Աղեր:Դասակարգումը:Ստացման եղանակները:Աղերի քիմիական հատկությունները:

Չեզոք աղերը կազմված են մետաղի ատոմներից ու մետաղի ատոմով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ չպարունակող թթվային մնացորդից։

Տարբեր մետաղների չեզոք աղերի օրինակներ՝

Աղի անվանումը Աղի բանաձը
Նատրիումի նիտրատNaNO3
Կալցիումի կարբոնատCaCO3
Նիկելի (II) սուլֆատNiSO4
Կոբալտի (II) սուլֆատCoSO4

Թթու աղերը կազմված են մետաղի ատոմներից ու մետաղի ատոմով դեռևս տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ պարունակող թթվային մնացորդից։Թթու աղերը բազմահիմն թթուների ոչ լրիվ չեզոքացման արգասիքներն են։
Օրինակ՝
H2SO3+NaOH=NaHSO3+H2O
Թթու աղերն անվանակարգելիս թթվային մնացորդի անվանմանն ավելացվում է «հիդրո» նախածանցը:Որոշ թթու աղերի օրինակներ.

Աղի անվանումըԱղի բանաձևը
Նատրիումի հիդրոսուլֆատNaHSO4
Կալիումի հիդրոֆոսֆատK2HPO4
Ամոնիումի երկհիդրոֆոսֆատ(NH4)H2P O4
Կալցիումի հիդրոկարբոնատCa(HCO3)2

Աղերի ստացման եղանակները հիմնված են անօրգանական միացությունների քիմիական հատկությունների վրա:
Աղերի ստացման հիմնական եղանակներն են. 

1. հիմքի և թթվի  փոխազդեցությունը՝

Ba(OH)2 + 2HCl = BaCl 2+ H2O

2. ալկալու և թթվային օքսիդի փոխազդեցությունը՝

2NaOH + CO2 = Na2SO 3+ H2O
3.ալկալու և լուծելի աղի փոխազդեցությունը (եթե ջրում չլուծվող հիմք է առաջանում)՝
2KOH + CuCl= Cu(OH)2↓ + 2KCl

4. հիմնային օքսիդի ու թթվային օքսիդի փոխազդեցությունը՝

MgO + CO2 = MgCO3

5. թթվի ու հիմնային օքսիդի փոխազդեցությունը՝

CuO + 2HCl = CuCl 2+ H2O

6. թթվի ու աղի փոխազդեցությունըեթե անլուծելի թթու, անլուծելի աղ կամ պակաս ցնդող թթու է առաջանում՝

AgNO3 + HCl = AgCl↓ + HNO3

7.թթվի ու մետաղի փոխազդեցությունը՝

Zn + 2HCl = ZnCl2 + H2

8. երկու աղի լուծույթների փոխազդեցությունը, եթե որպես ռեակցիայի արգասիք անլուծելի աղ է առաջանում՝

K2CO 3+ MgSO4 = MgCO3↓ + K2SO4

9. աղի լուծույթի ու մետաղի փոխազդեցությունը, եթե մետաղը ջրի հետ անմիջականորեն չի փոխազդում և մետաղների համեմատական ակտիվության շարքում աղի բաղադրությունում առկա մետաղի համեմատ ձախ է տեղադրված՝

Zn+CuSO4=ZnCl2+CuCu+2AgNO3=Cu(NO3)+2Ag

10. մետաղի ու ոչ մետաղի փոխազդեցությունը՝

Ca + S = CaSZn+Br2=ZnBr2

Աղերի քիմիական հատկությունը

Աղերը փոխազդում են՝

1. Մետաղների հետ:

Աղերի ու մետաղների փոխազդեցությունը սովորաբար հանգեցնում է աղի ու մետաղի առաջացման (տեղակալման ռեակցիա)։ Փոխազդող նյութերն ընտրվում են ըստ մետաղների համեմատական ակտիվության շարքի։ Ընդ որում` յուրաքանչյուր մետաղ դուրս է մղում իրեն հաջորդող բոլոր մետաղները դրանց աղերի լուծույթներից։

