Մայրենի 14.03.2021

Թումանյանի պատգամներից ինձ ամենաշատը դուր եկած պատգամը սա էր՝ <<Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք>>: Ես կարծում եմ, որ կյանքը անիմստ է, եթե մարդը չի գտնում իր համար ձգտելու բան։ Եթե մարդն իր կյանքում իմաստ չի գտնում ապա նա երջանիկ լինել չի կարող։

Սրանք էլ իմ պատգամներն են՝

Եթե դու քեզ շրջապատող մարդկանց չես ուրախացնում, դու ինքդ քեզ լավ չես զգա։

Եթե ինքդ քո վրա չաշխատես, դու երբեք չես կարողանա ավելի լավը դառնալ։

Մարդ միշտ պետք է փորձի օգտագործել իր երևակայությունը, որ կարողանա նոր բաներ ստեղծել։

Մարդ միշտ պետք է ջանք գործադրի սեփական ծուլությունը հաղթահարելու համար։