Մաթեմատիկա 28.04.2021

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (3 · b + 4) ։ 2, եթե b = 6=11

բ) 48 ։ (2 · c – 6), եթե c = –1=-6

գ) (8 – a) ⋅ (a + 5), եթե a = 2 =42

դ) (30 – 3 · d) ⋅ (8 · d – 1), եթե d = –2=120

2) Հատվածի երկարությունն է՝ 6 սմ-ին գումարած նրա երկարության

կեսը։ Գտե՛ք հատվածի երկարությունը։

6+6=12

3) Աշակերտը կարդաց 90 էջ, որ գրքի 25մասն է։ Քանի՞ էջ կա գրքում։

95×100:25=370 էջ

Վելվետե շալվարը: Վիլյամ Սարոյան

saroyan

Մարդկության մեծամասնությունը, եթե չասենք երբեք, ապա խիստ հազվադեպ է խորհում այն մասին, թե ինչ կարևոր բան է շալվարը: Սովորական մարդը առավոտյան շալվար հագնելիս և երեկոյան այն հանելիս, կամ օրվա որևէ այլ պահի, մի վայրկյան անգամ կանգ չի առնում մտածելու, եթե նույնսիկ այդ մտքերը զվարճանալու համար լինեն միայն, թե ինչ դժբախտ կլիներ ինքը, եթե շալվար չունենար, ինչ խղճուկ տեսք կստանար, եթե ստիպված լիներ մարդկանց առաջ ներկայանալ առանց շալվարի, ինչքան անճոռնի կդառնար նրա շարժուձևը, որքան անհեթեթ՝ յուրաքանչյուր ասած խոսքը, ինչ կատարյալ՝ անուրախ նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ:

Չնայած դրան, երբ ես տասնչորս տարեկան էի, կարդում էի Շոպենհաուեր, Նիցշե և Սպինոզա, աստծուն չէի հավատում ու նույնիսկ արհամարհում էի, թշնամանք ունեի Հիսուս Քրիստոսի ու կաթոլիկ եկեղեցու դեմ ու խելքիս փչել էր, թե փիլիսոփա եմ, այդ տարի ահա իմ և ամենախոր և նմանապես ամենաառօրյա մտքերը ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին «մարդ առանց շալվարի խնդրին», և, ինչպես կռահում եք, դրա շուրջ ունեցած մտքերս լինում էին մերթ մռայլ ու տխուր, մերթ էլ ուրախ ու զվարճալի: Եվ ես կարծում եմ, թե փիլիսոփա լինելու ամբողջ հաճույքը հենց այն է, որ կարող ես ճանաչել երևույթի ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմը: Ուրեմն այսպես, մտածում էի ես, եթե մի մարդ ապրում է առանց շալվարի, ապա պետք է, որ նա խղճուկ արարած լինի, և դա, իրոք, այդպես է, մյուս կողմից էլ եթե այս նույն մարդը շալվարով աշխույժ է և բոլորի սիրելին, ապա ամենայն հավանականությամբ, առանց շալվարի էլ նույն աշխույժ ու սիրելին կմնա, դեռ ավելին, այդ վիճակը կհամարի աքանչելի առիթ սրամիտ կատակներ անելու համար: Այսպիսի մարդու գոյությունը բոլորովին էլ անհավանական չէր, ու ես հավատում էի (գոնե կինոնկարներում այդպես է), որ նա չէր շփոթվի, ճիշտ հակառակը՝ կիմանար ինչպես պահել իրեն և ինչը ոնց անել, որպեսզի բոլորին ներշնչի այն պարզ ճշմարտությունը, թե վերջապես շալվարի եղածը մի մեծ բան չէ, և դրա բացակայությունը դեռ չի նշանակում, թե աշխարհի վերջը եկել է կամ քաղաքակրթությունը դրանից կործանվում է:

Բայց միևնույն է, այն միտքը, թե օրերից մի օր հնարավոր է, որ ինքս մնամ առանց շալվարի, սարսափեցնում էր ինձ, առավել ևս, որ համոզված էի, թե չեմ կարողանա պատշաճ բարձրության վրա պահել ինձ և համոզել մարդկանց, թե նման չնչին բանի համար աշխարհը փուլ չի գա:

Ես ընդամենը մի շալվար ունեի, իմ քեռու շալվարը, որը հնաձև էր ու կարկատանների մեջ կորած: Նախքան ինձ հանձնելը, քեռիս հինգ տարի շարունակ հագել էր այդ շալվարը, իսկ հետո էլ ես սկսեցի ամեն առավոտ հագնել, ամեն գիշեր հանել:

Ստանալ և հագնել քեռուս շալվարը, նշանակում էր մեծ պատվի արժանանալ: Եվ ես ամենավերջին մարդը պիտի լինեի աշխարհում, եթե այդպես չհամարեի: Ես գիտեի, որ դա պատիվ էր ինձ համար և ընդունեցի շալվարը պատվի հետ միասին, և ես կրում էի շալվարն ու պատիվն էլ հետը, բայց դե շալվարը վրաս չէր նստում:

Այդ շալվարը չափազանց լայն էր գոտկատեղում և չափազանց նեղ՝ ներքևում: Մանկությանս տարիներին ես երբեք էլ լավ հագնվող չեմ համարվել: Եվ եթե պատահում էր, որ մարդիկ փողոցում շրջվում էին մեկ անգամ էլ ինձ նայելու, ինչպես հաճախ անում են հիմա, ապա միայն հետաքրքրությունից դրդված, թե արդյոք ո՞ւմ շալվարն է հագիս: Չորս գրպան կար քեռուս շալվարի վրա, չորսն էլ՝ ծակ: Եթե գործը հասնում էր փողին, գնումներ էի կատարում կամ մանր դրամ էի ստանում, ապա փողը ստիպված բերանս էի դնում ու շարունակ ուշքս վրաս էի պահում, որ հանկարծ կուլ չտամ:

Բնական է, որ ես ինձ շատ դժբախտ էի զգում: Ես կարդում էի Շոպենհաուերին և ատում մարդկանց, մարդկանցից հետո՝ աստծուն, աստծուց հետո, կամ գուցե առաջ, կամ գուցե միաժամանակ, ամբողջ աշխարհը, ամբողջ տիեզերքը, կյանքի ամբողջ անհեթեթ դրվածքը: Բայց, միաժամանակ, հասկանում էի, որ շալվարն ինձ տալով, քեռիս իմ բազում ազգականների միջից ինձ էր պատվի արժանացրել, և ես ինձ շոյված էի զգում ու ինչ-որ չափով հագնված: Ավելի լավ էր իմ քեռու շալվարի նման շալվար ունենալ, քան բոլորովին չունենալ, դառնորեն մտածում էի ես, և իմ ճկուն ու փիլիսոփայական ուղեղը արագորեն հասցնում էր այս միտքն իր ավարտին: Ենթադրենք, թե մի մարդ հասարակության մեջ հայտնվում է առանց շալվարի: Ոչ թե, որ նա այդպես է ուզում: Ոչ թե կատակի համար: Ոչ թե հանուն անհատական ոճի և կամ էլ ի հակառակ արևմտյան քաղաքակրթության, այլ պարզապես որովհետև մարդը հագնելու շալվար չունի, պարզապես որովհետև շալվար գնելու փող չունի:

Ենթադրենք, թե նրա հագին ամեն ինչ կա, բացի շալվարից՝ վարտիք, կիսագուլպաներ, կոշիկներ, վերնաշապիկ, դուրս է գալիս այդպես փողոց և նայում ուղիղ մարդկանց աչքերին: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք: Տիկնայք, ես շալվար չունեմ, պարոնայք, ես փող չունեմ: Եվ ի՞նչ: Ոչ շալվար ունեմ, ոչ էլ փող: Բայց դե ես այս երկրի բնակիչն եմ և միտք ունեմ մնալ այդպիսին մինչև շունչս չփչեմ կամ աշխարհի վերջը չգա: Ես մտադիր եմ շարունակել իմ երթը աշխարհում, թեկուզև առանց շալվարի:

Հետաքրքիր է, ինչ կարող ես անել: Կարող են արդյոք այդ մարդուն բանտ նետել: Եթե այո, ապա ինչ ժամկետով: Եվ ինչի՞ համար: Ի՞նչ կարգի հանցանք պիտի համարվի արդյոք եղբայրակիցների առջև առանց շալվար հայտնվելը:

