Սևանա լիճ

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։  Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը:

севан-или-севана-лич.jpg

Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է:Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ:Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան: Աշնանը շատ գեղեցիկ տեսարան են ստեղծում բարձր լեռներից ջրային հայելու վրա իջնող վիթխարի ամպերը: Արևոտ եղանակներին Սևանը շշմեցնում է իր՝ շերտ-շերտ դասավորված կապույտ գույնի երանգներով, իսկ ամպամած եղանակին ջինջ կապույտը դառնում է խստաշունչ երկաթագույն: Կարող է թվալ, որ Սևանը երկնքի կտոր է երկրի վրա: Այն Հայաստանի բնության գոհարն է: