Քիմիա 11/30/2021

1 . Գրե՛ք այն տարրերի հայերեն անվանումները եւ քիմիական նշանները, որոնք արտասանվում են՝ ցե, էն, էս, պէ, կուպրում, ֆեռում, արգենտում:

ցե-ածխածին-C

էն-ազոտ-N

էս-ծծումբ-S

պէ-ֆոսֆոր-P

կուպրում-պղինձ-Cu

ֆեռում-երկաթ-Fe

արգենտում-արծաթ-Ag

2. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) կալիումի երկու եւ ծծմբի մեկ ատոմ,

K2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:
Կարդացե՛ք այդ բանաձեւերն ու համապատասխան քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկություննե՛ր տվեք:

Cs

3 . Գլուխկոտրուկ: Լրացրե’ք դատարկ վանդակները՝ նշված տարրերի անվանումների պակասող տառերով Si, He, Ba, Na իում:

սիլիցիում

հելիում

բարիում

նատրիում

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Խոսքի մասեր

Ձևաբանություն

Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան,
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել,
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նա-
խադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս
երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների,
շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժա-
նում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում
կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն,
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող
բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ
քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ
1.Գոյականի թվի կարգը

Գոյական են կոչվում այն բառերը, որոնք անվանում են անձ, առարկա կամ
հասկացություն, օրինակ. լիճ, հող, նկարիչ, քանդակագործ, երաժշտություն,
հարգանք։ Գոյականներն ունեն քերականական երեք հատկանիշ, այսինքն՝
քերականական երեք կարգ։ Դրանք են թիվը, առումը (առկայացումը) և հոլովը։
Գոյականի թվի կարգը։ Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած
առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի
թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես
և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին, նկար,
սեղան, ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի
միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, նկարներ, սեղաններ,
ճանապարհներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր
վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, —
ինք։ Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները, իսկ մնացած-
ներով կազմվում է սահմանափակ քանակով բառերի հոգնակի թիվը։
-Եր և -ներ վերջավորությունների գործածությունը պայմանավորված է
բառերի վանկերի քանակով։ Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է —
եր մասնիկով, օրինակ՝ սարեր, մեխեր, քարեր, ծառեր, տներ և այլն։ Եթե բառը
բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, օրինակ՝ գրիչներ,
աթոռներ, աշակերտներ, սեղաններ, նստարաններ, պատճեններ և այլն։ Այս
ընդհանուր կանոնի հետ պետք է հաշվի առնել հետևյալը։
ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ
բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն —
դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ
վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ,
ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։ Գրաբարյան ն
վերջնահնչյունը կարող է հոգնակի թվի կազմության ժամանակ չվերականգնվել,
բայց ի հայտ գալ բառակազմության ժամանակ՝ սերմ-սերմեր-սերմնացան, կողմ-
կողմեր-կողմնացույց, մաս-մասեր-մասնակից և այլն։
բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։
գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի
ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝
արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր,
տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն18։
դ) Հոգնակիի կազմության ժամանակ –եր վերջավորություն են ստանում այն
բազմավանկ բաղադրյալ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ կամ
երկրորդ վանկը գաղտնավանկի ը-ով երկվանկ բառ է, և այդ վերջին բաղադրիչը
պահպանում է իր հիմնական իմաստը, օրինակ՝ անձրևաջրեր, շոգենավեր,
հեռագրեր, նախահայրեր, դրամարկղեր, արքայադուստրեր և այլն։ Իսկ եթե վեր-
ջին բաղադրիչը չի պահպանում իր հիմնական իմաստը, ապա բաղադրյալ բազ-
մավանկ բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ, ինչպես՝ ազգա-
սերներ, բեռնակիրներ, մեծատուններ, որմնադիրներ, պատմագիրներ,
փայտահատներ և այլն։
-Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված
այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ,
օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը
խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վեր-
ջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում
նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին,
օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհաննես Թումանյան)։
-Այք վերջավորությամբ կազմվում են կին, ինչպես նաև տիկին, պարոն
բառերի հոգնակիները՝ կանայք, տիկնայք, պարոնայք, սակայն տիկին և պարոն
բառերի հոգնակիները կարող են կազմվել նաև -ներ մասնիկով՝ տիկիններ,
պարոններ։
-Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված
այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ,
տղամարդիկ, նախամարդիկ և այլն։
-Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև
գործածական է նաև անձեր ձևը։

Հնարավոր է որոշ այսպիսի բառերի նաև –ներ-ով հոգնակին, ինչպես՝ արկղներ, անգղներ, գամփռներ և այլն։
Պետք է հիշել, որ եթե գոյականներն ունեն բազմազան, տարբեր, մի շարք,
որոշ, զանազան, բոլոր և նման որոշիչ լրացումներ, ապա դրվում են հոգնակի
թվով, օրինակ՝ բազմազան ծաղիկներ, մի շարք խնդիրներ, որոշ գրքեր,
զանազան գործեր, բոլոր տները և այլն։

Վարժություններ

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։

եզակի գոյական

Արագած,սար,ես,ձյուն,վշտի,արև,գարուն,աղբյուր,զեփյուռ

հոգնակի գոյական

Դարեր,ժայռեր,անդուներ,գագաթներ


Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Դանիել Վարուժան. բանաստեղծություններ

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Փոխառություններ և օտարաբանություններ