Օրինակ՝
Fe + CuSO 4= FeSO 4+ Cu
2. Հիմքերի հետ:
Այս փոխազդեցությունը հանգեցնում է նոր հիմքի և նոր աղի առաջացման (հիշեցնենք, որ ելանյութ աղը պետք է ջրում լուծելի լինի, իսկ արգասիքների թվում կա՛մ անլուծելի հիմք, կա՛մ անլուծելի աղ լինի):
Օրինակ՝
CuSO4 + 2NaOH = Cu(OH)2↓ + Na2SO4
3. Թթուների հետ:
Այս փոխազդեցությունը  հանգեցնում է նոր թթվի և նոր աղի առաջացման (ելանյութերն անհրաժեշտ է ընտրել այնպես, որ արգասիքների թվում անլուծելի, կամ թույլ, կամ անկայուն թթու, կամ էլ անլուծելի աղ լինի)։
Օրինակ՝
BaCl 2+ H2SO4 = BaSO4↓ + 2HCl

4. Աղերի հետ:
Այս փոխազդեցությունը հանգեցնում է երկու նոր աղի առաջացման։ Փոխազդող նյութերը պետք է այնպես ընտրել, որ ելանյութերը  ջրում լուծելի լինեն, իսկ արգասիքներից գոնե մեկն անլուծելի լինի:
Օրինակ՝
CuSO4 + Ba(NO )2= 2BaSO4↓ + Cu(NO3)2

5. Ոչ մետաղների հետ:
Այսպիսի փոխազդեցությունը բնորոշ է հալոգեններին (VII Ա խմբի տարրեր), հանգեցնում է  աղի ու ոչ մետաղի առաջացման (տեղակալման ռեակցիա), ընդ որում` յուրաքանչյուր հալոգեն դուրս է մղում պակաս ակտիվ հալոգենը վերջինիս աղի լուծույթից:
Օրինակ՝
2KBr + Cl2 = 2KCl + Br2

Օքսիդների քիմիական հատկությունները

Հիմնային օքսիդների քիմիական հատկությունները

1. Ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով ջրում լուծվող հիմքեր՝ ալկալիներ:
Հիմնային օքսիդ + ջուր →հիդրօքսիդ

Օրինակ

Կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից առաջանում է կալցիումի հիդրօքսիդ:

CaO+H2O→Ca(OH)2

2. Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ՝ առաջացնելով աղ և ջուր
Հիմնային օքսիդ + թթու → աղ + ջուր

CuO+H2SO4→CuSO4+H2O

3. Հիմնային օքսիդները կարող են փոխազդել այլ տեսակի (թթվային և երկդիմի) օքսիդների հետ՝ առաջացնելով աղեր:

Հիմնային օքսիդ + թթվային օքսիդ →աղ

Հիմնային օքսիդ + թթվային օքսիդ →աղ

Օրինակ

Մագնեզիումի օքսիդը փոխազդելով ածխածնի (IV) օքսիդի հետ՝ առաջացնում է մագնեզիումի կարբոնատ:

MgO+CO2→MgCO3

Թթվային օքսիդների քիմիական հատկությունները

1. Թթվային օքսիդները փոխազդում են ջրի հետ` առաջացնելով թթու:

Թթվային օքսիդ + ջուր → թթու

Օրինակ

Ծծմբի (VI) օքսիդը փոխազդում է ջրի հետ՝ առաջացնելով ծծմբական թթու:

SO3+H2O→H2SO4

2. Թթվային օքսիդները փոխազդում են ալկալիների հետ՝ առաջացնելով աղ և ջուր:

Թթվային օքսիդ + հիմք → աղ + ջուր

Օրինակ

Ծծմբի (IV) օքսիդը, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ,՝առաջացնում է նատրիումի սուլֆատ և ջուր:

SO2+2NaOH→Na2SO3+H2O

3. Թթվային օքսիդները փոխազդում են հիմնային օքսիդների հետ՝ առաջացնելով աղեր:

Թթվային օքսիդ +հիմնային օքսիդ →աղ

Օրինակ

Ածխածնի (IV) օքսիդը փոխազդելով կալցիումի օքսիդի հետ՝ առաջացնում է կալցիումի կարբոնատ:

CO2+CaO→CaCO3

Երկդիմի (ամֆոտեր) օքսիդների քիմիական հատկությունները

1.Երկդիմի օքսիդները փոխազդելով թթուների կամ թթվային օքսիդների հետ ցուցաբերում են հիմնային օքսիդներին բնորոշ (հիմնային) հատկություններ:

Օրինակ

Ցինկի օքսիդի և աղղաթթվի փոխազդեցությունից առաջանում է ցինկի քլորիդ և ջուր:

ZnO+2HCl→ZnCl2+H2O

Իսկ ալյումինի օքսիդի և ազոտի (V) օքսիդի փոխազդեցությունից առաջանում է ալյումինի նիտրատ՝

Al2O3+3N2O5=2Al(NO3)3

2. Երկդիմի օքսիդները՝ փոխազդելով ալկալիների կամ ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների հետ, ցուցաբերում են թթվային հատկություններ: 

Երկդիմի օքսիդների և ալկալիների համահալումից ընթանում է քիմիական ռեակցիա, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր: 

Օրինակ

Ցինկի օքսիդի և կալիումի հիդրօքսիդի համահալումից առաջանում է կալիումի ցինկատ և ջուր:

ZnO+2KOH→K2ZnO2+H2O

Եթե ալյումինի օքսիդը համահալել նատրիումի հիդրօքսիդի հետ, ապա կառաջանա նատրիումի ալյումինատ և ջուր՝

Al2O3+2NaOH→2NaAlO2+H2O

Բերիլիումի օքսիդի և կալիումի օքսիդի փոխազդեցությունից առաջանում է նատրիումի բերիլատ՝

BeO+Na2O=Na2BeO2

Պատասխանել հարցերին

  1. Որոշե՛ք տարրեի զագվածային բաժինը մանգանի (VII) օքսիդում:

  1. Ի՞նչ նյութեր են ստացվում N205, BaO Li2O օքսիդների և ջրի փոխազդեցությունից:

N205 + H2O → 2 HNO3

BaO + H2O → Ba(OH)2

Li2O + H2O → 2 LiOH

Թթուների փոխազդեցությունը մետաղների և մետաղների օքսիդների հետ:Աղեր

Թթուների (ջրային լուծույթներում)  և մետաղների միջև ընթացող քիմիական ռեակցիաների հավասարումներ կազմելիս պետք է ղեկավարվել մետաղների համեմատական ակտիվության շարքով (Բեկետովի շարք): Դրանում ջրածնից առաջ (ձախ) տեղադրված մետաղները ջրածինն արտամղում են թթուների ջրային լուծույթներից (բացառություն են ազոտական և խիտ ծծմբական թթուները): Յուրաքանչյուր մետաղ իրենից աջ (հետո) մետաղներից ավելի ակտիվ  է:

Օրինակ՝

Mg+2HCl=MgCl2 մագնեզիումի    քլորիդ+H2
Zn+H2SO4(Նոսր)=ZnSO4 ցինկի սուլֆատ +H2
Cu+HCl≠
Ag+H2SO4(Նոսր)≠

Մագնեզիում և ցինկ մետաղները տեղադրված են ջրածնից ձախ, իսկ պղինձը և արծաթը՝ աջ:

Թթուների ու մետաղների փոխազդեցությունից (մագնեզիումի քլորիդ, ցինկի սուլֆատ)  առաջանում է աղ և անջատվում՝ ջրածին:
Աղերը բարդ նյութեր են՝ կազմված մետաղի ատոմներից և թթվային մնացորդներից:Թթվային մնացորդներն ունեն որոշակի բաղադրություն և վալենտականություն:

Վերը նշված ռեակցիաների հետևանքով առաջացած աղերի բաղադրությունը՝ MgCl2-ը, կազմված է մագնեզիում մետաղի ատոմից և քլորաջրածնական (աղաթթվի) Cl−

