Կոռուպցիա

Կոռուպցիայի ամենատարածված սահմանումը պաշտոնի կամ իշխանության չարաշահումն է անձնական շահի համար: Ըստ ավելի լայն սահմանման՝ կոռուպցիան վստահության խախտում է։ Կոռուպցիայի սահմանման երկու մոտեցում կարող է լինել՝ օրենքի կամ հասարակական կարծիքի լույսի ներքո: Օրենքի վրա հիմնված սահմանումը բխում է այն բանից, ինչ օրենքում համարվում է կոռուպցիա, մինչդեռ կարծիքի վրա հիմնված սահմանումը բխում է ավելի լայն հասարակական կարծիքից: Կոռուպցիան դրսևորվում է պետական, մասնավոր և երրորդ հատվածներում։ Այն դեպքը, երբ խանութի մենեջերը արտադրողից կաշառք է ստանում իր ապրանքին նախապատվություն տալու համար, մասնավոր հատվածում կոռուպցիայի օրինակ է, քանի որ դա չարաշահում է իր դիրքը և վնաս է հասցնում ձեռնարկությանը։ Մասնավոր հատվածում կոռուպցիայի երկրորդ օրինակը վերահսկող ձեռնարկատիրոջ պարգևատրումն է չեզոք կամ առանց վերահսկողության համար:

Ինչ է իշխանությունը

Այս տերմինն ունի մի քանի սահմանումներ. Հասարակագիտության տեսակետից իշխանությունը հետևյալն է.

Իշխանության սուբյեկտի ազդեցությունը մարդկանց վարքագծի վրա.

Մի կողմի կարողությունը ազդելու մյուսի վարքագծի վրա: Ընդ որում, երկրորդ կողմը պատրաստ է համագործակցել, թե ոչ, հաշվի չի առնվում։

Մեխանիզմ, որն օգնում է կազմակերպել և կառավարել ընդհանուր գործունեությունը:

Ենթադրվում է, որ իշխանությունը հայտնվում է մարդկային հասարակության հետ միաժամանակ, քանի որ այն չի կարող գոյություն ունենալ առանց նման մեխանիզմի։ Անարխիա նշանակում է քաոս և անմիաբանություն մարդկանց կյանքում: Ընդ որում, իշխանությունը միշտ ընթանում է անհավասարության հետ, երբ կա իշխող և ենթակա խումբ։

Հավասարություն

Իմ կարծիքով մարդու ազգությունը, կրոնը, կամ ռասան չեն կարող նրան ավելի բարձր կամ ցածր դասել մյուսներից: Մարդիկ հավասար են իրենց իրավունքներում և պարտականություններում և պետք է ունենան հավասար հնարավորություններ: Պետության պարտավորությունն է ապահովել հավասարությունը բոլոր մարդկանց միջև: Օրինակ, շատ կարևոր է հավասարությունը կանանց և տղամարդկանց միջև, կանայք պետք է ունենան նույնքան հնարավորություններ աշխատելու և սովորելու, որքան տղամարդիկ: Կարծում եմ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ևս պետք է ունենան հավասար հնարավորություններ, և, օրինակ, հենաշարժական խնդիրներ ունեցող երեխան պետք է ունենա հնարավորություն դպրոց մուտք գործելու և կրթություն ստանալու:

Շատ հաճախ մարդիկ տգիտության պատճառով կարծում են, որ իրենք ավելի լավն են ուրիշներից միայն այն պատճառով, որ իրենց մաշկի գույնն այլ է, կամ նրանք այլ կրոն են դավանում, կամ այլեզվով են խոսում: Դա սխալ ընկալում է և հաճախ դառնում է կոնֆլիկտների պատճառ: Իմ կարծիքով, եթե մարդիկ ավելի ճիշտ ընկալեն հավասարությունը, աշխարհում բռնությունն ու չարությունը ավելի քիչ կլինի:

Խմբեր, շերտեր, համայնքներ

Մարդը, ինչպես հայտնի է, հասարակական էակ է։ Հասարակության մեջեն ձեվավորվում նրա պահանջմունքները և դրանց բավարարելուն ուղղված հմպտություններն ու կարողությունները։ Հասարակություն ասվածը վերացական հասկացություն չէ։ Մեզնից յուրաքանչյուրը, լինելով ընդհանրապես մարդկային հասարակության անդամ, միաժամանակ որևէ ընտանիքի, համայնքի, ազգի ներկայացուցիչ է։ Այսպիսով՝ արդեն ծննդյան օրից սկսած՝ մենք այս կամ այն խմբի անդամ ենք։ Այդ խմբերը շատեն և տարբեր։

Խմբեր, որոնցում կանք մեր կամքից անկախԽմբեր, որոնք մենք ենք ընտրել
                              ընտանիք                          մարզիկներ
                              գյուղացի                        երաժիշտներ
                           զինվորական                          նկարիչներ
                            քաղաքացի                         վարորդներ
                            աղջիկներ                         շինարրներ
                            տղաներ                        ճամփորդներ
                             ազգեր                     հոգեվորականներ
                  քաղաքացիական անձինք                        ուսանողներ

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

  • Բացատրել ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Իմ կարծիքով արժեքները այն յուրահատուկ հատկություներն են, որոնցից բաղկացած է մեր անձը։ Կարծում եմ արժեքը նաև այն է, ինչը մեզ դարձնում է յուրահատուկ։

  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

Կարծում եմ մարդու ամենակարևոր արժեքներից է բարությունը, քանի որ այն ամբողջացնում է մարդուն։ Նաև կարևոր է մտածելակերպը, որովհետև այդ հատկության շնորհիվ մարդը կարող է ունենալ և ձևակերպել իր սեփական կարծիքը։

  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենս

Իմ կարծիքով ամպայման չէ շատ խելացի լինել, որ հասկանալ մարդու էությունը։ Ես մտածում եմ, որ մարդուն մի քիչ հասկանալու կարողությունը արդեն հերիք է նրա մասին կարծիք ձևակերպելու համար։

  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Բարություն, սրամտություն, մտածելակերպ և հումորի զգացում։

Հասարակագիտություն 10/4/2022

  • Ինչ է ազատությունը

Իմ համար ազատություն է երբ մարդը կարող է որոշել ինքն իրա համար են թե ինչն է ինքը անելի, իսկ ինչը ոչ։

  • Ազատություն տեսակները
  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 

Աբրահամ Լինկոլն

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը փետրվարի 14-ին ռազմանավերի ուղեկցությամբ անցել է Հորմուզի նեղուցը` անմիջապես Իրանի ափերի մոտով,  եւ մտել Հնդկական օվկիանոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ինչ-որ պահի ավիակրից 800 մետր հեռավորության վրա է հայտնվել իրանական պարեկային մոտորանավը: Վերջին շաբաթների ընթացքում սա արդեն Հորմուզյան նեղուցով «Աբրահամ Լինկոլն» ավիակրի երկրորդ անցումն է: Հնդկական օվկիանոսում Պարսկական նեղուցի մոտ է ամերիկյան մեկ այլ ռազմածովային ավիակիր` «Կարլ Վինսոնը»:

  • Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր,  

Մարդ և հասարակություն

Մարդն ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցույուն։ Երկիր մոլորակի վրա մարդը միակ կենդանին է բաց ծրագրով։ Գազանների միջավայրում ծնվելիս կդառնա գազան, մարդկանց միջավայրում՝ բանական էակ։ Այդ հատկությունը նրա մոտ կարող է զարգանալ ու դրսևորվել միայն համապատասխան հասարակական միջավայրում։ Մարդը նշաններ ստեղծող ու դրանցով առաջնորդվող կենդանի է։ Նա միակ արարածն է եղել, որ որսից առաջ պարտադիր կատարել է որոշակի ծիսակատարություններ։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։ Մարդիկ ապրում են համատեղ՝ իրենց ազգին, ժողովրդին մշակույթի և քաղաքական համակարգի ոլորտում, բայց բոլորն էլ տարբերվում են միմյանցից։ Անգամ ընտանիքում են երեխաները տարբերվում իրարից։ Դա պայմանավորված է գենոտիպում ամրակայված խառնվածքով, բնավորության գծերով, ընկալունակությամբ, հոգեկան հերտվածքով։ Մարդու վրա ուրույն ազդեցություն է թողնում մանկության փորձը։ Մայրական սիրո, գուրգուրանք ստացած և դրանից զրկված անձանց վստահությունը, հմտությունը, ցանկացածին ձգտելու և դրան հասնելու համոզվածությունը նույնը չեն կարող լինել։ Ամեն մարդ ունի մի քանի դեմք։ Նա իր ընտանիքում, ուրիշների միջավայրում, պաշտոնական անձանց հետ շփվելիս միատեսակ վարքագիծ չի դրսևորի, սակայն ոչ բոլոր դեպքերում։ 3-4 տարեկան հասակում երեխայի մոտ ձևավորվում է սեփական եսի ըմբռնում, որը բոլոր իրավիճակներում միատեսակ չի դրսևորվում։ Ընտանիքում, հասարակական միջավայրում, կրթական, մշակույթի օջախներում երևում է նրա եսի այսբերգի միայն գագաթը, իսկ ձգտումների, ցանկությունների, երազանքների աշխարհը խորասուզված է նրա հոգու օվկիանում։ 

Մարդու հոգեկան դասակարգումը

Առանձնացրել է մարդու խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ խառնվածքները։

Խոլերիկը ներվային, շուտ բռնկվող ամենինչի նկատմամբ սուր ապրումներ դրսևորող մարդն է։

Մելանխոլիկը միշտ տխուր է մռայլ։ Նրան թվում է, թե բոլորն իր նկատմամբ անարդարացի են վարվում։

Ֆլեգմատիկն ինքնափոփ է, իր շրջապատի նկատմամբ անտարբեր։

Սանգվինիկը հոգեպես հավասարակշռված անձ է։ Նրա մոտ թախիծը և ուրախությունը գրեթե հավասարակշռված են։

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից: 

Առաջադրանք

Ինչե ձեր կարծիքով մարդը

Ես համաձայնեմ Արիստոելի կարծիքի հետ, որ մարդը ունի երկու էակ բանական և սոցեալական։