Իմ Ամառային Արձակուրդները

Այս ամառը մի քիչ պասիվ էր։ Ես հիմնականում կարդում էի և դուրսը խաղում էի ֆութբոլ։ Ես կարդում եմ “Աստվածների մահը” գիրքը, որը պատմում է հզոր կախարդի մասին, որն իր ուսանողին կախարդություն է սովորեցնում։ Այս ամառ ես և քույրս տատիկս և պապիկս հետ մեկ շաբաթով գնացել էինք Աղվերան։ Աղվերանում ես և իմ ընտանիքը ամեն գիշեր խաղում էինք մանապոլիա։ Մեկ անգամ երբ մենք խաղում էինք սկսվեց ուժեղ կարկուտ։ Նաև ամեն առավոտ ես և իմ քույրը լողանում էինք լողավազանումզբոսնում և խաղում բոուլինգ։ Դիտել եմ բազմաթիվ ֆիլմեր՝անգլերենով։ Մանկության ընկերուհիս, ով երկար ժամանակ ապրում էր Կանադայում ամռանը վերադարձել էր։ Նրա շնորհիվ իմ ամառն ավելի հետաքրքիր անցավ։

Leave a comment