Լեզուներին իրենց զարգացման ընթացքում բառեր են անցնում այլ լեզուներից։
Դա կատարվում է անհրաժեշտաբար, հասարակական կյանքի պահանջով
ու թելադրանքով, քանի որ ազգերի միջև լինում քաղաքական, տնտեսական,
մշակութային բազմազան ու բազմապիսի շփումներ։ Մի լեզվից մյուսին անցած,
գործածական դարձած բառը կոչվում է փոխառություն։
Դարերի ընթացքումհ այերենին այլ լեզուներից շատ բառեր են անցել։ Կան իրանական, ասորական, հունական, արաբական, վրացական, թուրքական, ֆրանսիական, ռուսական և այլ փոխառություններ։ Օրինակ՝ ազատ, աշխարհ, ապակի, բաժակ,
նամակ (իրանական), աբեղա, քահանա, քուրմ, կաքավ, կատու, տերև
(ասորական), ադամանդ, ամբիոն, ափսե, մեղեդի, մետաղ (հոնական), բալասան,
թաս, խսիր, սնդուկ (արաբական), խազ, ճաղ, ծիտ, թոկ, մաշիկ (վրացական),
բեղ, բեկ, ելակ, երշիկ (թուրքական), կարդինալ, մարկիզ, պարոն (ֆրանսիական),
դումա, տայգա, զագս (ռուսական) և այլն։
Հնարավոր է, որ բառը փոխառվի, սակայն հետագայում լեզվում ստեղծվի ու
տարածվի օտար բառի իմաստն արտահայտող համարժեք բառ։ Այդ դեպքում փոխառված
բառը վերածվում է օտարաբանության, օրինակ՝ տրադիցիա-ավանդույթ,
կորպուս–մասնաշենք, ֆունկցիա-գործառույթ, պրոցես-գործընթաց, միկրոֆոն–
խոսափող և այլն։

Գործնական աշխատանք

1.Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների
համարժեքները։
կոլեկցիա     —      հավաքածու
օրիենտացիա —    կողմնորոշում
տրադիցիա    —      ավանդույթ
ստաբիլ          —        կայուն
լոմբարդ         —       գրավատուն
վալյուտա     —        արժույթ
ստարտ         —        մեկնարկ
դիագնոզ      —        ախտորոշում
դիսպետչեր    —    առևտրային
կոմերցիոն      —    կարգավար

2. Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք
ձեր իմացած այլ լեզուների հետ)։
Տորթ, տեխնիկա, կամուրջ, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ծառ, ակվարիում,
բազալտ, լույս, բալետ, բալլադ, հոգի, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կարտոֆիլ,
կոնկրետ, հող, կոնֆետ, հորիզոն, կարկուտ, մագնիս, հողմ, մեթոդ, պոեմ,
սպիրտ, հովիվ։

Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշ


Յուրաքանչյուր պնդում, որի ճշմարիտ լինելը հաստատվում է դատողությունների միջոցով, մաթեմատիկայում անվանում են թեորեմ: Այդպիսի դատողությունների ներկայացումը կոչվում է թեորեմի ապացուցում:

Թեորեմ

Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար է մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:                

Ապացույցն ինքնուրույն (հետազոտական աշխատանք)

Թեորեմը կոչվում է եռանկյունների հավասարության առաջին հայտանիշ:

Առաջադրանքներ (դասարանում)

1) Նկարում BC=AD, <1=<2:

ա) Ապացուցել, որ ΔABC=ΔACD:

բ) Գտեք AB-ն և BC-ն, եթե AD=17 սմ և DC=14 սմ:

2) Նկարում OA=OD, OB=OC, <1=740, <2=360:

ա) Ապացուցեք, որ AOB և DOC եռանկյունները հավասար են:

բ) Գտեք <ACD-ն:

AB=14

BC=17

DC=14

AD=17

3) AC և BD հատվածները հատվում և հատման կետում կիսվում են: Ապացուցեք, որ ΔABC=ΔACD:

Քիմիա 11/16/2021

2. Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետեւյալ գործողություններից ո՞րն է սխալ.
ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է եւ չորացրել
բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը

գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի

դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով:

3. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար.

ա) թորում
բ) բյուրեղացում

գ) զտում
դ) գոլորշիացում

Ֆիզիկա 11/14.2021

1.Ինչպ ես է կախված  հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը ժամանակից:

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատական է ժամանակին

2.Ինչ տեսք ունի հավասարաչափ շարժման ճանապարհի գրաֆիկը:

Հավասարաչափ շարժման դեպքում մարմնի անցած ճանապարհի գրաֆիկն ունի անկյունագծի տեսք։

3.Կառուցել 40կմ/ժ արագությամբ հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհի կախումը ժամանակից արտահայտող գրաֆիկը:

4.Կառուցել 10սմ/վ արագությամբ հավասարաչափ շարժվող մարմնի արագության կախումը ժամանակից արտահայտող գրաֆիկը:

Լուծել հետևյալ խնդիրները՝

5.Երկու ավտոմեքենա միաժամանակ շարժվեցին լցակայանից հակադիր ուղղություններով: Դրանցից մեկը շարժվում էր 30 մ/վ արագությամբ, իսկ մյուսը 15 մ/վ արագությամբ: Որոշեք ավտոմեքենաների հեռավորությունը շարժումը սկսելուց 20վ անց:

6. 54կմ/ժ արագությամբ շարժվող գնացքը քանի անգամ է արագ շարժվում 5 մ/վ արագությամբ շարժվող հեծանվորդից;

7.Հավասարաչափ շարժվող ավտոբուսը 1,5 ժամում անցավ 120կմ ճանապարհ: Որքան ճանապարհ կանցնի նա 45 րոպեում, եթե շարժվի է նույն արագությամբ:

8.45կմ/ժ արագությամբ ծարժվող գնացքը մոտենում է 480մ երկարույամբ կամրջին: Որքան ժամաանակում գնացքը կանցնի կամուրջը, եթե դրա երկարությունը 120մ է:

Դինո Բուցատի | ԿՈՐՍՎԱԾ ՕՐԵՐԸ

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը: