Գնահատումն իմ պատկերացմամբ

Գնահատումը պետք է երկու հիմնական նպատակով:Առաջին՝որպեսզի սովորողն ինքը կարողանա պատկերացնել իր գիտելիքի մակարդակը և հասկանա թե ինչ և ինչպես պիտի անի:Այս առումով գնահատումը պետք է հիմնված լինի գիտելիքի կիրառական հնարավորությունների տրամադրման վրա:Այսինքն՝սովորողը պետք է պատկերացում կազմի իր գիտելիքի մակարդակի վերաբերյալ այդ գիտելիքը փորձարկելու հնարավորություն ստանալով:Գնահատման երկրորդ նպատակն ուսուցչինն է:Այս գնահատման միջոցով ուսուցիչը պետք է պատկերացում կազմի սովորողի և իր հետագա անելիքների մասին:Երկու դեպքում էլ առաջնային է գնահատումն իրականացնել սեփական ներուժի և առաջընթացի մի կողմից և սահմանված չափանիշների համադրման համատեքստում:Գնահատման հիմնական խնդիրը այլ սովորողների հետ համեմատության մեջ է,քանի որ հաճախ սոլիդարության փոխօգնության և դրական մրցակցության փոխարեն այն խթանում է բացասական մրցակցությունը:Այսօրվա աշխարհում կրթությունը և գնահատումը որպես դրա կարևոր բաղադրիչ աստիճանաբար անհատականացվում է,կրթահամալիրը նույնպես պետք է գնա այդ ուղղությամբ:Սա առաջին հերթին նշանակում է,որ թվանշային գնահատականին պետք է զուգորդի բովանդակային-բացատրական գնահատումը,որը պարունակի առանձին սովորողի անցած ճանապարհի,ներկա վիճակի և ապագա նպատակների մասին տեղեկություններ:

Ծնող՝Ռուզաննա Չատինյան

Աշխատանքի վայր՝Հայաստանի Հանրային Ռադիո

Leave a comment