտոտվեն: Հանկարծ ամբողջ ծեր մարմինով դող անցավ: Դեպի հարավ` փլատակներից այն կողմ, լեռների ոլորաններից մեկում հենց այդ պահին նկատեց արձանի ուրվագիծը:
Իր կարծրացած թիկնոցի տակ, որին ժամանակը կրծոտած տեսք էր տվել, նա երկար ու նրբին մի ուրվականի էր նմանվել: Արևը փայլում էր լուսավոր շիկացածությամբ` մոխրացնելով քարաբեկորները, ստիպելով պսպղալ թփերի տերևները ծածկող աղե շերտը: Կեսօրի կուրացնող արտացոլանքի մեջ, թվում էր, թե այդ թփերը արծաթից էին: Երկնքում ոչ մի կտոր ամպ չկար: Դառը ջրերը քնած էին իրենց բնորոշ անշարժության մեջ: Ուխտագնացներն ասում էին, որ երբ փչում էր քամին, նրանց մեջ կարելի էր լսել թե ինչպես էին տրտնջում քաղաքների ուրվականները:
Սոսիստրատը մոտեցավ արձանին: Ճամփորդը ճիշտ էր ասել: Մի գոլ խոնավություն ծածկում էր նրա դեմքը: Այդ սպիտակ աչքերը, այդ սպիտակ շուրթերը կատարելապես անշարժ էին` քարի տակ ճնշված, իրենց դարավոր քնի մեջ: Կյանքի ոչ մի նշույլ չէր թափանցում այդ քարաբեկորի տակից: Արևն այրում էր նրան անգութ համառությամբ` միշտ անփոփոխ հազարավոր տարիներ ի վեր, և, այնուամենայնիվ, այդ Էակը կենդանի էր, քանի որ քրտնում էր: Նման քնի մեջ ամփոփվում էր բիբլիական սարսափների խորհուրդը: Եհովայի ցասումը թափվել էր այդ էակի` մսի ու բեկորի այդ սարսափելի միաձուլման վրա: Արդյոք թեթևամտություն չէ՞ր այդ քունը խանգարելու մտադրությունը: Չէ՞ր ընկնի արդյոք անիծված կնոջ մեղքը այն անմիտի վրա, ով կփորձեր նրան ազատել: Գաղտնիքն արթնացնելը հանցավոր խենթություն է, գուցե դժոխքի գայթակղությունը: Սոսիստրատը` թախիծով լի, ծունկի իջավ` աղոթելու սակավ ծառերի ստվերում:
Թե ինչպես գործն ի կատար ածվեց, ձեզ չեմ պատմի: Իմացեք միայն, որ երբ օրհնյալ ջուրն ընկավ արձանի վրա, աղը դանդաղորեն հալվեց, և ճգնավորի աչքերի առաջ հայտնվեց կին` հավերժության պես ծեր, փաթաթված սարսափելի ցնցոտիների մեջ, մոխրի թեթևությամբ, նիհար ու դողդողացող, դարերի խորքից: Վանականը, որ տեսել էր սատանային առանց վախի, սարսափ զգաց այդ տեսիլքի առջև: Նզովված ժողովրդն էր նրա մեջ մարմնավորվում: Այդ աչքերը տեսել էին, թե ինչպես էր ծծումբը այրվում` աստվածային ցասումի ուժով անձրևի պես թափվելով քաղաքների անպատվության վրա: Այդ ցնցոտիները գործված էին Ղովտի ուղտերի մորթուց, այդ ոտքերը տրորել էին Ամենակարողի հրդեհի մոխիրները:

Սարսափազդու կինը խոսեց նրա հետ իր հնամենի ձայնով: Արդեն ոչինչ չէր հիշում: Միայն հրդեհի աղոտ տեսիլ, մռայլ զգացողություն` այդ ծովի տեսարանից ծնվող: Նրա հոգին շփոթմունքով էր պարուրված: Երկար էր քնել գերեզմանի պես սև քնով: Տանջվում էր` ինքն էլ չիմանալով, թե ինչու է այդ մղձավանջի մեջ ընկղմված: Այս վանականը հենց նոր փրկել էր իրեն: Հասկանում էր դա: Դա միակ պարզ բանն էր իր վերգտած գիտակցության մեջ: Եվ ծովը… հրդեհը… աղետը… այրվող քաղաքները… այդ ամենը անէանում էր մահվան պարզորոշ գիտակցման մեջ: Պետք է մեռներ: Եվ ահա փրկված էր: Եվ վանականն էր, որ փրկել էր իրեն: Սոսիստրատը դողում էր ահարկու: Մի կարմիր բոց էր հրդեհվել նրա բիբերում: Անցյալն այդ պահից ի վեր անէացել էր նրա համար, կարծես հրդեհի քամին ավլել-սրբել էր հոգին: Եվ միմիայն այս համոզմունքն էր զբաղեցնում նրա միտքը. Ղովտի կինն այնտեղ էր: Արևն իջնում էր դեպի սարերը: Հորիզոնը վառվում էր հրակարմիր երանգներով: Ողբալի օրերը վերակենդանացել էին այդ բոցավառվող շքեղության մեջ: Կարծես պատժի հարություն լիներ, որ երկրորդ անգամ էր արտացոլվում դառը լճի ջրերի մեջ: Սոսիստրատը դարերի խորքն էր վերադարձել: Հիշում էր: Ինքն աղետի մասնակից է եղել: Եվ այդ կինը…. Այս կինը նրան ծանոթ էր:

Այդ ժամանակ սարսափազդու մի բաղձանք բոցկլտաց մարմնում: Եվ լեզուն խոսեց` դիմելով հարություն առած ուրվականին.
-Կի՛ն, պատասխանի՛ր միայն մեկ բառ:
– Խոսի՛ր… հարցրո՛ւ…
-Կպատասխանե՞ս:
-Այո, խոսի՛ր. դու փրկել ես ինձ:
Ճգնավորի աչքերը փայլեցին, կարծես նրանցում խտանար ողջ փայլը, որ հրդեհում էր լեռները:

– Ասա՛ ինձ, կի՛ն էակ, ի՞նչ տեսար, երբ դեմքդ դարձրիր տեսնելու համար:
– Օ, ոչ… հանուն Էլոհիմի, մի՛ ցանկացիր իմանալ դա:
– Ասա՛ ինձ` ի՞նչ տեսար:
– Ոչ… ոչ… Դա կորստյան անդունդը կլինի:
– Ես ցանկանում եմ անդունդը:
– Դա մահ կլինի:
– Ասա` ի՞նչ տեսար:
– Չեմ կարող…. չեմ ուզում:
– Ես քեզ փրկել եմ:
– Ոչ… ոչ:
Արևն արդեն մայր էր մտել:
– Խոսի՛ր:
Կինը մոտեցավ: Նրա ձայնը ասես փոշով էր ծածկված. մարում էր, մթագնում մահամերձ:
– Հանուն ծնողներիդ մասունքների …
– Խոսի՛ր:
Այն ժամանակ այդ ուրվականը մոտեցրեց իր բերանը ճգնավորի ականջին ու մի բառ ասաց: Եվ Սոսիստրատը` շանթահար, շշմած, առանց մի ձայն արձակելու, ընկավ անշունչ: Աղոթենք Աստծուն նրա հոգու համար: