Մայրիկիս

Կարդա’ Ավ. Իսահակյանի <<Մայրիկիս>> բանաստեղծությունը։

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…

Նարինջները

Նրան ասացին․

― Երկու ամենամեծ նարինջները ձեռքիդ կկանգնես փողոցի անկյունում, և երբ ավտոմեքենա անցնի կողքովդ, կժպտաս ու նարինջները կպարզես։ Եթե ցանկանան գնել՝ յուրաքանչյուրը հինգ ցենտ, ― ասաց հորեղբայր Ջեյքը, ― երեքը՝ տասը ցենտ, մի դյուժինը՝ երեսունհինգ։ Լայն կժպտաս, ― ասաց։ ― Լյո՛ւք, դու կարող ես ժպտալ, չէ՞։ Դու երբեմն ժպտալու շնորհք ունես, չէ՞։

Շատ չարչարվեց, որպեսզի ժպտա, բայց հորեղբայր Ջեյքը դեմքը ծամածռեց, ու նա հասկացավ, որ սարսափելի ժպիտ էր։ Հույս ուներ, որ կարող է որոշ մարդկանց նման բարձրաձայն ծիծաղել, միայն թե այդ մարդիկ իր նման վախեցած չէին, և ամեն ինչ փչացավ։

― Կյանքումս այսքան լուրջ տղա չեմ տեսել, ― ասաց հորեղբայր Ջեյքը, ― Լյո՛ւք։

Հորեղբայրն այնքան կռացավ, որպեսզի իրենց գլուխները հավասարվեն և ուղիղ նրա աչքերին նայի, ու շարունակեց հետը խոսել։

― Լյո՛ւք, ― ասաց, ― ոչ֊ոք նարինջ չի գնի, եթե չժպտաս։ Մարդիկ սիրում են տեսնել, թե ինչպես է փոքրիկ տղան ժպտում և նարինջ վաճառում։ Դա նրանց զվարճացնում է։

Նա լսում էր, թե ինչպես է հորեղբայրը խոսում, նայում էր նրա աչքերին և ըմբռնեց բառերը։ Բայց նա միայն զգում էր, որ Ջեյքն էլ է շփոթված։ Եվ տեսավ, թե ինչպես հորեղբայրը ոտքի ելավ ու տնքաց, հենց այնպես, ինչպես հայրն էր տնքում։

― Լյո՛ւք, ― ասաց հորեղբայրը, ― դու երբեմն կարող ես ծիծաղել, չէ՞։

― Չի կարող, ― ասաց Ջեյքի կինը։ ― Եթե այդքան վախկոտ չլինեիր, ինքդ կգնայիր ու նարինջները կվաճառեիր։ Դու էլ հիմա այն վիճակում ես, ինչ եղբայրդ, ― ասաց նա, ― հողի տակ, մեռած։

Սա էր, որ Լյուքին թույլ չէր տալիս ժպտալ․ այս կնոջ սովորական խոսելաձևը, ոչ բառերը, այլ ձայնի մեջ եղած ստորությունը, որով անընդհատ կշտամբում էր հորեղբայր Ջեյքին։ Եվ ինչպես կարող էր սպասել, թե Լյուքը կժպտա կամ լավ կզգա, եթե ինքն անընդհատ ասում էր, թե իրենք բոլորն էլ վատն են, ողջ ցեղը վատն է։

Ջեյքը հոր կրտսեր եղբայրն էր և նման էր հորը։ Իհարկե, Ջեյքի կինը միշտ ստիպված էր ասել, թե լավ է, որ հայրը մեռած է, հենց թեկուզ այն բանի համար, որ առևտրական գործերում պիտանի չէր։ Նա միշտ ասում էր Ջեյքին․

― Սա Ամերիկա է։ Պետք է շուրջդ նայես, մարդկանց հետ շփվես ու ստիպես, որ նրանք քեզ սիրեն։

Եվ Ջեյքը միշտ պատասխանում էր․

― Ստիպեմ, որ նրանք ինձ սիրե՞ն։ Ինչպե՞ս կարող եմ ստիպել, որ ինձ սիրեն։

Եվ կինը միշտ բարկանում էր ամուսնու վրա ու ասում․

― Օ՜հ, հիմարի մեկը։ Եթե հղի չլինեի, կգնայի Ռոզենբերգի մոտ աշխատելու և քեզ երեխայի նման կպահեի։

Ջեյքն էլ այն նույն հուսահատ հայացքն ուներ, ինչ Լյուքի հայրը, և միշտ ինքն իր վրա զայրանում էր ու ցանկանում, որ մյուսներն ուրախ լինեն։ Ջեյքը միշտ նրան խնդրում էր, որ ժպտա։

― Լա՛վ, ― ասաց Ջեյքը, ― լա՛վ, վա՛վ, սպանի՛ր ինձ, խենթացրո՛ւ։ Անպայման։ Կմեռնեմ, կմեռնեմ։ Տասն արկղ նարինջ, տանը ոչ մի պեննի և ուտելու ոչինչ։ Ավելի լավ է մեռնեմ։ Կանգնեմ փողոցում ու նարինջնե՞ր պարզեմ։ Գուցե մի սայլ առնեմ ու փողոցնե՞րն ընկնեմ։ Ոչ, ավելի շուտ կմեռնեմ։

Հետո Ջեյքը դեմքը ծամածռեց, և նա այնքան տխուր էր, կարծես աշխարհում այլևս ոչ ոք այդքան տխուր չէ, նույնիսկ Լյուքը, և տղան ուզում էր, որ հանկարծ լաց լինելու ցանկություն չունենա այն բանի համար, որ Ջեյքն այդքան տխուր է։ Եվ այդ ամենից հետո էլ Ջեյքի կինն այնպես կատաղեց, ինչպես երբեք ու սկսեց այնպես բղավել, ինչպես բղավում էր, երբ իսկապես կատաղած էր լինում, և կարելի էր զգալ, թե այդ ամենը որքան սոսկալի է, քանզի նա ոչ թե տխուր ձայնով էր բղավում, այլ՝ կատաղած, ու Ջեյքին հիշեցնում էր այն բոլոր հաշիվների և այն բոլոր անտանելի տարիների մասին, որ անցկացրել էր ու այն երեխայի մասին, որ պետք է ծնվեր և ասաց․

― Ինչի՞ համար, ո՞ւմ է հարկավոր, որ մի հիմար էլ աշխարհ գա։

Հատակին մի արկղ նարինջ կար, և նա վերցրեց երկու հատ ու լաց լինելով ասաց․

― Վառարանում կրակ չկա, այն էլ նոյեմբերին, բոլորս սառչում ենք։ Տունը պետք է մսահոտով բուրեր։ Ա՛ռ, կե՛ր։ Կե՛ր քո նարինջները։ Այնքան կեր, որ մեռնես, ― և նա լաց եղավ։

Ջեյքն այնքան տխուր էր, որ չէր կարող խոսել։ Նա նստեց, սկսեց ետ ու առաջ ճոճվել․ գժի պես էր։ Եվ դեռ ասում են ծիծաղիր։ Ջեյքի կինն էլ նարինջները ձեռքին անընդհատ դուրս ու ներս էր անում, լալիս էր ու երեխայի մասին խոսում։

Որոշ ժամանակ անց նա դադարեց լաց լինել։

― Այժմ նրան տար անկյունը, ― ասաց, ― և տես, գուցե կարողանա մի քիչ փող աշխատել։

Ջեյքն իսկապես խուլ էր․ ամեն դեպքում, այդպես էր թվում։ Նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց։ Եվ կինը բղավեց․

― Նրան տար անկյունը։ Ասա, որ ժպտա մարդկանց։ Մենք պետք է ուտենք։

Ի՞նչ իմաստ ունի ապրելը, երբ ամեն ինչ ապականված է, և ոչ ոք չգիտե, թե ի՞նչ պետք է անի։ Ի՞նչ կարիք կա դպրոց գնալ, թվաբանություն սովորել, բանաստեղծություններ կարդալ, բադրիջաններ նկարել և նման այլ բաներ։ Ի՞նչ օգուտ ցուրտ սենյակում նստել մինչև քնելու ժամը և լսել, թե ինչպես են Ջեյքն ու կինն անընդհատ կռվում, և քնելու գնալ ու լաց լինել, և արթնանալ ու տեսնել տխուր երկինքը, և զգալ սառը օդը ու դողալ, և դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել։

Ջեյքը վեր թռավ ու սկսեց կնոջ վրա գոռալ։ Նա ասաց, որ կսպանի կնոջը և հետո դանակն իր սիրտը կխրի, և կինն ավելի շատ լաց եղավ, պատռեց շորը մինչև գոտկատեղն ու ասաց․ «Դե, ավելի լավ է բոլորս մեռնենք, սպանի՛ր», սակայն Ջեյքը նրան թևերի մեջ առավ, ու նրանք քայլեցին դեպի հարևան սենյակը, և Լյուքը լսում էր, թե ինչպես էր կինը լալիս ու համբուրում նրան ու ասում, որ նա պարզապես մի երեխա է, մի մեծ երեխա, և որ ինքը նրան մոր պես անհրաժեշտ է։

Տղան կանգնած էր անկյունում, և այդ ամենն այնպես արագ էր կատարվել, որ նա չէր զգացել, թե որքան է հոգնել, բայց շատ էր հոգնած ու սոված։ Նա նստեց։ Ի՞նչ օգուտ ունի ապրելը, եթե աշխարհում բոլորովին մենակ ես և ոչ մայր ունես ու ոչ էլ հայր և ոչ մեկը, որ քեզ սիրի։ Նա լաց լինելու ցանկություն ունեցավ, բայց ի՞նչ օգուտ լաց լինելուց, եթե դա ամեն դեպքում ոչ մի օգուտ չի տալու։

Որոշ ժամանակ անց Ջեյքը դուրս եկավ սենյակից և փորձեց ժպտալ։

― Այն ամենն, ինչ պետք է անես, ― ասաց, ― ձեռքումդ երկու մեծ նարինջ բռնելն ու ավտոմեքենայով մոտովդ անցնողներին առաջարկելն ու ժպտալն է։ Մի արկղ նարինջ վաճառելը քեզնից համարյա ժամանակ չի խլի, Լյո՛ւք։

― Կժպտամ, ― ասաց տղան, ― մեկը՝ հինգ ցենտ, երեքը՝ տասը, մի դյուժինը՝ երեսունհինգ։

― Այդքանը, ― ասաց Ջեյքը։

Ջեյքը նարինջների արկղը վերցրեց հատակից ու շարժվեց դեպի ետնամուտքը։

Փողոցում շատ տխուր էր։ Ջեյքի ձեռքին նարինջների արկղն էր, Լյուքը քայլում էր կողքից ու լսում, որ պետք է լայն ժպտա։ Երկինքը տխուր էր, ու ծառերին տերևներ չկային, և փողոցը տխուր էր, ու շատ ծիծաղելի էր․ նարինջների բույրը մաքուր էր ու դուրեկան, և դրանք այնքան գեղեցիկ էին, որ շատ ծիծաղելի էր։ Նարինջներն այնքան գեղեցիկ էին, իսկ իրենք՝ այնքան տխուր։

Վենտուրա փողոցի անկյունն էր, որտեղով անցնում էին բոլոր ավտոմեքենաները, և Ջեյքն արկղը մայթին դրեց։

― Միայն փոքր տղաների մոտ է լավ ստացվում, ― ասաց, ― պահել ու պատրաստ լինել ժպտալու կողքովդ ավտոմեքենաներով անցնող մարդկանց։

Թվում էր, թե երկար ժամանակ է անցել, երբ մի մեքենա տեսավ, որը քաղաքից գալիս էր ճիշտ դեպի իր կողմը, և երբ այն մոտեցավ, տեսավ, որ մի տղամարդ էր վարում մեքենան, իսկ ետևի նստատեղին մի տիկին էր երկու երեխաների հետ։ Նա շատ լայն ժպտաց, երբ նրանք շատ մոտ էին, սակայն չէր երևում, թե պատրաստվում էին կանգնել, և նա նարինջները ճոճեց ու ավելի մոտեցավ փողոցին։ Դեմքերը շատ մոտիկից տեսավ և մի քիչ ավելի լայն ժպտաց։ Շատ լայն չէր կարող ժպտալ, որովհետև դրանից այտերը հոգնում էին։ Նրանք չկանգնեցին և նույնիսկ չպատասխանեցին ժպիտին։ Ավտոմեքենայում նստած փոքրիկ աղջիկը դեմքը ծամածռեց՝ ցույց տալու համար, որ նա ոչինչ է։ Ի՞նչ օգուտ փողոցի անկյունում կագնել, փորձելով նարինջ վաճառել այն մարդկանց, ովքեր ծամածռում են դեմքերը, որովհետև դու ժպտում ես և ցանկանում դուր գալ։

Ի՞նչ օգուտ մկաններդ ցավեցնել հենց միայն այն բանի համար, որ մարդկանց մի մասը հարուստ է, իսկ մյուսները՝ աղքատ, և որ հարուստներն ուտում են ու ծիծաղում, իսկ աղքատները չեն ուտում և անընդհատ պայքարում են ու իրար ասում, որ պետք է դրանց սպանել։

Նա թևն իջեցրեց, դադարեց ժպտալ ու նայել հակահրդեհային ջրածորակին և դրա ետևի ջրհորդանին և ջրհորդանի ետևի փողոցին՝ Վենտուրային, փողոցի երկու կողմով ձգվող տներին, տներում եղած մարդկանց և փողոցի վերջում գտնվող գյուղին, որտեղ այգիներ ու մրգաստաններ էին, գետակներ ու մարգագետիններ և հետո լեռներ և լեռների ետևում ավելի շատ քաղաքներ ու ավելի շատ տներ, փողոցներ ու մարդիկ։ Ի՞նչ օգուտ կա ապրել աշխարհում, երբ նույնիսկ չես կարող հակահրդեհային ջրածորակին նայել առանց լաց լինելու ցանկության։

Մեկ այլ ավտոմեքենա էր գալիս փողոցն ի վեր, և նա բարձրացրեց թևն ու սկսեց նորից ժպտալ, սակայն երբ ավտոմեքենան անցավ կողքով, տեսավ, որ մարդը նույնիսկ իր կողմը չէր նայում։ Մեկը հինգ ցենտով նրանք կարող էին նարինջ ուտել։ Հաց ու միս ուտելուց հետո կարող էին նարինջ վայելել։ Կլպել, հոտոտել գեղեցիկ բուրմունքը և ուտել։ Կարող են կանգնեցնել մեքենաները և գնել երեք հատը տասը ցենտով։ Հետո մի այլ ավտոմեքենա անցավ կողքով, մինչ նա ժպտում էր ու թևը թափահարում, բայց մարդիկ նրան միայն նայեցին և՝ այդքանը։ Եթե գոնե պատասխանեին ժպիտին, այդքան վատ չէր լինի, որքան միայն կողքով անցնելն ու նույնիսկ չժպտալը։ Բազմաթիվ ավտոմեքենաներ անցան կողքով և, թվում էր, թե նա պետք է նստեր, դադարեր ժպտալ ու լաց լինել, քանի որ անտանելի էր։ Ու մի նարինջ էլ չէին ուզում և նրանց դուր չէր գալիս, որ նա այնպես էր ժպտում, որ հորեղբայր Ջեյքի ասելով, նրանց պետք է դուր գար։ Նրանք պարզապես տեսնում էին նրան և ոչինչ ավելի։

Արդեն բավականին մութ էր և, ինչից նա այդքան վախենում էր, ողջ աշխարհը կարող էր վախճանվել։ Գուշակեց, որ այդտեղ կանգնած կլինի՝ ձեռքը պարզած ու կժպտա, մինչև աշխարհի վերջը գա։

Նա պարզապես գուշակեց, որ այդ էր այն ամենը, ինչի համար ծնվել էր ինքը՝ կանգնել անկյունում ու մարդկանց պարզել նարինջները և այտերով գլորվող մեծ֊մեծ արցունքակաթիլներով ժպտալ նրանց մինչև աշխարհի վերջը, և ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնած ժպտում է, մինչև այտերը կցավեն, հետո լալիս է, որովհետև նրանք նույնիսկ չեն ցանկանում պատասխանել իր ժպիտին և, ինչից որ նա վախենում էր՝ ողջ աշխարհը կարող էր պարզապես ընկնել մթության գիրկը ու վախճանվել, և Ջեյքը մեռած կլիներ, ու նրա կինն էլ մեռած կլիներ, և բոլոր փողոցները, տները, մարդիկ, այլևս ոչ մի տեղ ոչ֊ոք չէր լինի, գոնե մի մարդ կամ մի դատարկ փողոց կամ մի մութ պատուհան և կամ փակ դուռ, որովհետև նրանք չէին ուզում նարինջ գնել և չէին ժպտում նրան, և ողջ աշխարհը կարող էր վախճանվել։

Առաջադրանքներ

1.Բնութագրի’ր պատմվածքի կերպարներին։ Ասա, թե ո’ր կերպարի բացակայության դեպքում պատմվածքն իր իմաստը չէր կորցնի։

Իմ կարծիքով մայրը եթե չեր լինի ոչինչ չեր փոխվի։

2. Ի°նչ ես կարծում, ո°րն էր Ջեյքի եւ Լյուքի տխրության պատճառը։

Իմ կարծիքով Ջեյքի և Լյուքի տխրության պատճառը, որ նրանց ստիպում էին ժպտալ, որ ծախեյին ծիրաներ բայց նրանք չեին ուզում ապրել այն աշխարհում որտեղ նրանց ստիպում էին անել այն ինչ իրանք չէին ուզում անել։

3. Ի°նչ է քեզ համար մարդկային անտարբերությունը, ինչի° կարող է հանգեցնել այն։

Իմ կարծիքով եթե մարդը բոլորին կ հակաճառի նա կմնա մենակ։

4. Քո տեսակով ինչպիսի°ն ես դու։

Իմ կարծիքով ես միքիչ ծույլ էմ, բարի և ծիծաղալու մարդ էմ։

5. Ինչպե°ս ես արտահայտում դիմացինի նկատմամբ կարեկցանքդ։

Ես փորձումեմ օգնել այդ մարդուն և անել այդպես, որ նա նրան զգ ավելի լավ։

Իմ Ամառային Արձակուրդները

Այս ամառը մի քիչ պասիվ էր։ Ես հիմնականում կարդում էի և դուրսը խաղում էի ֆութբոլ։ Ես կարդում եմ “Աստվածների մահը” գիրքը, որը պատմում է հզոր կախարդի մասին, որն իր ուսանողին կախարդություն է սովորեցնում։ Այս ամառ ես և քույրս տատիկս և պապիկս հետ մեկ շաբաթով գնացել էինք Աղվերան։ Աղվերանում ես և իմ ընտանիքը ամեն գիշեր խաղում էինք մանապոլիա։ Մեկ անգամ երբ մենք խաղում էինք սկսվեց ուժեղ կարկուտ։ Նաև ամեն առավոտ ես և իմ քույրը լողանում էինք լողավազանումզբոսնում և խաղում բոուլինգ։ Դիտել եմ բազմաթիվ ֆիլմեր՝անգլերենով։ Մանկության ընկերուհիս, ով երկար ժամանակ ապրում էր Կանադայում ամռանը վերադարձել էր։ Նրա շնորհիվ իմ ամառն ավելի հետաքրքիր անցավ։

Իմ Ամառային Արձակուրդները

Այս ամառը մի քիչ պասիվ էր։ Ես հիմնականում կարդում էի և դուրսը խաղում էի ֆութբոլ։ Ես կարդում եմ “Աստվածների մահը” գիրքը, որը պատմում է հզոր կախարդի մասին, որն իր ուսանողին կախարդություն է սովորեցնում։ Այս ամառ ես և քույրս տատիկս և պապիկս հետ մեկ շաբաթով գնացել էինք Աղվերան։ Աղվերանում ես և իմ ընտանիքը ամեն գիշեր խաղում էինք մանապոլիա։ Մեկ անգամ երբ մենք խաղում էինք սկսվեց ուժեղ կարկուտ։ Նաև ամեն առավոտ ես և իմ քույրը լողանում էինք լողավազանումզբոսնում և խաղում բոուլինգ։ Դիտել եմ բազմաթիվ ֆիլմեր՝անգլերենով։ Մանկության ընկերուհիս, ով երկար ժամանակ ապրում էր Կանադայում ամռանը վերադարձել էր։ Նրա շնորհիվ իմ ամառն ավելի հետաքրքիր անցավ։

Красная роза, Կարմիր Վարդ

На Русском

Один американский моряк получал письма от женщины, которую он никогда не видел. Её звали Роза. Они переписывались 3 года. Читая её письма и отвечая ей, он понял, что уже не может жить без её писем. Они полюбили друг друга, сами не осознавая того.

Когда закончилась его служба, они назначили встречу на Центральном вокзале в пять часов вечера. Она написала, что в петлице у неё будет красная роза.

Моряк задумался: он никогда не видел фотографию Розы. Он не знает, сколько ей лет, не знает, уродливая она или хорошенькая, полная или стройная.

Он пришёл на вокзал, и когда часы пробили пять, она появилась. Женщина с красной розой в петлице. Ей было около шестидесяти. Моряк мог повернуться и уйти, но он не сделал этого. Эта женщина писала ему всё то время, пока он был в море, посылала подарки на Рождество, поддерживала его. Она не заслужила такого. И он подошёл к ней, протянул руку и представился. А женщина сказала моряку, что он ошибся. Что Роза стоит за его спиной. Он обернулся и увидел её. Она была одних с ним лет, прекрасная. Пожилая дама объяснила ему, что Роза попросила её продеть цветок в петлицу. Если бы моряк повернулся и ушёл, всё было бы кончено. Но если бы он подошёл к этой пожилой даме, она показала бы ему настоящую Розу и рассказала всю правду.
Источник: 

Հայերենը

Մի ամերիկյան նավաստի ստանում է նամակ կնոջից, ում նա երբեք չեր տեսել։ Նրա անունը Վարդ էր։ Նրանք նամակագրվում էին երեք տարի։ Կարդալով նրա նամակները և գրելով նրան նա հասկացել էր, որ արդեն չեր կարող ապրել առանց նրա նամակների։ Նրանք սիրահարվեցին միմյանց։ Նրա ծառայությունից հետո նրանք որոշեցին հանդիպել կենտրոնական կայարանում, երեկոյան ժամը հինգին։ Աղջիկ գրել էր, որ կոճականցքում ունենալու է կարմիր վարդ։ Նավաստին մտածեց․ Նա երբեք նրան չի տեսել, չգիտի քանի տարեկան է, սիրուն է, թե տգեղ, գեր է, թե նիհար։ Նա եկավ կայարան և երբ եկավ ժամը հինգը կինը հայտնվեց հայտնվեց՝ կարմիր վարդով կոճականցքում։ Նա մոտավորապես վաթսուն տարեկան կին էր։ Նավաստին կարող էր պտտվել և գնալ, բայց նա չարեց դա։ Ծովում անցկացրած ամբողջ ընթացքում կինը գրում էր նրան, ձմռանը ուղարկում էր նվերներ, աջակցում էր նրան։ Նա ավելիին է արժանի։ Նա մոտեցավ նրան, ձեռքը մեկնեց և ներկայացավ։ Բայց կինը ասաց նավաստուն, որ նա սխալվել է և, որ Վարդը կանգնած է նրա մեջքի ետևում։ Նա պտտվեց և տեսավ նրան։ Աղջիկը նրա հետ մի տարիքի էր, գեղեցիկ էր։ Ծեր կինը բացատրեց նրան, որ Վարդը խնդրել էր, որ նա հագներ վարդ իր կոճականցքում։ Եթե նավաստին պտտվեր և հեռանար՝ ամեն ինչ կավարտվեր։ Բայց եթե նա մոտենար ծեր կնոջը, կինն իրեն ցուց կտար իրական Վարդին և ամեն ինչ կբացատրեր։

Չիչեն Իցա

This image has an empty alt attribute; its file name is image.jpeg

Չիչեն Իցան գտնվում է Յուկատանի արևելքում Հյուսիսային Յուկատան թերակղզին անջրդի է, իսկ բոլոր գետերը հոսում են ստորգետնյա։ Կան երկու բնական սենոտներ, որ ամբողջ տարվա ընթացքում ջրով սնում են Չիչեն Իցան՝ այն դարձնելով ավելի գրավիչ։ «Չիչեն Իցա» մայա լեզվով նշանակում է «Իցայի ջրհորի եզրին»։ Այն ծագում է «չի» բառից, որը նշանակում է «բերան» կամ «եզր», «սկիզբ», իսկ «չեն», կամ «չեեն» նշանակում է «ջրհոր»։ «Իցա»-ն էթնիկ տոհմի անվանում է, որը հարավայում թերակղզում ձեռք է բերել քաղաքական ու տնտեսական իշխանություն։ Չիչեն Իցայի հավանական թարգմանություններից է «Ջրի կախարդանք», որտեղ Ից նշանակում է կախարդհա` ջուր։ 1980-ականներին որոշ հնագետներ այն կարծիքին էին, որ Չիչեն Իցան, ի տարբերություն վաղ դասական շրջանի, հավանական է, որ Չիչեն Իցան չի ունեցել ընդամենը մեկ կառավարիչ, կամ մեկ դինաստիա։ Չիչեն Իցայի կառավարման համակարգն ուներ «մուլթեփալ» համակարգ, որն իրենից ներկայացնում էր ազնվագույն տոհմերի ներկայացուցիչներից բաղկացած խորհրդի կառավարում։

Մայրենի 26.05.2021

1.Շարադրի’ր մտքերդ հետեւյալ վերնագրի շուրջ` <<Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները>>։

Այս տարվա իմ ձերք բերումը ես համարում եմ, որ դարձել եմ ավելի հավաքված, և ինքնուրույն կարողացել եմ լուծել իմ արջև դրած խնդիրները։

2.Ամբողջացրո’ւ տարվա ընթացքում կիսատ թողած աշխատանքներդ։

Մայրենի

Մայրենի 25.05.2021

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ

գրել-գրիչ

կապել-կապիչ

քամել-քամիչ

թակել-թամիչ

ըմպել-ըմփելիք

բացել-բաիչ

գործել-գործիչ

խաղալ-խաղալիք

ուտել-ուտելիք

խմել-խմելիք

հագնել-հագնելիք

ձգել-ձգիչ

փակել-փակիչ

խթանել-խթանիչ

փաթաթել-փաթաթելիք

ճոճել-ճոճելիք

գանձել-գանձիչ

զսպել-չզպելիք

ջնջել-ջնջիչ

ծածկել-ծածկիչ

կապել-կապիչ

օրորել-օրորելիք

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:

բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:

դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավորբառեր կազմի՛րդրանք դնելով նոր բառերի սկզբումմեջտեղում և վերջում:

Ձեռք-ձեռնոց,

հյուր-հյուրատուն, հյուրատեսակ

հույս-հուսալի

վերջ-վերջնաբան

գետ-անգետ,տգետ

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռու գնալ կաղնուց: Կանաչով պատելը  փրկում է քաղաքում բնակվողներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտի նյութից  գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

Մայրենի 24.05.2021

Արան թագավորն իր ժողովրդով,  հանդեսներով ու օրհնություններով ելավ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի¯նչ սիրուն, ի¯նչ հրեղեն աղջիկ… արևին ասում է, թե` դու մայր մտի, ես քո փոխարեն լուս կտամ: Գնացին Այգին: Մութուլուսին-բարի լուսուն Հազարան Հավքը երգեց ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի¯նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջվանից էլ շքեղ, լի փարթամ հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ որ գազան էին դարձել, մարդիկ դարձան` բանական հոգով: Եվ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված, մաքուր, անմեղ ու անարատ : Արեգն ու անտես-աննման Տիրուհին ամուսնացան: Յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին Անմահական Այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկներ Երկին
երկներ Երկիր
Երկներ և ծովն ծիրանի
Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ
Ընդ եղեգան փող բոց ելաներ
Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ
Բոց ուներ մորուս
Եվ աչքունքն էին արեգակունք:
Ծերունի Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին: Արեգը բազմեց հոր գահին, եղավ բարի արքա ու էն երկնքի պայծառ արևի նման արարչական սիրով արդար ու բարի թագավորեց հար ու հավիտյան:

Հարցեր`

Գրի’ր կարծիք հեքիաթի վերաբերյալ։

Իմ կարծիքով այս հեքիաթը շաթ հետաքրքիր էր և մեկ մեկ տխուր։

Հատվածի վերաբերյալ կազմի’ր հարցեր և առաջադրանքներ։

1)որտեղ և ինչքան էր տևում հարսանիքը։

Մայրենի 19.05.2021

հատված 10

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա¯վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ¯, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա¯վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա¯խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա¯խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.
-Տարա¯վ, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենի¯ն:
Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

հատված 11

Արեգն Աստված կանչեց ու գնաց:
-Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա¯ցգ հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա¯խ, ի¯նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա¯խ, ի¯նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե` մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:

Առաջադրանքներ

Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ

1)Ինչի էր աստվածը լսել անեծքը

2)Ով էր անիցել այգեպաներին և ինչու

3)Ինչ էր տատը անիծել և ում վրա

4)Ինչի է տատը անիծել այգեպաներին

5)Ինչ է եղել այգեպաների հետ