Բնագիտություն

Մաքուր նյութեր և խառուրդներ
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:
Ուշադրություն
Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.
img2.gif
Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով.
landscape-landscapes-wallpaper-wonderful-pozadia-tapety-154469.jpg
img0.jpg
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:
Ուշադրություն
Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:
Shema_2.jpg
 slide_1.jpg
Ուշադրություն
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:
Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:
0007-002-CHistye-veschestva-i-smesi.png
Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:
Օրինակ
Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:
Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1պարզեցումը2ֆիլտրումը3բաժանիչ ձագարի կիրառումը4մագնիսի ազդեցությունը.
img21.jpg
Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:
Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը2. բյուրեղացումը3.թորումը.
image008.jpg
Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա.
viparivanie.jpg

 

Աստղագիտությունը Հայաստանում

byur загруженное

Հայկական լեռնաշխարհ իբնակիչները դեռևս հնագույն ժամանակներում ծանոթ էին աստղագիտությանը և առաջիններից մեկն են, որ աստղալից երկինքը բաժանել են համաստեղությունների: Այդ մասին են վկայում մեր լեռնաշխարհում հայտնաբերված և Ք.ա. VII—II հազարամյակներին թվագրվող հազարավոր աստղագիտական բնույթի ժայռապատկերները, Մեծամորի’ աստղագիտական դիտումեերի համար նախատեսված հարթակները (Ք. ա. 2800—2600 թթ.), Քարահունջի աստղադիտարանը (Ք. ա. II հազարամյակ):

Աստղագիտությունը զգալի առաջընթաց է ապրել հին և միջնադարյան Հայաստանում: Հատկապես ուշադրության են արժանի VII դարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու տիեզերագիտական հայացքները: Նա ճիշտ էր բացատրում Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումերն, երկնքում երևացող լուսավոր շերտը’ Ծիր Կաթինը, համարում էր պայծառ և թույլ աստղերի կուտակում, որի լույսը մեզ միաձույլ է երևում:
XI դարում հայտնի էր տոմարագետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասերը), որը զբաղվել է հայկական տոմարի կարգավորման հարցերով:
Հայաստանում աստղագիտությունը վերելք ապրեց Բյուրականի աստղադիտարանի հիմեադրումից (1946 թ.) հետո: Կարճ ժամանակում այն դարձավ աշխարհի առաջատար աստղադիտարաններից մեկը: Նրա հիմեադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի առաջ քաշած գաղափարները և հայտնագործությունները կանխորոշեցին աստղաֆիզիկայի հետագա զարգացման ուղին ողջ աշխարհում:

     

Руский язик

Когдата  глупоя русалка пошла купить ескимо но попутьи она встретила жабу люудаеда она очень проголодалась и пошла сжабой люудоедом кньиму в дом она инеподозревала что она нополовину человек и жаба людоед хотел сесть её жаба была очень хитроя а русалка очень глупоя жаба бредложыла ей поуженоть однака дельфин увидел их и пошол кдрузям дельфин и ево друзя пошли кжабе люудаеду в дом идрузя когда вошли вдом увидели што жаба люудаед ставела впеч русалку но русалка посмотрела на печ и убежала но когда она встала двери зокрились и они остались с жабой люудаедом вдоме они очень испугались ибижали одом был большой и они попали в подвал жабы люудаеда там быле очень много тонелей и оказоволось что жаба люудаед хочет всех превротить в жаб люудаедов и быть их корольом но они пошли водин тоел и окозалось что все тонели ведут водну и туже сторону они зорыли тонельи и когда они повернулись жаба люудаед стала больше и сильнейно они её победили.

Կոտայքի մարզ

Մարզկենտրոնը`   Հրազդան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կոտայքի շրջան, Հրազդանի շրջան, Նաիրիի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   62 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,089 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   328,900
Բնակչության խտությունը`   157.4/կմ²

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: ՀՀ-ում այն միակ մարզն է, որն արտաքին սահման չունի հարևան երկրներից որևէ մեկի հետ: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ, զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները:

Բնական պայմանները և հարստությունները
Կոտայքի մարզը աչքի է ընկնում բնական պայմանների ու հարստությունների մեծ բազմազանությամբ: Այստեղ համեմատաբար սահմանափակ տարածության վրա հանդիպում են և´ բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրճեր, և´ լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ: Գեղամա լեռները կազմող հրաբխային ապարների մեջ ներծծվող ջրերը աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև`   Հրազդան և Ազատ գետերի կիրճերում: Հռչակված են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրերը հատուկ խողովակներով հասցվում են նաև քաղաքամայր Երևանի բնակչությանը: Հրազդան և Ազատ գետերի կիրճերի առանձին հատվածներ բնական հիանալի հուշարձաններ են: Տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները`   անձեռակերտ բազմանիստ պրիզմաները:
Բնակչությունը
Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի ծագումն ու զարգացումը պայմանավորված է ջրաէլեկտրակայնների Սևան-Հրազդան կասկադի և դրա հիման վրա`   նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ:
Քաղաքները
Կոտայքի մարզի քաղաքների շարքում ամենախոշորը Հրազդանն է, մարզային կենտրոնը: Այն կառուցվել է Ներքին Ախտայի և նրա հարևան մի քանի գյուղերի տեղում: Քաղաքի բուռն զարգացմանը մեծ չափով նպաստել է մարզի և ամբողջ հանրապետության տարածքի նկատմամբ նրա ունեցած կենտրոնական դիրքը և տրանսպորտային լավ ապահովվածությունը: Քաղաքը գտնվում է երկրի ճանապարհային ցանցում առանցքային դիրք գրավող Երևան-Սևան ավտոխճուղու վրա և միաժամանակ երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել առաջին հերթին էներգետիկայի, շինանյութերի արդյունաբերության և մեքենաշինության այնպիսի հսկաների շնորհիվ, ինչպիսիք են`   Հրազդանի ջերմաէլեկտրակայնը (հզորագույնն է երկրում), ցեմենտի գործարանը, «Հրազդանմեքենա» գործարանը:
Մարզի երկրորդ քաղաքը Աբովյանն է (նախկին`   Էլար): Այն ստեղծվել է որպես Երևանի արբանյակ քաղաք և Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին դեպի իրեն է ձգել նոր կառուցվող գործարաններ և դրանով իսկ դանդաղեցրել Երևանի անհարկի աճը: Այդ հիմնավորումով այստեղ ստեղծվել են աշխատատար ճշգրիտ մեքենաշինության, հատկապես էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:Կոտայքի մարզի և ամբողջ հանրապետության տնտեսական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն մյուս քաղաքները ևս: Օրինակ, Չարենցավանը հայտնի է որպես մեքենաշինության, Նոր Հաճնը`   սարքաշինության ու ադամանդների մշակման, Ծաղկաձորը`   առողջարանային կենտրոն:
Կոտայքի մարզում են գտնվում Արզնի և Հանքավան առողջարանները (հանքային աղբյուրների մոտ), Մարմարիկի առողջարանային գոտին`   բազմաթիվ հանգստի ու առողջարանական ճամբարներով: Այստեղ է Ծաղկաձորի մարզական օլիմպիական համալիրը, որտեղ թե´ ձմռանը և թե´ ամռանը հանգստանում և կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:

Հայրենագիտություն 28

                                                                                Բջնի գյուղը

Բջնի գյուղը գողտրիկ բնակելի տարածք է, որը միավորված է գեղատեսիլ բնության հետ: Միայն հին ամրոցի ավերակները հիշեցնում են գյուղի հերոսական պատմությունը: Առաջին անգամ Բջնին հիշատակվել է 5-րդ դարում որպես տարեգրությունների ամրացում: Տեղն բանաստեղծորեն կոչվում է «աստվածների անթափանց բնակավայր». Նման էպիթենը պատահական չէ, քանի որ նվաճողները անընդհատ հարձակվում էին բերդի վրա, բայց ոչնչացումից հետո այն կրկին վերականգնվում էր:

Բառացիորեն, տեղանքը լի է նախորդ հանելուկներով: Հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են պատմական նշանակություն ունեցող շատ հազվագյուտ նյութեր: Գյուղի տարածքը պարունակում է պահպանված հնագույն խաչքար և շատ այլ ճարտարապետական հուշարձաններ:

