Հայոց լեզու 24/4/2024

Առաջադրանք 1

  • Վերլուծի՛ր բերված նախադասությունները, մեկնաբանի՛ր կետադրությունը։
  • Կազմի՛ր ձայն, թշնամի, տուն, քարաժայռ, մարդ, կին բառերի հոգնակին։
    ձայն-ձայներ
    թշնամի-թշնամիներ
    տուն-տներ
    քարաժայռ-քարաժայռեր
    մարդ-մարդիկ
    կին-կանայք
  • Ներքևի նախադասությունների մեջ գտի՛ր հատուկ անունները։
    Բասուտա, Չինգիզ Այթմատով, Գաբրիել
  • Որոշի՛ր ձայնին (1-ին նախ.), մարդուն (2-րդ նախ.), ափին (3-րդ նախ.), տղային (4-րդ նախ.), թշնամուդ (6-րդ նախ.) բառերի հոլովները։

Ձայնին-տրական հոլով
մարդուն-հայցական հոլով
ափին-տրական հոլով
տղային-հայցական հոլով
թշնամուդ-հայցական հոլով

  • Գտիր նախադասություններում 1 բառ, որի բոլոր վանկերը բաց լինեն։
    Բա-սու-տա
  • Նախադասություններում գտիր և դուրս գրիր կապերն ու կապական բառերը։
    կողմը, վրա, վրա, ուժով, առաջ
  • Նախադասություններում գտիր մեկական սահմանական, ըղձական, հրամայական, ենթադրական եղանակի բայ։
    դուրս եկան, թվաց, հասկացրո՛ւ, հիշեք
  • Նշված ժամանակաձևերից ո՞րը չկա տրված նախադասություններում. անցյալ կատարյալ, վաղակատար անցյալ, անկատար ներկա, ապակատար ներկա։
    Ապակատար ներկա
    1.Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։(բազմակի ստորոգյալներ)
    2. Նրան թվաց՝ օձը խայթեց ակնոցավոր մարդուն։(բաց թողած որ շաղկապի փոխարեն)
    3. Բասուտա գետի մյուս ափին՝ քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։(բացահայտիչ)
    4. Խսիրի վրա պառկեց նաև կինը՝ ծածկելով փոքրիկ տղային։(հետադաս դերբայական դասված)
    5. Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր՝ հիշեցնելով մի հին երգ։(հետադաս դերբայական դասված)
    6. Հասկացրո՛ւ թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ ընկճելու մտքից։(ստորակետները դրվել են նախադասությունների միջև)
    7. Հիշենք Չինգիզ Այթմատովի՝ հիշողությունը կորցրած հերոսին։(հատկացուցիչից հետո լրացումներ կան)
    8. Ես ապրելու ուժ էի ստանում դահլիճների ու հրապարակների՝ հայ երգով ու խոսքով ոգեշնչված բազմությունից։( հատկացուցիչից հետո լրացումներ կան)
    9. Հովտում երևում էր Գաբրիելի պապի՝ առասպելական շինարարի ձեռքով հիսուն տարի առաջ կառուցած եկեղեցին։(բացահայտիչ)
    10. Ամենագեղեցիկ իրը, առօրեական դառնալով, միշտ մի բան կորցնում է իր արժեքից։(միջադաս դերբայական դարձված)

 ——————————————————————————————-

Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասություններ. Ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի։

Փոխակերպելիս կատարվող ամենաակնառու փոփոխությունները.

Կարող է փոխվել հեղինակի խոսքի դիրքը։

Նախադասության մեջ կարող է փոխվել ենթակայի և ստորոգյալի շարադասությունը։

Դուրս են գալիս զգացական և կոչական ձայնարկությունները, կոչականին ուղեկցող դիմելաձևերը։

Կոչականը կամ դուրս է գալիս, կամ անցնում է հեղինակի խոսքի մեջ։

Հեղինակի և մեջբերվող խոսքերի արանքում ավելանում է թե, որ շաղկապներից մեկը։

Համապատասխանեցվում են անձնական դերանունների, հոդ ունեցող բառերի, բայերի դեմքերը։

Առաջադրանք 2
Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունների ուղղակի խոսքը վերածիր անուղղակիի։

105. Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ արեգակին ասում էր, որ նա դուրս չգա, ինքն է դուրս գալու. հակառակ դեպքում կխամրի իր գեղեցկության կողքին:

106. Նա զղջաց և ասաց հորը, որ մեղանչել է նրա դեմ, որ այսևս արժանի չէ նրա որդին կոչվելու և պետք չէ, որ նրա անբասիր անվան կողքին հնչի իր անունը:

107. Հայրն ասաց որդուն, որ նա միշտ իր հետ է եղել, և այն ամենը, որ իրենն է նաև նրանն է:

108. «Աստվածաշունչը» սովորեցնում է մեզ, որ չհապաղենք կարոտյալին բարություն անել երբ մեր ձեռքը կարող է օգնել նրան:

109.Նա դիմեց ծերունուն աղաչական ձայնով, խնդրելով փրկել իր որդուն ու ջանք չխնայել:

110.Խոնարհվելով քամուց՝ եղևնին հառաչանքով մտածեց, որ ինքն էլ չգիտի, թե իրեն ինչ է պատաքհել բայց զգում է, որ իր համար նոր կյանք է սկսվում:

111.Վարուժանը գրում է, որ Դուրյանի տխրության շարժիչ ուժը նրա անձն է, իսկ իրենը՝ուրիշները, և ապա ավելացնում է, որ Դուրյանը ողպում է իր ժպտալ չկարողանալուց, իսկ ինքը ոխպում է իր գութից ու բարկությունից:

112:Ներկայանալով գրողին՝ ծերունին բացատրեց, որ եկել է ծանոթանալու, քանի որ իրենք հարևաններ են, և խնդրեց, որ նա էլ մեկ-մեկ իր մոտ հյուր գա:

113. Հայրը զարմացրած հարցրեց որդուն, մի  թէ նա չգիտի, որ ինքը Անդրանիկի զինվորներից մեկն է եղել և այդ դեպքում ինչու է իրեն այդպիսի բաներ ասում:

114. Սեպուհն ասաց երիտասարդին, որ վերջապես եկավ իրենց հատուցման ժամը, որ նա սպասում էր դրան, բայց չէր կարծում, որ իրեն կառաջարկեն դառնալ որացող, նրան էլ իր հետ միասին:

115. Նա ինձ հարցրեց, կարո՞ղ եմ արդյոք հայտնել իրեն թե որտեղ պետք է միանան մեր և նրանց բանակները, և որն է իմ դերը այդ գործում:

———————————————————————————————-

Բաղադրյալ ստորոգյալ, հանգույց և ստորոգելի։

Հիշել՝ հանգույց կարող են լինել ոչ միայն օժանդակ բայերը, այլև լինել, դառնալ, համարվել, թվալ բայերի դիմավոր ձևերը։

Առաջադրանք 3

Գտիր ստորոգյալները, որոշիր տեսակները, նշիր բաղադրյալ ստորոգյալներում հանգույցը որն է, ստորոգելին՝ որը

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունները։ մեկնաբանիր կետադրությունը։

Վերլուծիր նաև ձևաբանորեն։

Սևանը քաղցրհամ լիճ է։-ստորոգելի՝լիճ, հանգույց՝է (գոյական)

Քեզ զանգողը ես էի։-ստորոգյալ՝ես, հանգույց՝էի (դերանուն)

Օրանգուտանը համարվում է մարդանման կապիկ։-ստորոգելի՝կապիկ հանգույց՝համարվում է (գոյական)

Այդ օրվանից կղզին կոչվեց Աղթամար։-պարզ ստորոգյալ՝կոչվեց

Տեսիլքը գնաց հեռացավ՝ աստիճանաբար մարելով երկնքի խորքում։-պարզ ստորոգյալ՝ գնաց հեռացավ

Առաջին ձիավորը՝ նկարիչը, իր ծոցատետրում նկարեց ամրոցի սրածայր բուրգը։-պարզ ստորոգյալ՝ նկարեց

Մյուս կածանները՝ անծանոթ, երկյուղալի, նրանց անօգտագործելի են թվում։-բաղադրյալ ստորոգյալ՝ անօգտագործելի են թվում (ածական)

Իմ աչքին Արամի՝ ձիու համար նախատեսված մտրակը դառնում է օձ։-պարզ ստորոգյալ՝ դառնում է

Պահածոյի՝ թիթեղից պատրաստված տուփը նասելի նորություն էր այդ քարափների վրա։-բաղադրյալ ստորոգյալ, ստորոգելի՝նորություն  հանգույց՝էր (գոյական)

Նոր սերունդն իրեն չի համարում ո՛չ Մոտկանա երկրից, ո՛չ Տալվորիկից։-պարզ ստորոգյալ՝ չի համարում

Աղբյուրը քարափի տակ է։-բաղադրյալ ստորոգյալ, ստորոգելի՝տակ, հանգույց՝է (կապ)

Թեստի օրինակ 27/4/2024



1)Պատ․՝2)35
2)Պատ․՝3)44
3)Պատ․՝2)11
4)Պատ․՝3)25%
5)Պատ․՝2)7
6)Պատ․՝2)(4;9)
7)Պատ․՝4)36
8)Պատ․՝4)12
9)Պատ․՝1)(x-4)(x-3)
10)Պատ․՝1)[5:+∞)
11)Պատ․՝4)x=-4
12)Պատ․՝
13)Պատ․՝1)15
14)Պատ․՝
15)Պատ․՝
16)Պատ․՝3) 0:2
17)Պատ․՝3)(-∞;2)
18)Պատ․՝2)((-∞;0)U(3;∞)

13)Պատ․՝1)8
14)Պատ․՝4)-19
15)Պատ․՝
16)Պատ․՝3)8
17)Պատ․՝1)(-2;4)
18)Պատ․՝2)x=-1;1
19)Պատ․՝a2=9
20)Պատ․՝6
21)Պատ․՝255տ
22)Պատ․՝11 օր
23)Պատ․՝V=60
24)Պատ․՝Sլ=24
25)Պատ․՝,E=(0;4,5)
26)Պատ․՝
27)Պատ․՝
28)Պատ․՝
29)Պատ․՝
30)Պատ․՝
31)Պատ․՝
32)Պատ․՝
33)Պատ․՝
34)Պատ․՝
35)Պատ․՝

Հայաստանի սպասարկման ոլորտի ընդհանուր բնութագիր

Մեր երկրում սպասարկման ոլորտը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինն այն բիզնես միավորներն են, որոնք մասնագիտացված են օտարերկրացիներին (հատկապես տուրիստներին), միջինից բարձր ու բարձր խավի և հանրային ուշադրության առումով կարևոր միջոցառումների և այլն, սպասարկման վրա, իսկ երկրորդը նրանք են, որոնք սպասարկում  են մեզ՝ հասարակ մահկանացուներիս, ու հեռու են թե՛ օտարերկրացիներին, թե՛ միջինից բարձր ու բարձր խավի, և թե՛ հանրային ուշադրության առումով կարևոր միջոցառումները սպասարկելուց։ Առաջին և երկրորդ տեսակների միջև գոյություն ունեն ահռելի տարբերություններ։ Դուք կասեք՝ միգուցե, այդպես էլ պետք է լիներ, եթե հաշվի առնենք, որ առաջին տեսակի բիզնեսներն ահռելի գումարներ են ծախսում պրոֆեսիոնալ թրեյնինգների ու թրեյնինգավարների համար, նույնիսկ ժամանակ առ ժամանակ լավագույն հեռանկարային աշխատակիցներին ուղարկում են արտասահման՝ վերապատրաստելու, կամ արտասահմանից հրավիրում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի վարքաբանական տնտեսագիտության մասնկագետի կամ Յելի շրջանավարտ պրոֆեսիոնալի՝ օրական 15.000-ից 20.000 դոլարով։ Նրանք աշխատանքի են ընդունում Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին ու մշտապես ձգտում են համալրվել լավագույն կադրերով։ Դե իսկ երկրորդ տեսակի բիզնեսները պարզապես վերապատրաստում են աշխատակիցներին՝ «իրենց ունեցածի չափով»՝ օգտվելով համացանցի ռեսուրսներից, միջին որակի տեղացի մասնագետների տրամադրած թրեյնինգներից, աշխատանքի են ընդունում թրեյնինգ մենեջերի ու «աճեցնում» կազմակերպության զարգացմանը զուգընթաց կամ էլ ինքնուրույն ստեղծում են իրենց սպասարկման կատարողականության առանցքային ցուցիչները (KPI), ապա անցնում դրա իրականացմանն ու վերահսկողությանը։ Այս մի քանի հանգամանքները, հիրավի, ստեղծում են լեգիտիմ փաստարկներ այս երկու տեսակների միջև որակական տարբերությունները արդարացնելու համար։ Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ 2019 թվականի հուլիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման արդյուքնում մեզ հաջողվեց բացահայտել հետևյալ գեղեցիկ պատկերը. հարցված տղամարդկանց 97%-ը պատասխանեց, որ սպասարկման ոլորտում առնչվել է նման երևույթի հետ, երբ սպասարկման ոլորտի արական սեռի ներկայացուցիչը վաճառվող ապրանքի կամ ծառայության որակը ապացուցելու համար «քֆուր կամ երդում է կերել», իսկ կանանց 85%-ը խոստովանել է, որ հանդիպել է նման երևույթի, երբ իգական սեռի ներկայացուցիչը «թաղել է ինչ-որ մեկին»՝ կրկին որակը ապացուցելու համար։

Եթե Երևանում վերջին տարիներին որոշակի բարեփոխումներ են իրականացվել՝ ֆորսմաժորային հանգամանքներ ի հայտ գալու հետ, ինչպիսիք են գլոբալիզացիոն թրենդները, e-commerce-ի և online retail-ի ծավալումը, երկրի միջազգային ճանաչողության բարելավումը ու տուրիզմի զարգացումը, քաղաքակրթական շարժքը (civilizational shift, երբ գլոբալիզացիոն թրենդները բերում են վարքաբանական փոփոխությունների), շուկայի մի փոքր ազատականացումը և այլն, ապա մարզերում, հատկապես այն մարզերում, որտեղ դեռ սույն հոսքերը չեն հասել, տիրում է ողբերգական վիճակ։

Սպասարկման ոլորտը մեր երկրում մշտապես զարգացել է ճնշող հանգամանքների տակ։ Մերչենդայզինգի, ինտեգրացված մարկետինգի, սպասարկման ստանդարտների, կատարողականության առանցքային ցուցիչների (KPI) ներմուծումը և ներդրումը Հայաստանում մշտապես եղել է ցնցումներով, որովհետև ամեն գալիք նորամուծություն պահանջել է նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ, սակայն կառուցվել է հնի բազայի վրա, ինչի արդյուքնում ունենք այն, ինչ ունենք։

Ծեծենք աղքատներին։ Շառլ Բոդլեր

Տասնհինգ օր շարունակ ես մեկուսացել էի սենյակիս մեջ և շրջապատվել այնպիսի գրքերով, որոնք այն ժամանակ աղմուկ էին հանել (սրանից տասնհինգ-տասնվեց տարի առաջ): Խոսքս այն գրքերի մասին է, որոնց մեջ քննված է ժողովուրդներին մեկ օրում երջանկացնելու, իմաստնացնելու և հարստացնելու արվեստը։ Եվ այսպես ես մարսում էի, ավելի ճիշտ կլանում էի բոլոր այդ մարդասերների մտքի տքնությունը, նրա՛նց, ովքեր խորհուրդ են տալիս ստրկացնել բոլոր աղքատներին և նրանց, ովքեր հավատացնում են, թե իրենք գահազուրկ արքաներ են։ Դրանից հետո զարմանալի չէ, որ ես ընկա մի վիճակի մեջ, որ մոտ էր խելագարությանն ու ապշանքին:

Ինձ թվում էր միայն, որ մտքիս խորքում թաքնված էր այն գաղափարի հեռավոր սաղմը, որ բարձր էր բոլոր իմ կարդացած այդ պառավական բանաձևերից: Բայց այդ գաղափարը սոսկ մի չափազանց անորոշ բան էր։
Եվ ես դուրս եկա իմ սենյակից մի մեծ ծարավով, քանի որ տհաճ ընթերցանությունն առաջ է բերում մաքուր օդի ու զովացուցիչ խմիչքների կարիք:

Երբ ես պատրաստվում էի մտնել սրճարան, մի մուրացկան մեկնեց ինձ իր գլխարկը` մի այնպիսի անմոռաց հայացքով, որ գահեր կխորտակեր, եթե հոգին կարողանար շարժել մատերիան և եթե հիպնոսողի աչքերը կարողանային խաղող աճեցնել:

Նույն այդ ժամին ես լսեցի մի ծանոթ ձայն, որ շշնջում էր ականջիս։ Դա բարի Հրեշտակի կամ բարի Սատանալ ձայնն էր, որ ուղեկցում է ինձ ամենուրեք: Եթե Սոկրատեսն ուներ իր բարի Սատանան, ինչո՞ւ ապա ես չունենամ իմ բարի Հրեշտակը և ինչո՞ւ Սոկրատեսի նման արժանի չլինեմ խենթության արտոնագիր ստանալու պատվին՝ կնքված խորաթափանց Լելյուի և խորիմաց Բայարժեի կողմից։

Իմ և Սոկրատեսի Սատանայի միջև կա այն տարբերությունը, որ Սոկրատեսի Սատանան հանդես էր գալիս լոկ իրեն պաշտպանելու, իրեն խարազանելու կամ իրեն զսպելու համար, իսկ իմ Սատանան բարեհաճում է լոկ խրատել, ներշնչել ու համոզել: Խեղճ Սոկրատեսինը սոսկ արգելող Սատանա էր, իսկ իմը՝ գործնական ո պայքարող Uատանա:

Եվ արդ, նրա շշուկն ասում էր ինձ. «Միայն այն մարդ է ուրիշին հավասար, ով կարողանում է այդ ապացուցել, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում Է նվաճել այն»:

Եվ ես անմիջապես նետվեցի այդ մուրացկանի վրա։ Բռունցքի մեն մի հարվածով ջնջխեցի նրա մի աչքը, որ մի վայրկյանում գնդիկի պես ուռեց։ Հետո եղունգս ջարդելով փշրեցի նրա երկու ատամը։ Եվ քանի որ ի ծնե նրբակազմ էի ու բռնցքամարտով շատ քիչ պարապած և իմ մեջ այնքան ուժ չէի գտնում, որ միանգամից կարողանայի ծեծել այդ ծերուկին, ուստի մի ձեռքով բռնեցի նրա օձիքից և մյուսով ճանկեցի կոկորդն ու սկսեցի գլուխը շեշտակի հարվածել պատին:

Պիտի խոստովանեմ, որ ես աչքի պոչով զննել էի շուրջս և համոզվել, որ այդ անմարդ վայրում երկար ժամանակ կարող էի խուսափել ոստիկանի միջամտությունից:

Այնուհետև այդ վաթսունամյա տկարի մեջքին հասցնելով մի ուժգին աքացի, որը կարող էր փշրել նրա թիկնոսկրը, ես վայր գցեցի նրան ու գետնից հափշտակելով ծառի մի հաստ ճյուղ, սկսեցի ծեծել այդ խեղճին խոհարարների համառ ավյունով, այնպես, ինչպես ծեծում են նրանք բիֆշտեքսի միսը:

Հանկարծ, ինչպիսի՜ հրաշք, ինչպիսի՜ ուրախություն փիլիսոփայի համար, երբ նա պարզում է իր ուսմունքի գերազանցությունը։ Ես տեսա, թե ինչպես այդ մաշված կմախքը թափ տվեց իրեն ու նորից ոտքի ելավ այն ավյունով, որպիսին երբեք ես չէի սպասի այդ шլլանդակ կերպով ջարդված մեքենայից։ Եվ այդ զառամյալ ավազակը ատելությամբ լի հայացքով, որ ես համարեցի բարեգուշակ, նետվեց ինձ վրա և ուռցրեց իմ երկու աչքը, ջարդեց իմ չորս ատամը և նույն այն ծառի ճյուղով ինձ կատաղորեն ծեծեց չարաչար: Եվ այսպես ես իմ եռանդուն բժշկությամբ վերադարձրել էի նրան իր հպարտությունն ու կյանքը:

Այնուհետև ես ձեռք ու ոտքով հասկացրի նրան, որ մեր կռիվն ավարտված եմ համարում և գոհունակությամբ ելնելով գետնից, որպես մի ստոյիկյան սոփեստ, ասացի. «Պարո՛ն, դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը, և եթե դուք իսկական մարդասեր եք, ապա հիշեք, որ դուք պարտավոր եք բոլոր ձեր եղբայրակիցներին, երբ նրանք ձեզնից ողորմություն խնդրեն, առաջադրել այս ուսմունքը, որը ես դժբախտություն ունեցա փորձելուձեր մեջքի վրա»:

Եվ նա ինձ երդվեց անկեղծորեն, որ հասկացել է իմ ուսմունքը և որ այսուհետև կհետևի իմ խորհուրդներին:

Էկոլոգիա

Էկոլոգիան ուսումնասիրում է օրգանիզմները և ինչպես են դրանք փոխազդում շրջակա միջավայրի հետ: Բնապահպանը ուսումնասիրում է կենդանի էակների և նրանց բնակավայրերի փոխհարաբերությունները: Բնական աշխարհի մասին սովորելու համար էկոլոգները պետք է ուսումնասիրեն կյանքի բազմաթիվ ասպեկտներ՝ սկսած ժայռերի վրա աճող մամուռից մինչև Միացյալ Նահանգների Yellowstone ազգային պարկի գայլերի պոպուլյացիան: Շրջակա միջավայրը ուսումնասիրելու համար գիտնականները հարցեր են տալիս, ինչպիսիք են. Ինչպե՞ս են օրգանիզմները փոխազդում իրենց շրջապատող կենդանի և ոչ կենդանի գործոնների հետ: Ի՞նչ է անհրաժեշտ օրգանիզմներին ներկայիս միջավայրում գոյատևելու և զարգանալու համար: Այս հարցերի պատասխանները գտնելու համար էկոլոգները պետք է ուսումնասիրեն և դիտարկեն կյանքի բոլոր ձևերը և դրանց էկոհամակարգերը մեր աշխարհում:

Ի լրումն էկոհամակարգերի գործունեության ուսումնասիրության, էկոլոգները ուսումնասիրում են, թե ինչ է տեղի ունենում, երբ էկոհամակարգերը նորմալ չեն գործում: Էկոհամակարգերի փոփոխությունները կարող են առաջանալ բազմաթիվ տարբեր գործոնների հետևանքով, ներառյալ տարածքում ապրող օրգանիզմների հիվանդությունները, ջերմաստիճանի բարձրացումը և մարդու գործունեության ավելացումը: Այս փոփոխությունները հասկանալը կարող է օգնել էկոլոգներին կանխատեսել ապագա էկոլոգիական մարտահրավերները և տեղեկացնել այլ գիտնականների և քաղաքականություն մշակողներին իրենց տեղական էկոհամակարգերի առջև ծառացած մարտահրավերների մասին:

Էկոլոգիան առաջին անգամ սկսեց ժողովրդականություն ձեռք բերել 1960-ականներին, երբ բնապահպանական խնդիրները բարձրանում էին հանրային իրազեկման առաջին պլանում: Չնայած գիտնականները դարեր շարունակ ուսումնասիրել են բնական աշխարհը, էկոլոգիան ժամանակակից իմաստով գոյություն ունի միայն 19-րդ դարից: Մոտավորապես այս ժամանակաշրջանում եվրոպացի և ամերիկացի գիտնականները սկսեցին ուսումնասիրել, թե ինչպես են գործում բույսերը և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ի վերջո, դա հանգեցրեց ուսումնասիրության, թե ինչպես են կենդանիները փոխազդում բույսերի, այլ կենդանիների հետ և ձևավորում են էկոհամակարգերը, որտեղ նրանք ապրում էին: Այսօր ժամանակակից բնապահպանները հիմնվում են իրենց նախորդների հավաքած տվյալների վրա և շարունակում են տեղեկատվություն փոխանցել էկոհամակարգերի մասին ամբողջ աշխարհում: Նրանց հավաքած տեղեկատվությունը շարունակում է ազդել մեր մոլորակի ապագայի վրա:

