ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼԵԶՎԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ

Հնչյունը լեզվի նվազագույն ձայնային-արտասանական միավորն է, որը բառ է
կազմում կամ հանդես է գալիս որպես բառ։ Օրինակ՝ սար բառում հնարավոր է
առանձնացնել ս-ա-ր հնչյունները։ Առանձին հնչյունները ևս կարող են գործածվել
որպես բառեր, օրինակ՝ ու, է՜, օ՜։ Հնչյուններն արտաբերվում են արտասանական
մի շարք օրգանների միջոցով։ Թոքերից ելնող օդի հոսքը անցնում է շնչափողով,
կոկորդով և դուրս գալիս բերանի խոռոչից։ Այդ ճանապարհին կարող են ստեղծ-
վել տարբեր խոչընդոտներ, որոնք փակում կամ փոփոխում են օդի ճանապարհը։
Հնչյունների արտաբերման ժամանակ ձայնալարերը թրթռում են։ Ձայնալարերի
պարբերական թրթռումից առաջանում է ձայն, իսկ ոչ պարբերական թրթռումից՝
աղմուկ։ Ըստ արտասանական հատկանիշների էլ դասակարգվում են հնչյունները։
Հնչյունները լինում են ձայնավոր և բաղաձայն։
Ձայնավոր են այն հնչյունները, որոնց արտբերման ժամանակ արտասանա-
կան համակարգում արգելքներ չեն ստեղծվում, և որոնք կազմված են միայն
ձայնից։ Ձայնավոր են ա, է, ը, ի, օ, ու հնչյունները։
Բաղաձայն են այն հնչյունները, որոնց արտաբերման ժամանակ արտասա-
նական համակարգում ստեղծվում են խոչընդոտներ (լեզվի, ատամների, շրթունք-
ների և կոկորդի միջոցով), և որոնք կազմված են ձայնից ու աղմուկից կամ միայն
աղմուկից։ Բաղաձայն են բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ,
ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ հնչյունները։ Յ հնչյունը յուրահատուկ արտասանության
պատճառով կոչվում է նաև կիսաձայն։

ԵՐԿՀՆՉՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԱՅՆԱԿԱՊ

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
Ինչպես տեսնում ենք, յ-ն ձայնավորներին համակցվում է սկզբից կամ վեր-
ջից՝ բացի ի, ը ձայնավորներից, որոնց կցվում է միայն սկզբից։ Միջձայնավորային յ-ն երկհնչյուն է կազմում հաջորդող ձայնավորի հետ, օրինակ՝ Հա-յաստան, ոչ թե Հայ-աստան։
Շեշտի դիրքի փոփոխության հետևանքով որոշ երկհնչյուններ կարող են
հնչյունափոխվել, օրինակ՝ լույս-լուսավոր, մատյան-մատենագիր։
Իրար հաջորդող երկու ձայնավորներն արտասանելիս սովորաբար նրանց
միջև հնչում է յ կիսաձայնը, օրինակ՝ տղայի, արքայի և այլն։ Այս յ-ն կարող է
չգրվել, օրինակ՝ վերարկուի, ժողովածուի և այլն։ Յ-ն գրվում է միայն այն
դեպքում, երբ ա-ին, ո-ին հաջորդում է որևէ ձայնավոր, օրինակ՝ կաթսայի,
երեկոյի և այլն։ Սակայն մի շարք բառերում (հատկապես օտար) ա-ին և ո-ին
ձայնավոր հաջորդելու դեպքում էլ յ-ն չի գրվում (մեծ մասամբ այն գրեթե չի էլ
արտասանվում), օրինակ՝ արխաիկ, պոեմ, պոետ և այլն։ Ձայնավորների միջև
արտասանվող յ հնչյունը կոչվում է ձայնակապ։

Առաջադրանքներ

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաաթ, ակացյա, բամյա, այծյամ, էներգիա., Անդրյաս, եղիամ,
էքսկուրսյա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլյարդ, վայրկյան, Բենյամին,
մումիա, Սիսիան, փասյան, միմիանց, Արաքսյա, դաստիարակ, լիարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղյա, Եղիազար, Երեմյա, հեծյալ,
Զաքարյա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոական, էություն, նայել, վայելել,
գայիսոն, էակ, ատամնաբուժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական։