Հայոց լեզու, գրականություն

  1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:

Օրինակ՝

5 տառ, 6 հնչյուն — երանգ:

4 տառ, 6 հնչյուն-որևէ

5 տառ, 6 հնչյուն-տերև

6 տառ, 7 հնչյուն-որսորդ

8 տառ, 10 հնչյուն-որովհետև

2․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր: Սպառազեն,զինավառ: Անիղձըղձալի: Լայնասիրտսրտագին: Մեծատունտնական: Բազմագույնգունագեղ: Հետախույզ, հետախուզել:

3․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն,-ոսկեգույն փոշի + ա + կուլ-փոշեկուլ, տարի + ա + վերջ-տարեվերջ,- այգի + ա + պան-այգեպան, բարի + ա + կամ-բարեկամ:

4․ Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛րՈ՞ր դեպքում գրեցիր յն:

Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեյի, կայարան, խաբեություն, էի, գնայի, տղայի, Մարոյի:

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

6․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ-թշվառ-չարաբախտ-անբախտ-ապերջանիկ-տարաբախտ

հին-հնամենի-հինավուրց-հնօրյա-վաղեմի,

փնթփնթան-դժգոհ-դժկամ

պինդ-տոկուն-ամուր-դիմացկուն,

անհաստատ-խախուտ-անկայուն-երերուն-դողդոջուն

7․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ-գունատվել, պայման կապել-պայմանավորվել, քիթը կախել-տխրել, բերանը բաց մնալ-զարմանալ, իրեն պատեպատ տալ-հուզվել:

8․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:

Լինում է չի լինում մի տղա է լինում։ Իր ամբողջ կյանքում այդ տղան երազում է աշխարհը տեսնել։ Ու մի օր նա որոշում է ճամփա ընկնել, հավաքում է իր իրերը, պայուսակը գցում ուսին և դուրս գալիս իր հարազատ գյուղից։ Նա ճանապարհորդում է մի քանի տարի, այցելում տարբեր երկրներ, հանդիպում շատ մարդկանց ու իր ճանապարհորդություների ընթացքում բացահայտում է, որ ունի մի շատ հետաքրքիր շնորք՝ մարդկանց լսել և համոզել։

Մի անգամ տղան մտնում է մի քաղաք ու տեսնում տեղի իշխանին, շրջապատված իր խոնար ծառաներով։ Ու ինչքան էլ նրան դիմեին ծառաները, իշխանը առհամարում էր նրանց, չէր հետևում նրանց խորհուրդներին։ Տղան տեսնելով այդ ամենը դիմում է իշխանին՝ <<ինչու՞ ես անտեսում ծառաներիդ խոսքերը։ Չէ՞ որ նրանք փորձում են քեզ օգնել դու պետք է հասկանաս, որ միայն ուշադրությամբ ու հարգանքով է հնարավոր հասկանալ ճշմարտությունը>>։Զարմացած իշխանը հրավիրում է տղային իր պալատ և երկար զրուցելուց հետո որոշում է նրան նշանակել իր գլխավոր խորհրդական։ Այդ օրվանից իշխանի ղեկավարած պետությունը ապրում է ուրախ ու համերաշխ։

English clubs

I go to two clubs after school. The karate and robotics. That two clubs are very close to were I leave. They are very interesting to me, I have many friends there and there are very nice teachers. We build a model of a house in robotics lessons and in karate lessons we sometimes arrange fights.

Անկյունների չափումը

Տեսական նյութ

Անկյուններ չափելու համար կիրառում են փոխադրիչ կամ անկյունաչափ։ Փոխադրիչի սանդղակի գծիկները դասավորված են կիսաշրջանագծով, որի կենտրոնը փոխադրիչի վրա նշված է գծիկով (փոխադրիչի կենտրոն)։ Փոխադրիչի սանդղակի միջոցով O կենտրոն ունեցող փռված անկյունը կարելի է բաժանել 180 հավասար անկյունների։ Այն անկյունը, որը հավասար է փռված անկյան 1180 մասին, անվանում են աստիճան:

° նշանը աստիճանի նշանակումն է։ Փոխադրիչի սանդղակի յուրաքանչյուր բաժանում հավասար է 1°-ի։

AOB անկյունը չափելու համար փոխադրիչը վերադրում ենք նրա վրա այնպես, ինչպես ցույց է տրված նկարում։ անկյան O գագաթը համընկնում է փոխադրիչի կենտրոնին, և մի կողմն անցնում է փոխադրիչի սանդղակի հաշվարկման սկզբով։ այդ դեպքում մյուս կողմը ցույց է տալիս AOB անկյան աստիճանային չափը, այսինքն՝ թե քանի աստիճան է պարունակում AOB անկյունը.

∠AOB = 110°։

Փոխադրիչ կիրառում են նաև անկյուններ կառուցելու համար։ Դիցուք պահանջվում է կառուցել 50°-ի անկյուն այնպես, որ նրա կողմը լինի տրված KC ճառագայթը։

փոխադրիչը դնենք այնպես, որ նրա կենտրոնը կամընկնի ճառագայթի սկզբնակետին, իսկ KC ճառագայթն անցնի փոխադրիչի սանդղակի հաշվարկման սկզբով։ D կետը դնենք 50° նշումով գծիկի դիմաց և տանենք KD ժառագայթը։ Մենք կառուցեցինք 50°-ի CKD անկյունը, որը գտնվում է KC ուղղից վերև։ Կարելի է կառուցել նույնպիսի անկյուն նաև այդ ուղղից ներքև։

Իսկ եթե խնդրի պայմանում ցույց տրվեր, թե տրված ուղղի որ կողմում պետք է կառուցել CKD անկյունը, ապա խնդիրը կունենար միայն մեկ լուծում։

Ընդհանրապես, ցանկացած ճառագայթից տվյալ ուղղությամբ կարելի է առանձնացնել տվյալ աստիճանային չափի միայն մեկ անկյուն։

Հավասար աստիճանային չափեր ունեցող անկյուններն իրար հավասար են։

Եթե OM ճառագայթը AOB անկյունը բաժանում է AOM և MOB անկյունների, ապա AOB անկյան աստիճանային չափը հավասար է AOM և MOB անկյունների աստիճանային չափերի գումարին։

Եթե AOM անկյան աստիճանային չափը փոքր է POK անկյան աստիճանային չափից, ապա ասում են, որ AOM անկյունը փոքր է POK անկյունից կամ POK անկյունը մեծ է AOM անկյունից։ Գրում են.

∠AOM < ∠ POK կամ ∠POK > ∠AOM։

Ուղիղ անկյունը հավասար է 90 աստիճանի։ Ուղիղ անկյունից փոքր անկյունը կոչվում է սուր անկյուն, իսկ ուղիղ անկյունից մեծը՝ բութ անկյուն։

Այսպիսով,

եթե B անկյունը փռված է, ապա ∠B = 180°,

եթե B անկյունը բութ է, ապա 90° < ∠B < 180°,

եթե B անկյունը ուղիղ է, ապա ∠B = 90°,

եթե B անկյունը սուր է, ապա 0° < ∠B < 90°։

Աստիճանի 1/60-րդ մասը կոչվում է րոպե, իսկ րոպեի 1/60-րդ մասը վայրկյան:  Րոպեն նշում եմ «’», իսկ վայրկյանը՝ «”»: Օրինակ 60 աստիճան, 32րոպե և 17 վայրկյան անկյունը նշանակվում է այսպես՝ 60032’17”

Առաջադրանքներ

1) Քանի՞ աստիճանով է պտտվում ժամացույցի րոպեասլաքը 5 րոպեում:

30°

2) Քանի՞ աստիճանով է պտտվում ժամացույցի ժամսլաքը 2 ժամում:

60°

3) Կառուցել MNK և CNK անկյուններն այնպես, որ ∠MNK = 130°, ∠CNK = 80° և NC ճառագայթը MNK անկյունը բաժանի երկու մասի։ Գտնել MNC անկյան աստիճանային չափը։

4) Փռված անկյան ո՞ր մասն է կազմում 70օ-ի անկյունը:

70/180

5) Ուղիղ անկյան ո՞ր մասն է կազմում 42°-ի անկյունը:

49/90

6) OE Ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան: Գտեք <AOB-ն, եթե՝

ա) <AOE=440, <EOB=770,

բ) <AOE=12037, <EOB=108025’: