Ավատատիրության ձևավորումը

1. Հայոց պետության հողի գլխավոր տերն էր Թագավորը։ Հոատիրության հիմնական ձևերն էին համայնական հողատիրություն, պարգևականք, հայրենական հողատիրություն և վանքապատկան։

2. Պատ․՝Հայրենական։

3. Աստիճանակարգությունը ավատատիրական համակարքում գոյություն ունեցող ենթաքայության համակարգն էր։

4․ Հայաստանում ավատատիրական համակարգը կազմված էր երկու դասից՝ ազատներ և անասատներ։

5. Ազատների դասը կազմում էին խոշոր և միջին հողատեր ազնվականությունը, եկեղեցական հոգեվորականությունը և մանր ազնվականությունը, իսկ անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները և քաղաքային ռամիկները։

Մարմին և նյութ։ Քիմիական նյութերի տարածվածությունը բնության մեջ

Հարցեր

1. Թվարկե՛ք նյութեր (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը, եւ նշե՛ք, թե ինչի համար են նրանք ․ օգտագործվում:

Բամբակ – օգտագործվում է կահույքի համար

Ապակի – հայելիների համար

Փայտ – սեղան, աթոռ, մահճակալ

Երկաթ-սպասք

Ջուր

Աղ – որպես սնունդ

2. Անվանե՛ք որեւէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

Քանոն-փայտ, պլաստմասսա, մետաղ

3. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:.

Փայտ-սեղան, աթոռ, մահճակալ, շախմատի տախտակ

4. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

Պատ․՝մարմին։

5. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
ջերմաչափ-մարմին, ջուր-նյութ, պարաֆին-նյութ, մոմ-մարմին, պղինձ-նյութ, մատանի-մարմին, պոլիէթիլեն – նյութ,
ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:

6. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
ա)մետաղե լար բ) երկաթյա պատառաքաղ գ) ռեզինե գնդակ դ) ապակյա բաժակ ե) պլաստմասե քանոն զ) փայթե սեղան

Լրացուցիչ աշխատանք*

1-Թվարկվածներից առանձին ­առանձին արտա­գրե՛ք նյութերի եւ առարկաների անունները՝ երկաթ, մանրաչափ, պղինձ, կապրոն, սնդիկ, մկրատ, դանակ, շաքար, ջուր, սառույց, փայտանյութ, ծառ:

Նյութ

Երկաթ, պղինձ, կապրոն, սնդիկ, շաքար, ջուր, սառույց, փայտանյութ

Առարկա

Մանրաչափ, մկրատ, դանակ, ծառ

2-Ի՞նչ նման եւ տարբեր հատկություններով են օժտված հետեւյալ նյութերը.
ա) կերակրի աղ եւ շաքար,

Պինդ ագրեգատային վիճակ

բ) քացախաթթու եւ ջուր,

Հեղուկ ագրեգատային վիճակ

գ) բնական գազ եւ ջրային գոլորշի

Գազային ագրեգատային վիճակ

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


ԼԵԶՎԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ

Հնչյունը լեզվի նվազագույն ձայնային-արտասանական միավորն է, որը բառ է
կազմում կամ հանդես է գալիս որպես բառ։ Օրինակ՝ սար բառում հնարավոր է
առանձնացնել ս-ա-ր հնչյունները։ Առանձին հնչյունները ևս կարող են գործածվել
որպես բառեր, օրինակ՝ ու, է՜, օ՜։ Հնչյուններն արտաբերվում են արտասանական
մի շարք օրգանների միջոցով։ Թոքերից ելնող օդի հոսքը անցնում է շնչափողով,
կոկորդով և դուրս գալիս բերանի խոռոչից։ Այդ ճանապարհին կարող են ստեղծ-
վել տարբեր խոչընդոտներ, որոնք փակում կամ փոփոխում են օդի ճանապարհը։
Հնչյունների արտաբերման ժամանակ ձայնալարերը թրթռում են։ Ձայնալարերի
պարբերական թրթռումից առաջանում է ձայն, իսկ ոչ պարբերական թրթռումից՝
աղմուկ։ Ըստ արտասանական հատկանիշների էլ դասակարգվում են հնչյունները։
Հնչյունները լինում են ձայնավոր և բաղաձայն։
Ձայնավոր են այն հնչյունները, որոնց արտբերման ժամանակ արտասանա-
կան համակարգում արգելքներ չեն ստեղծվում, և որոնք կազմված են միայն
ձայնից։ Ձայնավոր են ա, է, ը, ի, օ, ու հնչյունները։
Բաղաձայն են այն հնչյունները, որոնց արտաբերման ժամանակ արտասա-
նական համակարգում ստեղծվում են խոչընդոտներ (լեզվի, ատամների, շրթունք-
ների և կոկորդի միջոցով), և որոնք կազմված են ձայնից ու աղմուկից կամ միայն
աղմուկից։ Բաղաձայն են բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ,
ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ հնչյունները։ Յ հնչյունը յուրահատուկ արտասանության
պատճառով կոչվում է նաև կիսաձայն։

ԵՐԿՀՆՉՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԱՅՆԱԿԱՊ

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
Ինչպես տեսնում ենք, յ-ն ձայնավորներին համակցվում է սկզբից կամ վեր-
ջից՝ բացի ի, ը ձայնավորներից, որոնց կցվում է միայն սկզբից։ Միջձայնավորային յ-ն երկհնչյուն է կազմում հաջորդող ձայնավորի հետ, օրինակ՝ Հա-յաստան, ոչ թե Հայ-աստան։
Շեշտի դիրքի փոփոխության հետևանքով որոշ երկհնչյուններ կարող են
հնչյունափոխվել, օրինակ՝ լույս-լուսավոր, մատյան-մատենագիր։
Իրար հաջորդող երկու ձայնավորներն արտասանելիս սովորաբար նրանց
միջև հնչում է յ կիսաձայնը, օրինակ՝ տղայի, արքայի և այլն։ Այս յ-ն կարող է
չգրվել, օրինակ՝ վերարկուի, ժողովածուի և այլն։ Յ-ն գրվում է միայն այն
դեպքում, երբ ա-ին, ո-ին հաջորդում է որևէ ձայնավոր, օրինակ՝ կաթսայի,
երեկոյի և այլն։ Սակայն մի շարք բառերում (հատկապես օտար) ա-ին և ո-ին
ձայնավոր հաջորդելու դեպքում էլ յ-ն չի գրվում (մեծ մասամբ այն գրեթե չի էլ
արտասանվում), օրինակ՝ արխաիկ, պոեմ, պոետ և այլն։ Ձայնավորների միջև
արտասանվող յ հնչյունը կոչվում է ձայնակապ։

Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը (բառի կրկնության դեպքում դո՛ւրս գրել
միայն մեկը)։


Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
Համո Սահյան

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։


Առավոտյան, ծովեզրյա., այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց,գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,սհամբ….ր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։


Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, յուրային։

Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։
Ակունք-բձ

բարձունք-2բ 1ձ

խճանկար-2բ 1ձ

անդունդ-3բ 1ձ

հրաժեշտ-4բ 1ձ

պայթյուն-1բ 1ձ

դաստիարակ-4բ 1ձ
մանրէ-2բ 2ձ

սրբատաշ-3բ 2ձ

հյուլե-3բ 0ձ

անընդհատ-3բ 3ձ

սրընթաց-2բ 2ձ

մերթընդմերթ-4բ 1ձ

մտավոր-1բ 1ձ