Ինչե իմ համար անկախությունը

Անկախությունը դա երբ մարդը կարողանում է որոշում կայացնել և պատասխանատվություն կրել սեփաքան որոշումների և՛ սխալների համար։ Անկախ կարող է լինել պետությունը, մարդը, ժողովուրդը և այլն։ Մարդը պետք է օգտագործի իր անկախությունը, որ կարողանա գիտելիք ստանալ, կարդալ, ուսումնասիրել և ուրիշ ձևերով ինքնազարգանալ, որովհետև եթե մարդը չի զարգանում նա սխալ է օգտվում իր անկախությունը։ Պետության անկախությունը սեփական ժողովրդի համար է կարևոր։ Անկախ պետությունը ժողովրդի զարգացման համար անրաժեշտ միջավայրն է։ Իսկ ժողովուրդը պետքե ամրացնի պետությունը, որ պաշտպանի սեփական անկախությունը։ Հայաստանը, որպեսսի երիտասարդ երկիր դեռ շատ բան ունի անելու իր անկախության համար, իր անկախ լինելու իրավունքը ապացուցելու համար։

Բակտերիաներ

Բակտերիաներ պրոկարիոտ 

մեծ մասամբ միաբջիջ միկրոօրգանիզմների թագավարություն։ Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերիաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։

Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն (5×1030) բակտերիա։

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։

Բակտերիաների մեծամասնությունը չունի քլորոֆիլ և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։ Բակտերիաները տարածված են հողում, ջրում, բույսերում, մարդու և կենդանիների օրգանիզմներում, կարող են գոյություն ունենալ ամենաբազմազան պայմաններում, որոնք հաճախ անբարենպաստ են այլ օրգանիզմների համար։ Մասնակցելով բնության մեջ էներգիայի և նյութերի շրջապտույտին՝ բակտերիաներ մեծ նշանակություն ունեն կենսոլորտի ձևավորման և Երկրի վրա կյանքի պահպանման գործընթացներում։ Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից։

 Երկարության միավորներ, հատվածի երկարությունը

Տեսական նյութ

Մարդուն ամենուրեք հարկավոր են չափումներ։ Առանց չափումների նա չի կարող հագուստ կարել, տուն կառուցել, մեքենա պատրաստել, տիեզերանավ արձակել։ Մարդը սովորել է չափել շատ մեծություններ, այնպիսիք, ինչպիսիք են ժամանակը, երկարությունը, մակերեսը, ծավալը, զանգվածը, ջերմաստիճանը։

Մեծությունները չափում են՝ դրանք համեմատելով մեծությունների որևէ միավորի հետ։ Օրինակ, եթե AB հատվածը կարելի է բաժանել 5 մասի՝ յուրաքանչյուրը 1 սմ, ապա նրա երկարությունը հավասար է 5 սմ-ի։ Նույն հատվածը կարելի է բաժանել 50 հատվածի, յուրաքանչյուրը 1 մմ, ուստի և նրա երկարությունը հավասար է 50 մմ-ի։ Եթե հատվածը հնարավոր չէ բաժանել 1 սմ-անոց ամբողջ թվով հատվածների, ապա այն բաժանում են ավելի փոքր հատվածների, օրինակ՝ 1-ական մմ, այսինքն՝ որպես երկարության միավոր վերցնում են ոչ թե սանտիմետրը, այլ միլիմետրը։ Քանի որ 1 սմ = 10 մմ, ապա երկարության միավորն այդ դեպքում բաժանում են 10 հավասար մասերի։ 1 մմ երկարության միավորը կարելի է դարձյալ բաժանել 10 հավասար մասերի և այլն։ Ընդհանրապես, չափման միավորները (բացի ժամանակի միավորներից) փոքրացնում կամ մեծացնում են 10, 100, 1000 և այլն անգամ։

Որպես երկարության հիմնական միավոր ընդունված է մետրը։Երկարության մնացած միավորները ստացվում են հիմնական միավորից 10, 100, 1000 և այլն անգամ մեծացնելով կամ փոքրացնելով։ Այդ միավորների անվանումները կազմվում են նախածանցների միջոցով։ Միավորը 10 անգամ փոքրացնելիս կիրառում են “դեցի” նախածանցը, 100 անգամ՝ “սանտի”, 1000 անգամ՝ “միլի”։ Միավորը 10 անգամ մեծացնելիս կիրառում են “դեկա” նախածանցը, 100 անգամ՝ “հեկտո” և 1000 անգամ՝ “կիլո”: Օրինակ, եթե մետրը փոքրացնենք 10 անգամ, ապա կստացվիդեցիմետր, եթե մետրը փոքրացնենք 100 անգամ, ապա կստացվիսանտիմետր, իսկ եթե մետրը փոքրացնենք 1000 անգամ, ապա կստացվի միլիմետր։ բայց եթե մետրը մածացնենք 1000 անգամ, ապա կստացվի կիլոմետր։

Հատվածի երկարությունը չափում են քանոնով: Քանոնի վրա նշված ենգծիկներ, որոնք այն բաժանում են հավասար մասերի, որոնց անվանում են չի: Յուրաքանչյուր բաժանման երկարությունը հավասար է մեկ սանտիմետրի: Քանոնի բոլոր բաժանումները կազմում են սանդղակ, որի միջոցով որոշում են հատվածի երկարությունը: AB հատվածի երկարությունը հավասար է 6 սմ-ի: Գրում են՝ AB = 6 սմ:

Եթե X կետը AB հատվածը բաժանում է AX և XB մասերի, ապա ամբողջ հատվածի երկարությունը հավասար է նրա մասերի երկարությունների գումարին:

AB = AX + XB

Առաջադրանքներ

1) AB հատվածի երկարությունը հավասար է 37 սմ-ի: C և D կետերը գտնվում են այդ հատվածի վրա, ընդ որում D կետը գտնվում է C և B կետերի միջև: Գտեք CD հատվածի երկարությունը, եթե AD = 27 սմ, BC = 19 սմ:

Պատ․՝9

2) Ուղղանկյան կողմերից մեկը 16 սմ է, իսկ մյուսը 3 անգամ մեծ է: Գտեք ուղղանկյան պարագիծը:

Պատ․՝128

3) Ուղղանկյունաձև այգու հողամասի երկարությունը 85 մ է, իսկ լայնությունը` 39 մ: Գտեք այդ հողամասի պարագիծը:

Պատ․՝248

4)  M և N կետերն ընկած են AB հատվածի վրա, ընդ որում N կետը զետեղված է M և B կետերի միջև: Գտեք AB հատվածի երկարությունը, եթե AN = 42 սմ, MB = 24 սմ, MN = 8 սմ:

Պատ․՝58

5) B կետը գտնվում է A և C կետերի միջև, իսկ D կետը` A և B կետերի միջև: Գտեք DC հատվածի երկարությունը, եթե DA հատվածի երկարությունը հավասար է 45 սմ-ի, AB հատվածի երկարությունը 3սմ-ով մեծ է DA հատվածի երկարությունից, իսկ BC հատվածի երկարությունը 17 սմ-ով փոքր է AB հատվածի երկարությունից:

Պատ․՝34սմ

Դմիտրի Լիխաչով`»Նամակներ բարու և գեղեցիկի մասին»

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։


Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու աղբով,
քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին:
Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Իմ կարծիքով հեղինակը նըկատի ուներ, որ կապ չունի խելացի ես թէ ոչ կարողա խելացի մարդ լինի ոչ ինտիլիգենտ իսկ կարողա ոչ խելացի բայց ինտիլգենտ մարդ լինի մարդկանց ինտիլիգենտ սարգում ոչթե գիտելիքները այ աջաքցել ուրիշ մարդկանց։ Ես համաձայնեմ հղինակի մթքերի հետ, որովհետև իմ կարծիքով ինքը ճիշտ է։

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն էըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Իմ կարծիքով այդ նշանակում է, որ ինտելիգենտ մարդը պեթքե լինի լսող և խելացի։

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է համբերատար վերաբերմունք արտահայտի աշխարհի և մարդկանց հանդեպ;

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Իմ կարծիքով այդ մարդը շատ խելացի է և ինտելիգենտ։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը։

Ինչպիսին է պետք լինի մարդը

2.Որքանո՞վ ես դո’ւ ինտելիգենտ։ Ինչպե՞ս է արտահայտվում ինտելիգենտությունդ։

Իմ կարծիքով ես ինտելիգենտ մարդեմ, որովհետև ինտելիգենտությունդ արտահայտվում է մրդու կարողությամբ լսել ուրից մարդկանց