թթվային մնացորդից: MgCl2-ը անթթվածին թթվի աղ է (կարդացվում է մագնեզիումի քլորիդ)
ZnSO4-ը կազմված է ցինկ մետաղի ատոմից և ծծմբական թթվի SO2− թթվային մնացորդից: ZnSO4 թթվածնավոր թթվի աղ է (կարդացվում է ցինկի սուլֆատ):Աղերն անվանելու համար մետաղի անվանմանը (սեռական հոլովով) ավելացնում են համապատասխան թթվի թթվային մնացորդի անվանումը՝ ուղղական հոլովով:

Եթե մետաղն օժտված է փոփոխական օքսիդացման աստիճանով, ապա աղի անունը գրելիս մետաղի վալենտականությունը հռոմեական թվերով նշում են մետաղի անունից անմիջապես հետո:

Օրինակ՝
Fe2+(SO4)2−երկաթի (II) սուլֆատ (կարդացվում է երկաթի երկու սուլֆատ)
Fe3+2(SO4)32−երկաթի (III) սուլֆատ (կարդացվում է երկաթի երեք սուլֆատ)

Թթուների ու մետաղների  oքսիդների փոխազդեցությունը

Մետաղների օքսիդները թթուների հետ փոխազդելիս աղ և ջուր են առաջացնում:

Օրինակներ՝
MgO+2HCl=MgCl2մագնեզիումիքլորիդ+H2O
ZnO+H2SO4=ZnSO4ցինկիսուլֆատ+H2O

Պատասխանել հարցերին

  1. Կազմե ՛ք ցինկի ,նատրիումի ,երկաթի(III) ծծմբաթթվական աղերի բանաձևերը:

ցինկի սուլֆատ՝ ZnSO4
նատրիումի սուլֆատ՝ Na2SO4
երկաթի (III) սուլֆատ՝ Fe2(SO4)3
ցինկի քլորիդ՝ ZnCl2
մագնեզիումի բրոմիդ՝ MgBr2
երկաթի (III) յոդիդ՝ FeI3
ալյումինի յոդիդ՝ AlI3
երկաթի (II) ֆտորիդ՝ FeF2
պղնձի (II) սուլֆիդ՝ CuS

  1. Ո՞րն է թթուների և աղերի նմանությունն ըստ բաղադրության:

Թթուները և աղերը կարող են պարունակել նույն տարրերը իրենց բաղադրության մեջ:

  1. Գրե ՛ք հետևյալ աղերի բանաձևերը.
    ա. ցինկի քլորիդ բ.մագնեզիումի բրոմիդ, գ.երկաթի(III) յոդիդ
    դ.ալյումինի յոդիդ, ե.երկաթի (II) ֆտորիդ զ.պղնձի(II) սուլֆիդ

Քիմիա 08.03.2023

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:

Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:

Մոլեկուլում  -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:

 Օքսիդները դասակարգվում են ըստ քիմիական հատկությունների.
.Հիմնային օքսիդներ՝ Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն:

Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են:

Na2O⇒NaOH,CaO⇒Ca(OH)2

 Եթե օքսիդ առաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որը ցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպես կանոն հիմնային է:

նատրիումի օքսիդ՝ Na2O          կալցիումի օքսիդ՝   CaO

պղնձի (II) օքսիդ՝ CuO             պղնձի (I) օքսիդ՝  Cu2O

երկաթի (II) օքսիդ՝ FeO            մանգանի (II) օքսիդ՝   MnO

Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝  OH խմբից:
Լուծելի հիմքերը անվանվում են ալկալիներ:

Անլուծելի օքսիդների և նրանց համապատասխան հիմքերի միջև կապ հաստատվում է քայքայման ռեակցիայով: Տաքացնելիս այդ հիմքերը քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան օքսիդը:

