հասարակությունը Հայկական լեռնաշխարհում

Հին քարի դար (պալեոլիթ)

Ստորին հինքարեդարյան (մոտ 2 մլն – մոտ 100 հզ. տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատ­րաստման շելյան և աշելյան տեխնիկա­յով: Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիք­ները:

1

Վերջինիս կայաններից և Որվանի (Ազոխ) քարայրում (այժմ’ ԼՂՀ Հադրութի շրջանում) հայտնաբերված նախամար­դու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700-հազարամյա հնություն: Պեղա­ծոները բազալտից են ու վանակատից (օբսիդիան): Հայկական լեռնաշխարհն Առաջա­վոր Ասիայում եղել է վանակատի արտա­հանման կենտրոն:

his1e

Միջին հին քարի դարից (մ. թ. ա. մոտ 100.000-40.000 տարի առաջ) հայտնի է ավելի քան 150 հուշարձան, հետազոտվել են Ապարանի գոգավորության, Արամուսի, Արզնիի, Արտենիի, Հատիսի, Դաշտադեմի և այլ հնավայրեր: Մարդիկ ապրել են ոչ մեծ (մինչև 20 հոգի) խմբերով’ հա­մայնքներով:

his1e2

Վերին հին քարի դարի  (մ.թ.ա մոտ 40.000-14.000 տարի առաջ) սկզբին նա­խամարդը նմանվել է ժամանակակից մարդուն, հանդես է եկել բանական մար­դը (Homo sapiens): Այդ շրջանի շուրջ 60 հուշարձանների մեծ մասը լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան կողմերում է (Եփրատի ու Տիգրիսի ավազաններ, Կորդվաց աշխարհ և այլուր): Մարդկանց հիմնական զբաղմունքը որսորդությունն էր, ավելի ուշ՝ նաև ձկնորսությունը:

Մեզ են հասել քարանձավային (գծանկարներ քարայրերի պատերին) և փոքր չափերի (արձանիկներ, առարկա­ներին փորագրված ու ներկանյութով պատված զարդեր, պատկերաքանդակ­ներ) արվեստների նմուշներ: Այդ շրջանի Հայաստանի մշակույթն ընդհանրու­թյուններ ունի Մերձավոր Արևելքի վերին հինքարեդարյան մշակույթի հետ և Միջերկ­րականի ափամերձ երկրների (Լևանտ) ու Զագրոսի հուշարձանների հետ միա­վորվել է այսպես կոչված առաջավորասիական մշակութային գոտու մեջ:

Միջին քարե դար (մեզոլիթ)

Միջին քարի դարը (մ. թ. ա. 12.000- 10.000 տարի առաջ) հին քարի դարից նոր քարի դարին անցման ժամանակահատվածն է: Մարդու կյանքի համար  նպաստավոր գրեթե բոլոր վայրերում  ապրել է նեանդերթալյան մարդը, որը :րոծսյծել է մուստիերյան տեխնիկայով մշակված քարե գործիքներ, ապրել է գերազանցապես քարայրերում (ուսումնասիրված են «Երևան 1», Լուսակերտի և այլ քարանձավներ): Նեանդերթալյան մարդու ներքին ծնոտի հատված է հայտ­նաբերվել Որվանի №1 քարայրում: Մուստիերյան շրջանում առանձնացել են ձմե­ռային (հիմնական) բնակավայրերը և ամառային որսորդական ճամբարները: Մեզանից 14 հզ. տարի առաջ համաշխարհային հետսառցային տաքացումով Երկրագնդի բնակլիմայական պայմանները փոփոխվել են: Տնտեսության մեջ հիմնականը հավաքչությունն ու որսորդությունն էին, զենքը՝ նետն ու աղեղը (կիրառվում էր հին քարի դարի վերջից): Ձկնորսությունը դարձել է սննդի հայթայթման հիմն, ձևերից: Սկսվել են վայ­րի կենդանիների ընտելացումն ու հացազ­գի բույսերի մշակումը: Հայկական լեռնաշխարհը եղել է մշակովի բույսերի տարածման համաշխարհային կենտրոն: Հասարակության մեջ զգալի է դարձել ընտանիքի դերը: Արագացել է հա­մայնքների ավելի մեծ կազմավորումների’ ցեղերի մեջ միավորման գործընթացը, կտրուկ մեծացել է բնակչության թիվը:

Նոր քարի դար (նեոլիթ)

3

Նոր քարի դարում (մ. թ. ա. 10.000- 5.500 տարի առաջ)’ մ. թ. ա. VIII հազա­րամյակի վերջերից, մեր հայրենիքի և Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում արդեն եղել են կայացած երկրագործ, հա­սարակություններ և առաջին նստակյաց բնակատեղիները:

Մ. թ. ա. X – VIII հազա­րամյակներում Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել են քաղաքակրթության անցման նախադրյալները: 1990-ական թթ-ի առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափի հնավայրից հայտնաբերված գտա­ծոները վկայում են, որ Հայկական (Արևելյան) Տավրոսի հյուսիսային շրջանների նոր քարի դարի մշա­կույթը տեղական արմատներ ունի: Ուրֆայում (Եդեսիա), Աղձնիք ու Ծոփք նահանգնե­րում մի շարք հուշարձաններ ձևավորվել են տեղական մշակութային ավանդույթների հենքի վրա: Եդեսիայի մոտակա Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտե­րում պեղվել է 1000 քառ.մ տարածքով հրա­պարակ, իսկ հարևանությամբ’ «սալե կո­թողների տունը» և «զանգերի տունը»: Ավելի ուշ շուրջ 120 քառ. մ տարածք սալարկ­վել է թրծած աղյուսով’ ձևավորելով բոսո­րագույն մի նոր հրապարակ:

պորտաբլուր

Հասարակության կյանքում մեծ տեղ են ունեցել հավատալիքներն ու ծեսերը՝ կապված «նախնիների պաշտամունքի» և «ցլի պաշտամունքի» հետ: Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի ցայժմ հայտնի ամենահին տաճարները: Մինչև 4 մ բարձրությամբ քանդակա­զարդ կոթողներով «սրբազան շինու­թյուն» է պեղվել այսպես կոչված «առյուծների տուն» հուշարձանում: Քա­րակոթողների զգալի մասն ունի 3-6 մ բարձրություն, ամենամեծը’ 9 մ բարձրու­թյամբ, կշռում է ավելի քան 50 տ: Կոթող­ները քանդակազարդված են մարդու, թռչնամարդու, կրիայի, առյուծի և այլ պատկերներով:

Պորտաբլուրում հայտնաբերվել են զգալի քանակությամբ մալաքիտ և լազու­րիտ: Փաստագրվել են նաև պատրաստի իրեր, որոնք երբևիցե հայտնաբերված հնագույն մետաղե գտածոներից են: Այս իրերը (մեծ մասամբ’ զարդեր) պատրաստ­վել են սառը կռման եղանակով: Նորքարեդարյան հիմնական մշակաբույսերը’ ոլոռ, սի­սեռ, ոսպ, միահատիկ ցորեն, նույնպես վե­րոհիշյալ տարածքում են ընտելացվել:

Պղնձի-քարի դար (էնեոլիթ)

2

Վանա լճի ափամերձ գոտու և Խարբերդի հովտի հուշարձանները վկայում են, որ այդ շրջանները մ. թ. ա. 5500-4000-ին ունե­ցել են պղնձի-քարեդարյան ինքնատիպ մշակույթ: Նեոլիթ – էնեոլիթյան բնակատե­ղիները (Վերին Խաթունարխ, Ծաղկունք, Մասիս բլուր, Ադաբլուր, Թեղուտ) տեղա­բաշխված են հարթավայրում: Առատաշեն բլուր – բնակատեղիի (Արարատյան դաշտ) ստորին շերտերը վերաբերում են նոր քարի դարին, իսկ վերին շերտին հատկանշական է պղնձի – քարի դարին բնորոշ խեցեղենը:

Նույն շրջանում ինքնատիպ հնագիտական համալիր է ձևավորվել Կուրի միջին հո­սանքներում, որ հայտնի է «Շուլավերի մշակույթ» անունով: Դարաշրջանի տար­բեր ժամանակահատվածներին բնորոշ գտածոներ են հայտնաբերվել Արարա­տյան դաշտի Թեղուտ, Վայոց ձորի Արենի և Սյունիքի Ներքին Գոդեձոր հնավայ­րերում (վերջինս թվագրվում է մ. թ. ա. V հազարամյակի վերջին քառորդով): Նույն հազարամյակի վերջերից ընդլայն­վել է մետաղե իրերի տեսականին:

 всегда ли нужна помощь

Однажды в коконе появилась маленькая щель, случайно проходивший мимо человек долгие часы стоял и наблюдал, как через эту маленькую щель пытается выйти бабочка.

Прошло много времени, бабочка как будто оставила свои усилия, а щель оставалась такой же маленькой. Казалось, бабочка сделала все что могла, и что ни на что другое у нее не было
больше сил.
Тогда человек решил помочь бабочке, он взял перочинный ножик и разрезал кокон. Бабочка тотчас вышла. Но ее тельце было слабым и немощным, ее крылья были прозрачными и едва двигались.
Человек продолжал наблюдать, думая, что вот-вот крылья бабочки расправятся и окрепнут и она улетит. Ничего не случилось!
Остаток жизни бабочка волочила по земле свое слабое тельце, свои нерасправленные крылья. Она так и не смогла летать.

Человек, желая помочь бабочке, не понимал того, что усилие, чтобы выйти через узкую щель кокона, необходимо ей, чтобы жидкость из тела перешла в крылья и чтобы бабочка смогла летать.  Жизнь заставляла бабочку с трудом покидать эту оболочку, чтобы она могла  расти и развиваться.
Иногда именно усилие необходимо нам в жизни. Если бы нам позволено было бы жить, не встречаясь с трудностями, мы были бы обделены. Мы не смогли бы быть такими сильными, как сейчас. Мы никогда не смогли бы летать.

Домашняя задания:

Подготовиться к пересказу притчи » Бабочка» и ответить на вопрос (устно) “ Всегда ли нужна помощь?”

Помоему помощь нужна но её нидолжно быть слишком много потомушта если помогать слишком много то мовно навредить акружающим.