Երորդ շրջանի անհատական ուսումնական պլան

  • Դասացուցակի հղումը- այստեղ
  • Ընտրության ձևը – Աստղագետ-ֆիզիկոս
  • Ֆիզկուլտուրայի ձևը-Սեղանի թենիս
  • Լրացուցիչ հաճախում դպրոցում–չկա
  • Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս-Կառատե
  • Երկարօյաից օգտվում եք-ոչ
  • Դպրոցի տրանսպորտ(միակողմանի, երկկողմանի)-Օգտվում եմ միակողմանի

Միանդամի արտադրյալը, բնական ցուցիչով աստիճան

Տեսական նյութ

k հատ արտադրիչների արտադրյալը, որոնցից յուրաքանչյուրը նշանակում են a է, կարճ նշանակում են ak և անվանում a-ի k-րդ աստիճան: k-ն կոչվում է աստիճանացույց, իսկ a-ն՝ հիմք:

Օրինակ՝ 

Դիցուք m-ը և n-ը բնական թվեր են, ապա տեղի ունեն հետևյալ հավասարությունները՝

Տված միանդամը և նրա առջև մինուս նշան դրված միանդամը կոչվում են հակադիր միանդամներ:

Օրինակ՝ 3abc և -3abc միանդամները հակադիր միանդամներ են:

Որպեսզի ստանանք տված միանդամին հակադիր միանդամ, պետք է այդ միանդամի առջև դնել մինուս նշան կամ որ նույնն է, այդ բազմապատկել -1-ով:միանդամը 

Առաջադրանքներ

**Կարդացե՞լ ես դասը։ Հարցեր տեսական մասից

ա․ Ի՞նչ է ցույց տալիս ak -ը։ Նշի՛ր a-ի և k-ի նշանակությունը։

k հատ արտադրիչների արտադրյալը, որոնցից յուրաքանչյուրը նշանակում են a է, կարճ նշանակում են ak և անվանում a-ի k-րդ աստիճան: k-ն կոչվում է աստիճանացույց, իսկ a-ն՝ հիմք:
բ․ Ինչի՞ է հավասար a-ի առաջին աստիճանը։a-ի առաջին մասնիկը հավասար է a-ի։
գ․ Արտադրյալի տեսքով ներկայացրու a³-ը։ a*a*a=a3
դ․ Բեր երկու հակադիր միանդամների օրինակ։ -a3 և a3

1) Պարզեցրեք միանդամի գրառումը՝ օգտագործելով աստիճանը.

ա) aba-a2b       բ) kpppkp-k2p4     գ) 3abab-3a2b2    դ) 7xxyyyyx-7x3y4

ե) ababa-a3b2     զ) 3a2a3a-18a3     է) a3a4-a7       ը) a2a3a5-a10

2)   Գտեք միանդամների արտադրյալին հավասար միանդամը.

ա)44p4k2

բ)120x6y4

գ)-18ab

դ)36b3c2

3)  Բարձացրեք աստիճան.

ա) a4

բ) b9

գ) 54a4

դ) 9b3

ե) 16c4

զ) 25a2b2

4) Գրառեք՝

ա) a-ի խորանարդի և b-ի քառակուսու արտադրյալը: a2b3

բ) a-ի քառակուսու և b-ի կրկնապատկի արտադրյալը: 2a2b

գ) a-ի խորանարդի և b-ի քառակուսու եռապատիկի արտադրյալը: 3b2a3

դ) a-ի քառակուսու կրկնապատիկի և a-ի խորանարդի արտադրյալը: 2a5

Լրացուցիչ առաջադրանքներ

5) Գտեք միանդամների արտադրյալին հավասար միանդամը.

ա)-25c4k3

բ)42k3p8

գ)-56p4x7

դ)-250x6y4

6) Բարձացրեք աստիճան.

ա)343a3b5

բ) 812b4c2

գ) 1/9 a4

դ)9/12a6

7) Տրված միանդամը ներկայացրեք մեկ այլ միանդամի քառակուսու տեսքով.

ա)(5a)2

բ)(7b)2

գ)(4c2)2

դ)(81e3)2

ե)(8k4)2

զ)(1/7p4)2

է)(3/2a5x3)2

ը)(5/3 b6y5)2

8) Բալից խյուս պատրաստելիս 18/100 -ը թափոն է դառնում: Որքա՞ն բալ պետք է վերցնել 17.22 տոննա խյուս ստանալու համար: Պատ․՝ 21տ

Ճամբար օր չորրորդ

Այսօր ես և իմ ընկերները բացատրում էինք վեցերորդ դասարանի սովորողներին ինչպես է աշխատում գեոգեբռա ծրագիրը։ Հետո ես և իմ ընկերները գնացինք կավի դասարան։ Մեզ տվեց թերթիկ մեր կավի դասատուն, բայց ես ոչինչ չկարողացա նկարել, որովհետև ես չգիտեյի ինչ նկարեմ։ Հետո մեզ հյուր էին եկել քոլեջի սովորողները։ Իրենք մեզ սովորեցնում էին օգտվել այն ծրագրերից, որոնք նրանք մեզ քաշել էին անցած դասին:

«Ձմեռային ազգագրական փառատոն: Ազգային խոհանոց»։ Պատրաստում ենք Լահմաջո

Լահմաջոն հանրահայտ արևելյան ուտելիք է։ Լահմաջոն անվանում են հայկական և արաբական պիցցա։ Ուտեստի հիմքը հանդիսանում է բարակ խրթխրթան հացային բլիթ, որի վրա լցնում են աղացած միս, լոլիկ, տոմատի մածուկ, բուլղարական պղպեղ, սոխ, սխտոր, կանաչի, սև պղպեղ։ Խորհրդային Հայաստան լահմաջոն մուտք է գործել 1960-ական թվականներին հայրենադարձության շնորհիվ՝ սիրիական Հալեպ քաղաքից։ Լահմաջոն առաջացել է Սիրիայում և Լիբանանում։ Լահմաջո բառն առաջացել է արաբերենից՝ “Լահմ” նշանակում է միս, իսկ “ային”-ը՝ հաց։ Հազարավոր տարիների ընդացքում՝ Միջին Արևելքում, լոշիկները պատրաստվել են թավայի վրա և տեղափոխվել թոնիր։ Լոշիկները օգտագործվել են միսը և այլ ուտելիքները հեշտությամբ փաթաթելու նպատակով։ Սակայն ավելի վաղ ժամանակներում խմորն ու միսը պատրաստվում էին առանձին։ Որոշ ժամանակ անց դրանք սկսեցին պատրաստել միարժամանակ, ինչը շատ պոպուլար դարձավ Օսմանյան կայսրությունում, մանավանդ՝ Թուրքիայում, Հայաստանում, Սիրիայում, Լիբանանում և Իրաքում։ Բարակ լոշիկը և համեմունքներով լի աղացաց միսը ստացան “Լահմ բ՛աջին”(Խմորով միս) անվանումը։

Ճամբարի երրորդ օր

Այսօր ես հյուրասիրեցի իմ ընկերներին իմ պատրաստած լահմաջոն։ Իմ ընկերները ասացին, որ շատ համեղ էր։ Հյուրասիրելու ժամանակ ես կատակ արեցի, որ լահմաջոն պատրաստված է մարդու մսից։Նաև մենք երգեցինք ամանորյա երգեր։ Այնուհետև մենք խաղացինք մաթեմատիկական խաղ՝ Քուիզիս։ Հետո մեզ հյուր եկան քոլեջի սովորողները։ Նրանք մեր համակարգիչների մեջ ներբեռնեցին երկու ծրագիր Adobe Illustrator և Adobe Photoshop CS6։

Ճամբար օր երկրորդ

Այսօր մենք քննարկեցինք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները և լուծեցինք գլուխկոտրուկներ։ Նաև մենք վերհիշեցինք geogebra ծրագիրը, իսկ հետո մեր ուսուցիչը մեզ հանձնարարեց թարգմանական աշխատանք Ֆիբոնաչիի հաջորդականության մասին, բայց ես չհասցրեցի կատարել այդ հանձնարարությունը, բայց անպայման կթարգմանեմ հանձնարարված տեքստը տանը։ Բնագիտական ստուգատեսի ընթացքում ես դիտեցի տեսանյութ այն մասին, թե ինչպես է լուսինը ազդում երկիր մոլորակի վրա։ Իսկ երեկոյան ես և հայրիկս պատրաստեցինք լահմաջո, իսկ քույրս տեսաձայնագրեց պատրաստման ընթացքը։ Արդյունքը կարող եք տեսնել՝ այստեղ։

Ճամբարի առաջին օրը

Այսօր իմ ճամբարի առաջին օրն էր։ Օրվա սկզբում ես և իմ ընկերները ընտրում էինք մեզ ամենաշատը դուր եկած դիջիթեքային լոգոտիպերը։ Ես ընտրեցի տասներեքերորդ լոգտիպը, որովհետև երբ ես նայում եմ այդ նկարին այնպիսի տպավորություն է, որ մարդը ձեռք է մեկնում ոչ թե ռոբոտին այլ առաջընթացին։ Օրվա ընթացքում մենք այցելեցինք ուրիշ դասարաներ և օգնում էինք մյուս սովորողներին ընտրել իրենց լոգոտիպերը, իսկ հետո մենք կորդինատային համակարգի միջոցով պատկերեցինք տարբեր կենդանիներ։

Ահա իմ պատկերը

Նաև մենք պայմանավորվեցինք, որ ամեն մեկը իր տանը կպատրաստի որևէ ազգային ուտեստ և կբերի դպրոց։ Հավանաբար ես կպատրաստեմ իտալական խոհանոցից որևէ ուտեստ։