Օրինակ՝   Mg(OH)2→t°MgO+H2O2Al(OH)3→t°Al2O3+3H2O

Հիմնային օքսիդի բանաձևը և անվանումը Լուծելի հիմքի ալկալու բանաձևը և անվանումը
 Na2O`  նատրիումի օքսիդ                         NaOH` նատրիումի հիդրօքսիդ
 K2O՝  կալիումի օքսիդ                          KOH` կալիումի հիդրօքսիդ
 Li2O`  լիթիումի օքսիդ                          LiOH՝ լիթիումի հիդրօքսիդ
 Cs2O՝  ցեզիումի օքսիդ  CsOH՝ ցեզիումի հիդրօքսիդ
 CaO՝ կալցիումի օքսիդ Ca(OH)2՝ կալցիումի հիդրօքսիդ
 SrO՝  ստրոնցիումի օքսիդ Sr(OH)2՝ ստրոնցիումի հիդրօքսիդ
BaO՝ բարիումի օքսիդBa(OH)2՝ բարիումի հիդրօքսիդ

Քիմիա 23/12/2022

Թեմանների ամփոփում

1.Որոշել նատրիումի կարբոնատում Na₂CO₃ ածխածին տարրի զանգվածային բաժինը:

2.Որոշել նատրիումի կարբոնատում Na₂CO₃ ածխածնի օքսիդացման աստիճանը:

Na +1
C+4
O-2

3.Ի՞նչ քիմիական կապեր են առկա Cl2, HCl, KCl մոլեկուլներում` համապատասխանաբար.

1) կովալենտ ոչ բեւեռային, իոնային, կովալենտ բեւեռային
2) իոնային, կովալենտ բեւեռային, կովալենտ ոչ բեւեռային
3) կովալենտ բեւեռային, իոնային, կովալենտ ոչ բեւեռային
4) կովալենտ ոչ բեւեռային, կովալենտ բեւեռային, իոնային

4.Գրի՛ր 2, 5, 8, 11, 15 կարգաթվերով տարրերի քիմիական նշանները , նշիր դիրքը պարբերական համակարգում:

2-He, 8 խումբ, 1 պարբերություն
5-B, 3 խումբ, 2 պարբերություն
8-O, 6 խումբ, 2 պարբերություն
11-Ne, 8 խումբ, 2 պարբեություն
15-P, 5 խումբ, 3 պարբերություն

5.Լրացրե ́ք բաց թողնված քիմիական նշան­ները.

ա)Ar(B) = 11
գ)Ar( Si) = 28
բ)Ar( Ag) = 108

6.Լրացրե ́ք բաց թողնված քիմիական նշան­ները.

ա)Ar(Mn) = 55 գ)Ar(Cu) = 64 բ)Ar(N) = 14 դ)Ar(Ar) = 39

7.Ի՞նչ նյութաքանակ է համապատասխանում 33,6 լ գազային ամոնիակը (NH3):

n=V\Vm
m=33,6\22,4=1,5

8.Ո՞րքան է 67,2 լ ծավալով NO զանգվածը:
n=V\Vm
m=67,2\22,4=3

9.Հաշվել FeSOմոելկուլային զանգվածը.գտնել ատոմների զանգվածային բաժիները:

Mr(FeSO4) = 56+32+164 = 152 գրամ
O(Fe) = 56/152100 = 36.8%
O(S) = 32/152100 = 21%
O(O4) = 64/152100 = 42.1%

Քիմիա 14/12/2022

Սովորել՝ Գազի հարաբերական խտությունը

Նյութի խտությունը որոշակի քանակով նրա զանգվածի և ծավալի հարաբերությունն է, որը հաշվում են ֆիզիկայի դասընթացից ձեզ արդեն հայտնի հետևյալ բանաձևով`
p=mV, որտեղ համարիչում նյութի զանգվածն է, իսկ հայտարարում՝ նյութի ծավալը:Միավորների միջազգային համակարգում նյութի խտության չափման միավորը կգ/մ³  է, սակայն քիմիայի դասընթացում նպատակահարմար է այլ միավորների կիրառումը.              
պինդ նյութերի դեպքում՝ գ/սմ³, hեղուկների դեպքում՝ գ/մլ, իսկ գազային նյութերի դեպքում՝ գ/դմ³, կամ՝ գ/լ
Ավոգադրոյի օրենքից բխում է, որ գազի խտությունը (գ/լ) կարելի է հաշվել ըստ  ρ=MVm բանաձևի, որտեղ համարիչում տվյալ գազի մոլային զանգվածն է (գ/մոլ), իսկ հայտարարում գազի մոլային ծավալն է, որը բոլոր գազերի համար նույն արժեքն ունի. նորմալ պայմաններում  այն հավասար է 22,4 լ/մոլ:
Եթե հայտնի է հետազոտվող գազի խտությունը, ապա կարող ենք հաշվել նրա մոլային զանգվածն ըստ հետևյալ բանաձևի՝ M=p⋅Vm
Խտության բանաձևից հետևում է նաև, որ տարբեր գազերի խտությունները հարաբերում են իրար այնպես, ինչպես նրանց մոլային զանգվածները` p1p2=M1M2