  Կեչառիս գյուղ

Ծաղկաձոր առողջարանային քաղաքը այցելուներին զարմացնում է ոչ միայն զարմանալի բնույթով, տարբեր մարզաձևերի և անթիվ հյուրերի և ռեստորանների մասնակցության հնարավորություններով, այլև ճարտարապետական տեսարժան վայրերով, որոնցից մեկը Կեչառիսի վանքն է: Այն հին կառույցների միավորում է՝ հիմնվելով միջնադարի հայկական ճարտարապետության մոդելի վրա: Համալիրը բաղկացած է երկու մատուռներից՝ տաճարի մուտքի մոտ կառուցվող կառուցապատմամբ, չորս եկեղեցիներով և հին գերեզմանատան խաչքարերով: Նախ և առաջ կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, վանքի գլխավոր տաճարը: Կեչառիսի համալիրի ճակատներն ու ներքին հարդարանքը բավականին զուսպ են թվում:Կեչառիսի վանական համալիրը ներառում է 4 եկեղեցիներ, նարթեքներ, երկու մատուռներ և 12-13-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր: XII դարում սելջուկների տիրապետությունը հանգեցրեց ծանր իրավիճակի վանքում: 1161-65-ին Ամիրսպասալար Զաքարիան ազատեց վանական համալիրը և վերածնեց վանքի հոգևոր կյանքը: Կեչառիսի վանքում թաղված էին իշխաններ, զինվորներ և քահանաներ, որոնք զոհվեցին սելջուկների դեմ մարտերում:

     

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:Ննջում է կարծես ծաղկե անկողնում,Անտառն արևի բեկբեկուն մի շող
    Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
  2. Նկարիր այդ պատկերներից մեկը:Մայրամուտ 3
  3. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում:Պատմիր այդ մասին:Ինձ դուր է գալիս գիշերը, երբ երկինքն աստղազարդ է:Փայլող աստղերն ինձ ուրախացնում են:

Մայրենի 26

57)Սիրուն-տգեղ,լավ-վատ,մեծ-փոքր,ներքև-վերև,ուշադիր-անուշադիր, բարեկամ-թշնամի,աղքատ-հարուստ,կուշտ-քաղցած,Դիտավորյալ-պատահաբար,հիշել-մոռանալ,վառել-մարել,դրական-բացասական,հրաժեշտ տալ-բարև էլ,հյուսել-քանդել,թուլատրել-առքելում,ընկնել-բարձրանալ,գումարել-հանել,թափթփել-հավաքել,պապանձվել-աղմկել,գիշեր-ցերեկ,ելք-մուտք,ավարտել-սկսել,օգնել-

խանգարել,արագացնել-դանդաղացնել,

58)Կետերը փոխիր ընդգծված բառերի հականիշները:

Կենսաբաները պանդում են որ գազաները միայն շարժվող առարկաներ են տեսնում անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:Մարդիկ դատարկ երկինք են տեսնում իսկ ծիծեռնակի ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչուների համար երկինք լի է միջատներով:Գիտնակնները պարզելեին են, որ ստորջրյա աշխհարը ոչ թե լռություն այլ աղմուկի աշխարնե:

59)Առածներն ընդգծված բառերի հականիշներով միացրու

Անպտուղ ծառը կկտրեն  անպտղատու ծառին քարից կգցեմ:

Բարին որ չլիներ, չարը աշխարը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, հրեշտակը ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կելնի:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

64)Սերը կօգնի հասնել նպատակներին:

Կատուն կերավ կաթի սերը:

Հրանտը վերցրեց հոր մեքենան և արագ սլացավ:

Ֆիլն ընկավ հորի մեջ:

 

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին»

1Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացոդ խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։

Առաջադրանքներ

  1. Բացատրեք տեքստում հանդիպող հետևյալ բառերը՝ ձեռնածու-ուրիշնեչին զվարճացնող, խորհրդականներ-խորուրդ տվող, հարմարավետհարմար, վախվորած-վախեցած, կորզել-հայտ հայտ էլ, հունար-հնարավորություն, խորհրդավոր- նշանակական:
  2. Տեքստից դուրս գրեք երկու դարձվածք և բացատրեք դրանք:                                            Խելքին մոտ բան-ճիշտ բան,Թագավորն ապրած կենա-թագավորը երկար ապրի,
  3. Ձեր կարծիքով ո՞վ է աշխարհի ամենախելացի մարդը:Տոմոս Եդիսոնը
  4. Ընդգծված բառերը դուրս բերեք և գրեք դրանց իմաստով մոտ՝ հոմանիշ բառեր:թագավորը-արքա,վախվորած-վախեցած,յուրահատուկ-յուրակերպ,խաբեբա-խաբլա,փող-դրամ,բլբլացնելով-խաբելով:

Homework

Безымянный

Answer the questions and publish on your blog

  1. What did dinosaurs with large flat teeth eat?                                                                         The dinosaurs eat plants.
  2. What did dinosaurs with long, sharp teeth eat?                                                                      The dinosaurs eat mate.
  3. What did dinosaurs with flat and sharp teeth eat?                                                               The dinosaurs us.
  4. When did dinosaurs live?                                                                                                              millions off ears ago.
  5. How do scientists study dinosaur food?                                                                                   we have flat teeth and sharp teeth so we can eat plans and meat.