ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Գրության և արտասանության միջև կարող են լինել որոշ տարբերություններ,
օրինակ՝ գրվում է վարդ, արտասանվում է վարթ, դարբին-ը՝ արտասանվում է
դարփին և այլն։ Ճիշտ գրելու և ճիշտ խոսելու համար կան կանոններ։
Ուղղագրությունը ճիշտ գրելու կանոնների համակարգն է, իսկ ուղղախո-
սությունը՝ ճիշտ խոսելու, գրվածը ճիշտ կարդալու կանոնների համակարգը։
Բառերի մի մասը գրության և արտասանության տարբերություն չունի՝ տուն,
ծառ, կատու և այլն։ Ուղղագրական դժվարություն են առաջացնում այն բառերը,
որոնց գրությունը տարբեր է արտասանությունից։ Երբեմն էլ հանդիպում են
ուղղագրական սխալներ, որոնք ոչ ճիշտ արտասանության կամ այլ հնչյունների
(նախորդող կամ հաջորդող) արտասանական ազդեցության հետևանք են։ Դրանք
հիմնականում վերաբերում են մ-ն, ժ-շ, զ-ս բաղաձայններին։

ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակակից հայերենում ա, ի, ու ձայնավորների գրությունն ու արտասա-
նությունը հիմնականում համապատասխանում են, ուստի ուղղագրական դժվա-
րություններ չեն առաջանում, օրինակ՝ այգի, իմաստ, ուրախ և այլն։ Ուղղագրա-
կան դժվարություններն առնչվում են է, ը, օ ձայնավորների գրությանը։

է-ե

Է հնչյունը բառասկզբում հիմնականում գրվում է է տառով, իսկ բառամիջում և
բառավերջում՝ ե տառով, օրինակ՝ էական, էլեկտրական, էություն, հերոս, մեխ,
ափսե և այլն։ Բառամիջում և բառավերջում է տառը գրվում է այն դեպքում, երբ
արմատի սկզբնատառ է, օրինակ՝ անէական, էլեկտրաէներգիա, հէկ, մանրէ։
Բառասկզբում գրվում է ե, երբ արտասանվում է յէ, օրինակ՝ եղնիկ, երեկ, երկաթ։
Եմ, ես, ենք, եք, են (նաև չեմ, չես, չենք, չեք, չեն) օժանդակ բայերը գրվում են ե
տառով, որը կարդացվում է է։

Օ-Ո
Օ ձայնավորը բառասկզբում հիմնականում գրվում է օ տառով, իսկ բառա-
միջում և բառավերջում՝ ո տառով, օրինակ՝ օգուտ, օր, տոն, երեկո։ Բառամիջում
և բառավերջում օ գրվում է այն դեպքում, երբ այն արմատի սկզբնատառ է,
օրինակ՝ այսօր, անօգուտ, մեղմօրոր։ Բացառություն է ով (հոգնակին՝ ովքեր)
բառը, որում բառասկզբի ո-ն կարդացվում է օ։ Բառասկզբում արտասանվող վօ-ն
գրվում է ո տառով, իսկ բառամիջում արտասանվող վօ-ն՝ վ, ո տառերով օրինակ՝
որակ, որսորդ, բանվոր։ Բառամիջում արտասանվող վօ-ն գրվում է ո տառով, եթե
նրանով սկսվող արմատը հաջորդում է ձայնավորին, օրինակ՝ ամենաորակյալ,
հնաոճ։ Բառասկզբում վո գրվում է օտար լեզուներից անցած բառերում՝ վոլտ,
վոլեյբոլ, վոլֆրամ, վոկալ, Վոլոդյա, Վոլգա, Վորոնեժ և այլն։
Անցյալում փոխառված Ոդիսևս, Որմիզդ, Որմիզդուխտ բառերը գրվում են ո
տառով։

Ը
Ը ձայնավորը բառասկզբում գրվում է միայն ղ, մ, ն բաղաձայններից առաջ և
ըստ բառում, օրինակ՝ ըղձալի, ըմպել, ընթանալ։ Բառամիջում ը-ն գրվում է, եթե
արմատի սկզբնատառ է, օրինակ՝ ամենաընտիր, անընդունելի, խաղընկեր։ Ը-ն
բառամիջում գրվում է նաև այն դեպքում, երբ արմատի սկզբնատառ չէ, սակայն
այդ բառում ուրիշ ձայնավորներ չկան, օրինակ՝ շը՛խկ, խը՜շշ։ Եթե բառի մեջ կան
մեկից ավելի ձայնավորներ, և բոլորը՝ ը, ապա գրվում է միայն վերջինը, օրինակ՝
շրը՛խկ (արտասանվում է շըրը՛խ)։ Բառավերջում լսվող ը-ն գրվում է, օրինակ՝
սառը, դառը, խառը, մարդը, գիրքը և այլն։ Մյուս դեպքերում բառասկզբում և բա-
ռամիջում լսվող ը–ն գաղտնավանկի վանկարար է և չի գրվում, օրինակ՝ (ը)զգույշ,
մ(ը)կրատ, ման(ը)ր և այլն։ Գաղտնավանկի ը-ն կարող է գրվել վանկատման և
տողադարձի ժամանակ, օրինակ՝ ըզ-գույշ, մըկ-րատ, մա-նըր և այլն։

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեվետ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզոր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուսընկա, խոչնդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։

Աշխհարագիտություն 9/22/2021

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում,

գերխոշոր-Ռուսաստան, Ավստրալիա, Արգենտինա,Մոնղոլիա,Իրան

խոշոր-ֆրանսիա,Ուկրաինա,Պակիստան,Նիգերիա

միջին-Անդորրա,Գերմանիա,Կամերուն

փոքր-Մոնակո, Հայաստան,Նիդերլանդներ, Իսրայել

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Նիգերիա,Բրազիլիա,Մեքսիկա,Ճապոնիա,Եգիպտոս,Իտալիա,Սիրիա,Բելգիա,Լիբանան,Ուրուգվայ,Ալբանիա,Կիպրոս,

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները

  1. Ռուսաստան
  2. կանադա
  3. չինաստան
  4. Ա,Մ,Ն
  5. Բրազիլիա
  6. Ավստրալիյա
  7. Հնդկաստան
  8. Արգենտինա
  9. Կազախստան
  10. Ալժիռ
  11. Դ,Ր,Կ
  12. Սաուդյան Առավիա
  13. Մեքսիկա
  14. Ինդոնեզիա
  15. Սուդան

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - world_map_blank.png
  1. Չինաստան
  2. Հնդկաստան
  3. Ա․Մ․Ն
  4. Ինդոնեզիյա
  5. Պակիստան
  6. Նիգերիյա
  7. բրազիլյա
  8. Բանգլադեշ
  9. Ռուսաստան
  10. Մեքսիկա
  11. Ճապոնիյա
  12. Էֆիոպիյա
  13. Ֆիլիպիներ
  14. Եգիպտոս
  15. Դ․Ր․Կ