Եթե  p1=p2, ապա՝  M1=M2, իսկ եթե p1⟨p2, ապա՝  M1⟨M2, այլ կերպ ասում են՝  առաջին գազը թեթև է երկրորդ գազից և հակառակը:

image102.jpg

Օգտվելով գազի խտության հայտնի բանաձևից, կարող ենք արտածել հարաբերական խտությունը հաշվելու ևս մեկ բանաձև.   

p1=m1/V1,   p2=m2/V2,   հետևաբար՝  D=p1/p2

Նկատի ունենալով, որ միատեսակ պայմաններում բոլոր գազերի մոլային ծավալները հավասար են, կարող ենք զանգվածների հարաբերության փոխարեն կիրառել գազերի մոլային զանգվածների հարաբերությունը.

m1m2=n1⋅M1/n2⋅M2=M1/M2, և ստանալ կիրառման տեսակետից առավել հարմարավետ բանաձև՝ D=M1/M2

Քիմիա 8 9/14/2022

Պատասխանել հարցերին

  1. Բնութագրե՛ք բևեռային կովալենտային կապն ու ոչ բևեռային կովալենտային կապը։

Ոչ բևեռային կովալենտային կապ

Եթե կովալենտային կապն առաջանում է նույն տարրի երկու ատոմների միջև, ապա այն կոչվում է ոչ բևեռային կովալենտային կապ: Օրինակ ջրածնի մոլեկուլում կովալենտային կապն առաջանում է s− ատոմային օրբիտալների s−s փոխծածկմամբ

Բևեռային կովալենտային կապ

Կովալենտ կապերը իրենց բնույթով շատ առատ են: Դրանք առկա են գործնականում բոլոր տարասեռ մոլեկուլներում և քիմիական միացություններում: քանի որ, ի վերջո, այն առաջանում է, երբ երկու և տարբեր E և X ատոմները կապվում են: Այնուամենայնիվ, կան կովալենտային կապեր ավելի բևեռ, քան մյուսները, և պարզելու համար պետք է դիմել էլեկտրաբացասականության:

  1. Բնութագրե՛ք իոնային կապը։

Իոնային կապն այն է, որով էլեկտրական լիցքավորված մասնիկները, որոնք կոչվում են իոններ, փոխազդում են իոնային պինդ մարմինների և հեղուկների առաջացման համար: Այս կապը հարյուր միլիոնավոր իոնների էլեկտրաստատիկ փոխազդեցությունների արդյունք է և չի սահմանափակվում դրանց մի քանիսով: այսինքն ՝ այն դուրս է գալիս դրական լիցքի դեպի բացասական լիցքի ձգողականությունից:

  1. Պատկերեք կապերը հետևյալ միացությունների մոլեկուլներում։

HJ , Br2 ,NH3 ,N2 ,SO2

Թեմայի ամփոփում։ 5/25/2022

1.Ատոմում առկա էլեկտրոնների քանակը համընկնում է.

ա)նեյտրոնների քանակին

բ)պրոտոնների քանակին

գ) նեյտրոնների ու պրոտոնների գումարային քանակին

դ)նեյտրոնների ու պրոտոնների քանակաների տարբերությանը

2.Որքա՞ն կարող է լինել էլեկտրոնների առավելագույն թիվն ատոմի չորրորդ էներգիական մակարդակում։

ա)30 բ)32 գ)33 դ)34

3.Ստորև թվարկված մեծություններից որի՞ հետ է համընկնում քիմիական տարրի ատոմի էներգիական մակարդակների թիվը հիմնական վիճակում.

ա)կարգաթվի

բ)խմբի համարի

գ) պարբերության համարի

դ)հարաբերական ատոմային զանգվածի

5. Փոքր պարբերություններում ինչպե՞ս են փոխվում քիմիական տարրերի մետաղական հատկությունները.

ա)ուժեղանում են

բ)թուլանում են

գ)չեն փոփոխվում

դ)կարող են և՛ ուժեղանալ ,և՛ թուլանալ ։

6. Ի՞ն չ մասնիկներց է կազմված ատոմի միջուկը.

ա) միայն դրական

բ) միայն լիցք չունեցող

գ)դրական և լիցք չունեցող

դ )դրական,բացասականև լիցք չունեցող0

7. Նշել անագի (Sn) էներգիական մակարդակները և կազմել էլեկտրոնային բանաձևը։

Sո=50 պրոտոն, 69 էլեկտրոն և 50 էլեկրոն-4d105s25p2

8 . Նշել բարիումի (Ba) էներգիական մակարդակները կազմել էլեկտրոնային բանաձևը։

Ba=56 պրոտոն, 81 էլեկտրոն և 56 էլեկրոն-6s2

Քիմիա 5/17/2022

Պատասխանել հարցերին

  1. Գտե’ք այն քիմիական տարրի էլեկտրոնային բանաձևը, որի դիրքը պարբերական համակարգում սխալ է որոշված

ա)1s22s1 երկրորդ պարբերության I-ին խումբ ,գլխավոր ենթախումբ,

բ) 1s22s22p3 երկրորդ պարբերություն, III խումբ, գլխավոր ենթախումբ,

գ)1s22s2 2p4 երկրորդ պարբերություն , VI խումբ, գլխավոր ենթախումբ,

դ) 1s22s22p6 երկրորդ պարբերություն VIII խումբ,գլխավոր ենթախումբ:

2.Ի՞նչ է էլեկտրոնային ամպը:

Էլեկտրոնային ամպը միջուկի շուրջը էլեկտրոնի շարժման մոդելն է։

3. ի՞նչ է կոչվում էլեկտրոնային օրբիտալը:

Էլեկտրոնային օրբիտալ է կոչվում ատոմի միջուկի շուրջը գտնվող այն տիրույթը, որում տվյալ էլեկտրոնի լինելու հավանականությունն առավել մեծ է

Քիմիա 4/26/2022

Սովորել ՝

Ատոմի կառուցվածքը:Էլեկտրոն և միջուկ:

Էջ 92-94:

Պատասխանել հարցերին

  1. Նկարագրեք ատոմի կառուցվածքի մոլորակային մոդելը:

Ատոմի մեջ գտնվում է միջուկը, որը բաղկացած է նիյտրոներից և պրոտոներից։ Միջուկի շուրջը պտտվում էն էլեկտրոները։ Պրոտոները և նեյտրոները բացասական են, իսկ էլեկտրոները դրական։

  1. Որքա՞ն է պրոտոնների և էլեկտրոնների գումարային քանակը հետևյալ տարրերի ատոմներում. ածխածին՝ C, ալյումին՝Al, արգոն՝ Ar, արծաթ՝ Ag:

C=12

Al=26

Ar=36

Ag=94

  1. Քիմիական տարրերի ատոմների միջուկները պարունակում են 6,12,14,18 պրոտոններ: Անվանեք այդ տարրերը: Նշեք յուրաքանչյուր տարրի պարբերությունը և խմբի համարը:

Li=6

C=12

N=14

F=18

  1. Որքա՞ն է պրոտոների և էլեկտրոնների թիվը երրորդ պարբերությունում և չորրորդ խմբում գտնվող տարրի ատոմում:

14-էլեկրոներ 14-պրոտոներ

  1. Քա՞նի անգամ է ատոմի տրամագիծը մեծ միջուկի տրամագծից.

ա)10 բ )100 գ )1000 դ )106