ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ

1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:
Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ
նստեց ու սլացավ:
«Լ» փողոցի իր տան առաջ կանգնածճապոնացի Քեբոյի հեծանվավաճառ Ջոնի Ֆարագոն անմիջապես նկատեց նոր հեծանիվը: -Հե՜յ,- կանչեց Ֆարագոն: Տղան թեքեց ղեկն ու մոտեցավ մայթեզրին: Նա լավ գիտեր Ջունիին: Եթե կանչողը նա է, պետք է կանգնես: Այքի համար դա նույնիսկ հաճույք էր. նրան միշտ հիացրել էր Ջոնին, որն ասես իր տեսած կինոներից լիներ: -Փառավոր հեծանիվ է,- ասաց Ջոնին,- որտեղի՞ց: -Միստր Յորքն է նվիրել ծնունդիս,- ասաց տղան: -«Հերալդ» թերթի տարածման պատասխանատու՞ն: -Ըհը: Տղան իջավ հեծանիվից ու ղեկը հանձնեց իրենից մեծին: Ջոնին ծանրութեթև արեց հեծանիվը, նստեց ու սկսեց փոքր պտույտներ տալ: -Քեզ լավ էլ հեծանիվ է տվել, այ տղա: Անունդ ի՞նչ է: -Այք: -Այք ի՞նչ: -Այք Ջորջ,-ասաց տղան: -Քուքի Ջորջի ի՞նչն ես: -Քուքին զարմիկս է: -Իմ էլ լավ ընկերն է: -Միշտ մի գլխացավանք ունի,-ասաց Այքը: -Սա որտեղի՞ց գողացար,- հարցրեց Ջոնին,-ինձ կարո՞ղ ես ասել: 2 -Չեմ գողացել,- ասաց Այքը: – Միստր Յորքն է նվիրել ծնունդիս: -Քուքին ընկերս է,-ասաց Ջոնին:- Հեծանիվը քեզ ուրիշն է տվել: Դու թեկուզ նրա կյանքն էլ փրկեիր, նա քեզ հեծանիվ տվողը չէր: -Էս հեծանիվն ինձ նա է տվել,- ասաց տղան: -Բոլորին կասես, որ սա քեզ Քուքին է տվել,- ասաց Ջոնին:- Յորքի ականջն ընկավտհաճ
պատմություն կդառնա:
-Քուքին փող չունի,-ասաց տղան:
-Մեկ ունի, մեկ էլ չէ,- ասաց Ջոնին:- Երեկոյան նրան տեսնելու եմ, ինչ որ պետք է կասեմ,
հիմա դու տուն գնա:
Տղան հեծանիվին թռավ ու տուն քշեց:
Երբ հայրը տեսավ հեծանիվը, ասաց.
-Հայկ, քեզ որտեղի՞ց էդ հեծանիվը:
-Քուքին է տվել:
-Քո զարմիկ Գուրգե՞նը:

  • Այո,-ասաց տղան:
  • Գուրգենը փող չունի,- ասաց հայրը:- Մեկից երևի մի օրով վերցրել ես:
  • Չէ,- ասաց տղան,-իմն է:
  • Ներս գնա ու հացդ կեր,-ասաց հայրը:
    Տղան ներս գնաց, հացը կերավ: Հինգ րոպե չանցած, երբ նա տնից դուրս եկավ, հայրը բակում
    քշում էր հեծանիվը:
    -Հայկ,- ասաց հայրը,- հեծանիվը տար ու իր տեղը դիր: Դու գող չես:
    -Քուքին է տվել,- ասաց տղան:
    Հաջորդ օրը դպրոց նա հեծանիվով գնաց: Հեծանիվը ինչպես կար, էնպես էլ թողել էր,
    համարն էլ տեղում՝ 137620Ռ: Դասերից հետո քշեց «Իվնինգ Հերալդի» խմբագրություն և
    բոլորին ասաց, որ հեծանիվն իրեն նվիրել է իր զարմիկ Քուքին ծնունդի առթիվ:
    -Ե՞րբ ես ծնվել,- հարցրեց նրա ընկեր Նիք Րոման:
    -1909-ի սեպտեմբերի յոթին,- ասաց տղան:
    -Հիմա մայիսն է,- ասաց Նիքը:- Գլխիդ փորձանք ես բերելու, Այք:
    Տղան քշեց Մարկիփոզայի ու Աչքի փողոցի իր խաչմերուկը և ամբողջ լույս-ցերեկը թերթ
    վաճառեց: Երեկոյան եկավ նրա զարմիկ Քուքին:
    -Սա՞ է,-ասաց նա:
    -Ըհը,-ասաց տղան:
    -Քեզ լավ էլ նվեր եմ արել, չէ՞:
    -Այո, շնորհակալ եմ:
    Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին,
    մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին
    ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց:
    Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ
    դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:
    Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր:
    Ուղիղ մի տարի անց, նույն օրը, տղան հեծանիվը թողեց Լիբըրթի թատրոնի առաջ նույն
    տեղը, դահլիճ մտավ նոր ֆիլմ դիտելու և երբ դուրս եկավ, հեծանիվը չկար: Տղան տուն
    գնաց, տեսավ հորն ու ասաց.
    -Հեծանիվս գողացան:
    -Ոչինչ,- ասաց հայրը:- Ներս գնա, հաց կեր:
    -Քաղցած չեմ,- ասաց տղան:
    Սաստիկ վրդովվածնա կանգնել էր հոր առջև, հետո հանկարծ շուռ եկավ ու վազեց: Ուր ասես իրեն չգցեց, ոտքի տակ տվեց քաղաքի բոլոր փողոցներըփնտրելով հեծանիվը: Մի
    ժամից տուն եկավ, հաց կերավ ու քնեց:
    Նա տասնմեկ տարեկան տղա էր արդեն:
    Հետո, օգոստոսյան մի օր ինքն ու իր Նիք Րոմա ընկերը հեռագրատան պատի հետ
    ձեռնագնդակ էին խաղում: Նիքի ապշեցուցիչ հակահարվածից գնդակը թռավ, բախվեց
    փողոց մտած բեռնատարին ու գլորվեց, գնաց: Տղան վազեց գնդակը գտնելու:
    Աստիճաններով իջավ նեղլիկ անցուղին, ուր աղբի ու մոխրի արկղեր էին շարված: Գնդակը
    պիտի որ այստեղ լիներ: Տղան դեսուդեն նայեց, ներկը քերած մի հեծանիվի հենք տեսավ,
    բարձրացրեց, շտկեց ու նայեց համարը: Համարն էլ էին քերել, բայց 13-ը և Ռ-ն երևում էին:
    Նիք Րոման հարցնելով եկավ.
    -Գնդակն ի՞նչ եղավ, Այք:
    -Չգիտեմ, կորել է,- ասաց տղան:- Հեծանիվս գտա: Վրան բան չեն թողել:
    -Հենքը կա՞,- ասաց Նիքը:
    -Կա,- ասաց տղան,- բայց առանց մնացածի հենքն ինչի՞ս է պետք:
    -Պետք կգա,-ասաց Նիքը:
    -Ա՜խ թե գողը ձեռքս ընկներ:
    Փոլ Արմերն անցնում էր փողոցով, տղաներին տեսավ, կանգնեց, նրանց հետ զննեց
    հեծանիվի մերկ հենքը:
    -Ինչքա՞ն ես ուզում սրա համար, Այք,- հարցրեց նա:
  • Չգիտեմ,-ասաց տղան:
    Նա զայրացած էր ու սիրտը կտոր-կտոր էր լինում:
    -Սա իմ հեծանիվն էր,- ասաց նա Փոլին:- Գողացել էին: Մենք ձեռքի գնդակ էինք խաղում,
    եկա, որ գնդակը գտնեմ՝ սա գտա: Ամեն ինչ վրայից հանել են, սա էլ գցել էստեղ:
    -Գնդակն ու՞ր կորավ,- ասաց Նիքը;
    -Գրողի ծոցը,- ասաց Այքը:
    -Սրա համար քեզ մի դոլար տամ,- ասաց Փոլ Արմերը:
    -Եղավ,- ասաց տղան:
    Մի շաբաթ անց, երբ նա տեսավ արդեն վերանորոգված ու ներկած հեծանիվը, դարձյալ
    զայրույթով լցվեց ու ասաց իր մեջ.
    -Ա՜խ, թե գողը ձեռքս ընկներ:

Leave a comment