Մայրենի 09.05.2021

Հատված 3

Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց`
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպես որդիս իր մոր գրկին
Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք` գազան` չար ու ապուշ:
Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան:

Հատված 4

Լուրը գնում է հասնում Արան թագավորին: Զարհուրում է ծերունի թագավորը իր ոսկի գահի վրա: Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էս տեսակ մի բան, էսպես մի տեսիլք: Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա: Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնա, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագավորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր հետո հետ են գալիս, թե` թագավորն ապրած կենա, չգտանք: Թագավորը մենակ փակվում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ հանկարծ նրա առջև հրաշքով հայտնվում է մի սպիտակահեր՝ ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկա ծերունի: Ասում է.
— Արան թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հավքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով ու երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով: Եթե Հազարան Հավքը մի օր արշալույսին երգի քո Այգում, Այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ՝ ազնիվ, լավ ու բարի մարդիկ:
— Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է երգում Հազարան Հավքը,- հարցնում է Արան թագավորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում,- պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում թագավորի աչքից:

Առաջադրանքներ

1)Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։

շրթունքները ցամաքել, ծովն անտակ, աշխարհքից գնալ

2)Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:

Աստված լսեց պառավին, քանի որ այգեպաների պատճառով մահացել էր իր տղան։

3)Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմի՛ր բարդ բառեր:

պտուղ-հատապտուղ

այգի-այգեպան

աշխարհ-աշխարհակալ

լույս-լուսաբաց

չար-չարախս

4)Արև, հող, ջուր բառերը դարձրո՛ւ ածանցավոր:

արև-արևային

հող-հաղոտ

ջուր-ջրային

5)Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։

ձեռներ,ծովեր,այգեպաներ,դռներ,թավուտներ

Մաթեմատիկա 09.05.2021

Այժմ դիտարկենք հետևյալ խնդիրը. ո՞ր ամբողջ թիվը պետք է գրել x տառի փոխարեն 0 < x < 4 անհավասարության մեջ, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն։ Այն անհավասարությունը, որի գրառման մեջ օգտագործվում է մեկ տառ, կոչվում է մեկ փոփոխականով անհավասարում։ Անհավասարումը լուծել նշանակում է գտնել այն բոլոր ամբողջ թվերը, որոնք տառի փոխարեն տեղադրելու դեպքում ստացվում է ճիշտ անհավասարություն։ x-ի փոխարեն տեղադրելով տարբեր ամբողջ թվեր՝ ստանում ենք անհավասարման լուծումը՝ (1, 2, 3)։ Այդպիսի թվերի մասին ասում են նաև, որ դրանք բավարարում են անվահասարմանը:

Առաջադրանքներ (դասարանում)

1)Բավարարում է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.

ա)ճիշտ

բ)սխալ

գ)սխալ

դ)ճիշտ

ե)ճիշտ

զ)ճիշտ

2)Գտեք անհավասարման լուծումը.

ա)4

գ)5

ե)-6

3)Վազքի մրցումներում մարզիկներից մեկը տարածությունն անցել է 4ր 45վ-ում, իսկ մյուսը` 20% -ով արագ: Ինչքա՞ն ժամանակում է նա հասել վերջնագծին:

285×20:100=57

4)Առաջին բանվորն աշխատել է 4 օր, օրական 7 ժամ, իսկ երկրորդ բանվորն աշխատել է 3 օր, օրական 8 ժամ: Նրանք միասին պատրաստել են 416 հատ դետալ, ընդ որում նրանք աշխատում են նույն արագությամբ: Պարզել, թե քանի՞ դետալ է պատրաստել առաջին բանվորը:

416:2=208

Լրացուցիչ(տանը)

5)Բավարարում է արդյոք 5 թիվը տրված անհավասարմանը.

1.5<6=այո                   3.5-4>4=սխալ               7. -25>4=սխալ

2.5+3>7=սխալ               4.25<9=ճիշտ                6.35>7=սխալ

6)Գտեք անհավասարման լուծումը.

բ)3

դ)2

զ)-3

7)Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 3-ով, ստացված թվին գումարեց 7 ու արդյունքը բաժանելով 2-ի ստացավ 20: Գտնել Արեգի մտապահած թիվը:

(40-7):3=11

8)Հաշվել 2-ից փոքր և 5 հայտարարով բոլոր անկանոն կոտորակների գումարի հակադարձը։

5/5+6/5+7/5+8/5+9/5=35/5=7

Պատ․՝1/7