English 2/27/2022

Text

Lesson 1

1)Happiest

2)most important

3)smallest

4) worst

5)longest

Lesson 2

Text

There once was a little boy who wanted to meet God. He knew it was a long trip to where God lived, so he packed his suitcase with Twinkies and a six-pack of root beer and started his journey. When he had gone about three blocks, he met an old woman. She was sitting in the park just staring at some pigeons.

The boy sat down next to her and opened his suitcase. He was about to take a drink from his root beer when he noticed that the old lady looked hungry, so he offered her a Twinkie. She gratefully accepted it and smiled at him. Her smile was so pretty that the boy wanted to see it again, so he offered her a root beer. Once again she smiled at him. The boy was delighted! They sat there all afternoon eating and smiling, but they never said a word.

As it grew dark, the boy realized how tired he was, and he got up to leave but before he had gone more than a few steps, he turned around, ran back to the old woman and gave her a hug. She gave him her biggest smile ever. When the boy opened the door to his own house a short time later, his mother was surprised by the look of joy on his face. She asked him, “What did you do today that made you so happy?” He replied, “I had lunch with God.” But, before his mother could respond, he added, “You know what? She’s got the most beautiful smile I’ve ever seen!”

Meanwhile, the old woman, also radiant with joy, returned to her home. Her son was stunned by the look of peace on her face and he asked, “Mother, what did you do today that made you so happy?” She replied, “I ate Twinkies in the park with God.” But, before her son responded, she added, “You know, he’s much younger than I expected.”

Moral: God is everywhere.  We just need to share our happiness and make others smile to feel him.

Exercise

1)Read and match

Molly-c

Ann-d

Sarah-b

Jane-e

Marry-a

2)Write the adjectives

1)love

2)interesting

3)happy

4)early

5)dryer

6)famous

7)friend

8)father

9)exciting

Զուգահեռ ուղիղների աքսիոմը

Տեսական նյութ

Երկրաչափական պատկերների հատկություններն ուսումնասիրելիս մենք ապացուցել ենք մի շարք թեորեմներ: Այդ ընթացքում, որպես կանոն, մենք հենվել ենք արդեն նախապես ապացուցված թեորեմների վրա:

Հարց է ծագում, իսկ ինչի՞ հիման վրա են ապացուցվել երկրաչափության սկզբնական թեորեմները, ի վերջո, ո՞րն է այդ թեորեմների ելակետը: Այս հարցերն ունեն այսպիսի պատասխան. երկրաչափական պատկերների հատկությունների մասին որոշ պնդումներ համարվում են որպես սկզբնական դրույթներ: Դրանք ընդունվում են առանց ապացուցման, որոնց հիման վրա էլ այնուհետև ապացուցվում են թեորեմները: Այդ հիմքով էլ, ընդհանրապես, կառուցվում է ամբողջ երկրաչափությունը: Այդպիսի ելակետային դրույթներն անվանում են աքսիոմներ:

Աքսիոմի օրինակ է այն պնդումը, ըստ որի՝ ցանկացած երկու կետով անցնում է ուղիղ, ընդ որում՝ միայն մեկը:

Աքսիոմ բառը ծագել է հունական աքսիոս բառից, որը նշանակում է արժեքավոր, արժանի:

Զուգահեռ ուղիղների աքսիոմը

Տրված ուղղի վրա չգտնվող կետով անցնում է այդ ուղղին զուգահեռ միայն մեկ ուղիղ:

  Որոշ պնդումներ աքսիոմներից կամ թեորեմներից բխում են անմիաջականորեն: Ընդունված է դրանց անվանել հետևանքներ: Դիտարկենք զուգահեռ ուղիղների աքսիոմի մի քանի հետևանք:

Հետևանք 1.

Եթե ուղիղը հատում է երկու զուգահեռ ուղիղներից մեկը, ապա այն հատում է նաև մյուսը: Ապացույցը՝ ինքնուրույն:

Հետևանք 2.

Եթե երկու ուղիղներ զուգահեռ են երրորդ ուղղին, ապա դրանք զուգահեռ են:
Ապացույցը՝ ինքնուրույն:

Առաջադրանքներ(դասարանում)

1) Տրված է ABC եռանկյունը: C գագաթով AB կողմին զուգահեռ քանի՞ ուղիղ կարելի է տանել:Պատասխան․՝1

2) p ուղղի վրա չգտնվող կետով տարված է չորս ուղիղ: Այդ ուղիղներից քանի՞սն է հատում p ուղիղը: Դիտարկենք բոլոր հնարավոր դեպքերը:Պատասխան․՝ 4,3,2,1,0

3) Նկարում AD|| p և PQ || BC: Ապացուցեք, որ p ուղիղը հատում է AB, AE, AC, BC և PQ ուղիղները:

Եթե PQ հատում է AD, իսկ AD և p զուգահեռ են հետևաբար PQ հատում է նաև p:

Եթե PQ հատում է p,իսկ BC զուգահեռ է PQ հետևաբար BC հատում է p:

Քանի, որ p կարող է զուգահեռ լինել A կետից առաջացած միայն մեկ ուղիղ հետևաբար բոլոր մյուս ուղիղները՝ AB,AE,AC հատվելու են p:

Լրացուցիչ(տանը)

4) a և b ուղիղները ուղղահայաց են p ուղղին, իսկ c ուղիղը հատում է a ուղիղը: c ուղիղը հատու՞մ է, արդյոք, p ուղիղը:

Պատասխան՝ հատում է

5) p ուղիղը զուգահեռ է ABC եռանկյան AB կողմին: Ապացուցեք, որ BC և AC ուղիղները հատում են p ուղիղը:

Քանի, որ BC և AC հատվում են AB հետ, իսկ AB և p զուգահեռ են, հետևաբար BC և AC հատվում են նաև p հետ։

6) Էվկլիդեսյան երկրաչափության, Լոբաչևսկու մասին տեղեկություններ:

Էվկլիդեսյան երկրաչափություն

Լոբաչևսկու

Նիկոլայ Լոբաչևսկին 1807–11 թթ-ին ուսանել և ապա դասավանդել է Կազանի համալսարանում, որտեղ և 1816 թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 1820–22 թթ-ին նա եղել է այդ համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1827–46 թթ-ին՝ ռեկտոր:

1830 թ-ին Լոբաչևսկին հրատարակել է իր ստեղծած նոր երկրաչափության հիմունքները, որոնք թեև սկզբում չընդուվեցին, բայց հետագայում մեծ ազդեցություն ունեցան XIX դարի մաթեմատիկական մտածողության վրա:

Լոբաչևսկին աշխատանքներ ունի հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, մեխանիկայի, ֆիզիկայի, աստաղագիտության վերաբերյալ:

Հայոց լեզու 2/24/2022

Գործողություն կամ եղելություն նշանակող բառը կոչվում է բայ:
Օրինակ՝ ուտել, խմել, գնալ, քանդել, մեծանալ, սառչել,  ընկնել: Պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Եմ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ բայերը հարց չեն ստանում: Դրանք ոչ  թե նշանակում են գործողություն կամ եղելություն, այլ հաստատում են  ենթակայի՝ որևէ վիճակի մեջ լինելը (Ես կամ, մարդ եմ, գիտեմ խոսել, ունեմ բանականություն, որ արժի ամեն ինչ):

Բայն ունի իր բնորոշ ձևը: Նրա ուղիղ ձևն ունի –ել կամ –ալ ածանց–վերջավորությունը:
Թեք ձևերը մեծ մասամբ բնորոշվում են իրենց վերջավորություններով և այլ մասնիկներով (խոսելիս, գրեցի, կասեմ, չեմ տա, մի՛ կարդա, պիտի ուզեմ):Բայը կարող է փոփոխվել ըստ դեմքի, թվի, ժամանակի, եղանակի՝ կազմելով  դիմավոր ձևեր: Բայի այդպիսի ձևափոխությունը  կոչվում է խոնարհում: Բայը կարող է ձևափոխվել նաև ըստ սեռի, ինչպես և կազմել անդեմ ձևեր:
Բայի բոլոր դրական ձևերն ունեն իրենց ժխտական հակարժեքները,
որոնք կազմվում են համապատասխան դրական
ձևից՝
• մեծ մասամբ չ– նախամասնիկով՝ գրել — չգրել, գրած — չգրած, գրող — չգրող, գրելիս — չգրելիս, գրում եմ — չեմ գրում, գրելու եմ — չեմ գրելու, գրել եմ — չեմ գրել, գրեցի — չգրեցի, գրեմ — չգրեմ, կգրեմ — չեմ գրի, պիտի գրեմ — չպիտի գրեմ,
• մի դեպքում (արգելական հրամայականում)՝ մի՛ մասնիկով՝ գրի՛ր — մի՛ գրիր, գրե՛ք — մի՛ գրեք:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք
2. Ընդգծե՛ք 3 բայ.
ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ժ. տրոհել, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր
3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

Արդյունաբերության այլ ճյուղեր (քիմիական, թեթև և սննդի)

Image result for tetev ardyunaberutyun

1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Քիմիական արդյունաբերությունը մեծ մասամբ օգտագօրծվում է գյուղատնտեսության մեջ և կենցաղում։ Տնտեսության մեջ օգտագործվում է օրինակ՝ ծծմաբկան թթուն, իսկ կենցաղում օգտագործվում է պլասմասե նյութ սարգելու համար։

2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Տնտեսության նյութական արտադրության ճյուղերի շարքում տրանսպորտին ու կապն առաջանում են նրանով, որ նյութական բարթական բարքիներ չեն ստեղծում։

4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշե՜լ դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։

Երկրաչափություն 2/22/2022

Առաջադրանքներ (դասին)

  1. Նշված թվերից ո՞րն է զույգ:
    (A) 2009
    (B) 2 + 0 + 0 + 9
    (C) 200 — 9
    (D) 200 x 9
    (E) 200 + 9
  2. Երեկույթին մասնակցում էին 4 տղա և 4 աղջիկ: Տղաները պարում էին միայն աղջիկների հետ, իսկ աղջիները միայն տղաների։ Երեկույթի ավարտին բոլորին հարցրեցինք, թե նրանցից յուրաքանչյուրը քանի՞ պարազույգ է ունեցել։ Տղաները պատասխանեցին 3, 1, 2, 2: Աղջիկներից երեքն ասացին` 2, 2, 2: Ի՞նչ թիվ նշեց չորրորդ աղջիկը:Պատասխան՝ 2
  3. Նկարում պատկերված աստղը կազմված է 12 միանման հավասարակողմ եռանկյունուց: Աստղի պարագիծը 36 սմ է: Որքա՞ն է մուգ վեցանկյան պարագիծը: Պատասխան՝ 18 սմ

4. Հակոբը նամակներ է բաժանում Մաշտոցի պողոտայում: Նա պետք է բաժանի նամակները բոլոր կենտ թվով տներին: Առաջին տան համարը 15 է, վերջինինը` 53: Քանի՞ տուն պետք է այցելի Հակոբը: Պատասխան՝ 19

5. Չորս տարբեր դրական ամբողջ թվերի արտադրյալը 100 է: Որքա՞ն է դրանց գումարը:

Պատասխան.`25

6. Սենյակում կան կատուներ և շներ: Կատուների թաթերի քանակը երկու անգամ մեծ
է շների քթերի քանակից: Այդ դեպքում, կատուների քանակը.
(A) երկու անգամ մեծ է շների քանակից
(B) հավասար է շների քանակին
(C) հավասար է շների քանակի կեսին
(D) հավասար է շների քանակի 1/4-ին
(E) հավասար է շների քանակի 1/6-ին

Առաջադրանքներ (տանը)

7. Մեծ քառակուսու մակերեսը 1 է: Որքա՞ն է փոքր սև քառակուսու մակերեսը: 1/9/4/25=0.001

8. Նկարում QSRը ուղիղ գծի հատված է, <QPS=12° և PQ=PS=RS: Որքա՞ն է կազմում
<QPR անկյունը: Պատասխան.`42o

9. Վերելակը կարող է բարձրացնել 12 մեծահասակի կամ 20 երեխայի: Առավելագույնը
քանի՞ երեխա կարող է բարձրանալ 9 մեծահասակի հետ: Պատասխան`.5 երեխա

Ուրախ գիշեր

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։«Արև շողցեր ա պայծառ,Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,Հրդկի վերև հավաքվեր՝Կուճլվըլան մեր հավքեր,Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

Խորանարդների գումարը

Տեսական նյութ

Կիրառելով բազմանդամների բազմապատկման և նման անդամների միացման կանոնները` ստանում ենք`

(a+b)(a2-ab+b2)=a3-a2b+ab2+ba2-ab2+b3=a3+b3:

Այսպիսով` 

    (a+b)(a2-ab+b2)=a3+b3

հավասարությունն անվանում են խորանարդների գումարի բանաձև: 

a2-ab+b2 բազմանդամն անվանում են a-ի և b-ի տարբերության թերի քառակուսի:

Առաջադրանքներ (դասարանում)

1) Արտահայտությունը ներկայացրեք 3 ցուցիչով աստիճանի տեսքով.
Օրինակ՝
ա) 125=53

բ) 8=23

գ) 27 = 33

դ) 64y6= 8y3 * 8y3

ե) x3y6=(xy2)3

զ) 8p3=(2p)3

2) Արտահայտությունը ներկայացրեք խորանարդների գումարի տեսքով`

ա) x3+8=(x+2)(x22*x+4)

բ)27+a3=(3+a)(6-3a+a2)

գ) 1+m6=(1+m2)(1-1m2+m4)

դ) a9+27b3 = (a3+33)(a6-3a3b)

ե) 64p9+q12=(4p3+q4)(16p6-4p3q4+q8)

զ) x18+8y21=(x6+2y7)(x12-x62y7+4y14)

Առաջադրանքներ (տանը)

3) Երկանդամը վերլուծեք արտադրիչների.

ա) m3+n3=(m+n)(m2-2mn+n2)

բ) p6+q6=(p2+q2)(p4-p2q2+n4)

գ) b3+8 = (b+2)(b2-2b+4)

դ) c6+125d3=(c2+5d)(c4-5c2d+25d2)

ե) 8p6+8 = (2p2+2)(4p4-4p2+4)

զ) 64y3+1=(4y+1)(16y2-4y+1)

4) A, B և C միանդամներն ընտրեք այնպես, որ տեղի ունենա հավասարությունը.

ա) m3+A=(m+B)(m2-mn+n2)

A=n3

B=n

բ) (x+A)(x2-5x+25)=x3+B

A=5

B=125

գ) (2x+3y)(A-B+C)=8x3+27y3

A=4x2

B=6xy

C=9y2

Մակբայ

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության (հատկանիշի)
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստահել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։ Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,
քառակի։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,
օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց
տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։

Նա հերոսաբար կռվեց պատերազմում։

Աշակերտը մասամբ պատասխանեց դասին։

Նա փոքր-ինչ կաղում էր պատմելու մեջ։

Ամենուրեք ես փնտրում էի նրա շողքը։

Ես լիովին համաձայն էի նրա մտքերի հետ։