Մարդկային գործունեությունը կարևոր դեր է խաղում էկոհամակարգերի առողջության համար ամբողջ աշխարհում: Հանածո վառելիքից կամ գործարաններից արտանետվող աղտոտվածությունը կարող է աղտոտել սննդամթերքի պաշարները տեսակների համար՝ պոտենցիալ փոխելով ողջ սննդային ցանցը: Աշխարհի մեկ այլ մասից նոր տեսակի անծանոթ միջավայր ներմուծելը կարող է անցանկալի և բացասական ազդեցություն ունենալ տեղական կենսակերպի վրա: Այս տեսակի օրգանիզմները կոչվում են ինվազիվ տեսակներ։ Ինվազիվ տեսակներ կարող են լինել կենդանի օրգանիզմի ցանկացած ձև, որը մարդիկ բերվել են աշխարհի նոր մաս, որտեղ նրանք չունեն բնական գիշատիչներ: Մեկ տեսակի էկոհամակարգից գումարելը կամ հանելը կարող է դոմինոյի էֆեկտ ստեղծել շատ այլ տեսակների վրա՝ լինի դա հիվանդության տարածման կամ գերորսի հետևանքով:1

Պատմություն 24/4/2024

Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․
ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 77-79, նաև այլ աղբյուր/
Թեմա 26. Հայդուկային շարժումը․
ա/ Շարժման առաջացումը
բ/ Նշանավոր հայդուկներ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 88-90, նաև այլ աղբյուր/․
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/ Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Փորձե՛ք գնահատել Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։

Բեռլինի վեհաժողովը 1878 թվականին ճանաչեց հայերի պաշտպանության իրավունքը, սակայն վճռական միջոցներ չձեռնարկեց նրանց Օսմանյան կայսրությունում բռնություններից պաշտպանելու համար։ Համագումարի արդյունքները բավարար չէին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կանխելու համար։

2․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին։


3․ Նկարագրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները /բլոգային աշխատանք/․

1915 թվականին Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցան հետևյալ նշանակալից իրադարձությունները.

Վանի բերդի պաշարումն ու պաշտպանությունը։
Սարիկամիշի ճակատամարտը, որն ավարտվեց օսմանյան բանակի պարտությամբ։
Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային տեղահանությունների և ցեղասպանության սկիզբը.

Երկրաչափություն 24/4/2024

1․Խորանարդի ծավալը 125 է ։

ա․Գտիր խորանարդի կողի երկարությունը ։
բ ․Գտիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը ։
գ․Գտիր խորանարդի կողմնային մակերույթի մակերեսը ։

2.Խորանարդի լրիվ մակերույթի մակերեսը 216 է։
ա․Գտնել խորանարդի  կողի երկարությունը ։
բ ․Գտիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը ։
գ․Գտիր խորանարդի կողմնային մակերույթի մակերեսը ։

3.Ուղղանկյունանիստի  հիմքի կողերը 3 և4 են, իսկ բարձրությունը՝ 6 :
ա․Գտիր ուղղանկյունանիստի ծավալը
Պատ․՝72
բ․Գտիր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը ։
Պատ․՝54

4.Ուղղանկյունանիստի հիմքի կողերը  3 և 4 են ,իսկ  ծավալը՝ 60:
ա․Գտիր ուղղանկյունանիստի բարձրությունը ։
Պատ․՝5
բ․գտիր ուղղանկյունանիստի  լրիվ մակերևույթի մակերեսը ։
Պատ․՝47