Իսկ եթե նրանք հանկարծ խղճան ինձ, մտածում էի ես, եթե հանկարծ ուզենան ինձ մի հին շալվար նվիրել: Այդ մտքից անգամ ես ուղղակի խենթանում էի: Միայն թե չփորձեք տալ ինձ ձեր հին շալվարը, կգոռամ ես նրանց երեսին: Չփորձեք բարի լինել իմ նկատմամբ: Ես չեմ ուզում ձեր հին շալվարը, ես ոչ էլ ձեր նոր շալվարն եմ ուզում: Ես ուզում եմ խանութից գնված իմ սեփական շալվարն ունենալ, բոլորովին նոր, ճիշտ իմ վրայով, պիտակը, անվանումը, ամեն ինչ տեղը-տեղին: Ես ուզում եմ իմ սեփական գրողի տարած շալվարն ունենալ, այլ ոչ թե որևէ մեկի: Ես աշխարհ եմ եկել և ուզում եմ իմ շալվարն ունենալ:

Ես սոսկալի կատաղում էի այն մտքից, թե որևէ մեկը կարող է ինձ խղճալ, դա անհնար բան էր: Անհնար էր պատկերացնել, թե որևէ մեկը կարող է ինձ որևէ բան շնորհել: Ես ուզում էի ինքս հոգալ իմ կարիքները: Ի՞նչ արժե այս շալվարը: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Վերցնում եմ: Միայն այսպես: Ոչ մի կմկմոց, ոչ մի բան: Ինչքա՞ն: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Փաթաթեք:

Այն օրը, երբ առաջին անգամ հագա իմ քեռու շալվարը, քեռիս մի քանի քայլ ետ գնաց, հարմար տեղ ընտրեց հայացքը վրաս գցելու համար և ասաց.

-Հրաշալի է նստում վրադ:

-Այո, սըր,-ասացի ես:

-Վերևում բավականին ազատ է,- ասաց նա:

-Այո, սըր,- ասացի ես:

-Իսկ ներքևում շատ քիփ է ու գեղեցիկ,- ասաց նա:

-Այո, սըր,- ասացի ես:

Իսկ հետո, սատանան գիտի, թե ինչու, թերևս այն պատճառով, որ շալվար հագնելու փառավոր ավանդույթը վերջապես մի սերնդից փոխանցվեց մյուսին, քեռիս խորապես հուզված սեղմեց ձեռքս, ուրախությունից և հիացմունքից գունատվեց ու կորցրեց խոսելու ընդունակությունը: Նա դուրս փախավ տնից այնպես, ինչպես կարելի է փախչել շատ հուզիչ ու ցնցող տեսարանից: Իսկ ես, երբ մենակ մնացի, փորձեցի հասկանալ կհաջողվի՞ ինձ արդյոք շալվարը հագիս տեղից տեղ փոխադրվել, եթե իհարկե զգույշ լինեմ: Պարզվեց, որ այո, քայլել կարող եմ: Չնայած ես ինձ կաշկանված էի զգում, բայց այնուամենայնիվ, քայլել հնարավոր էր: Չեմ կարող ասել, թե ինձ ապահով էի զգում, բայց մերկությունս հո ծածկված էր, գիտեի նաև, որ շարժվել կարող եմ, բացի այդ, հուսով էի, որ օրեցօր կվարժվեմ և կսովորեմ արագ քայլել: Պարզապես հարմարվել էր պետք: Մի երկու ամիս թերևս դժվար կլիներ, սակայն, ես հուսով էի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ այս շալվարը հագիս քայլել աշխարհի առաջ հաստատուն և խիստ տպավորիչ ձևով:

Մի քանի ամիս հագա իմ քեռու շալվարը և դրանք իմ կյանքի ամենադժբախտ ամիսներն էին:

Ինչո՞ւ, կհարցնեք: Որովհետև վելվետե շալվարը այն ժամանակ ամենանորաձևն էր համարվում: Սկզբից սովորական վելվետե շալվարն էր նորաձև, իսկ մի տարի անց Կալիֆոռնիայում իսպանական վերածնունդ սկսվեց և իսպանական ոճով կարված վելվետե շալվարը դարձավ նորաձևության վերջին խոսքը: Այս շալվարը, որի փողքերը լայնանում էին զանգի նման և եզերված էին կարմիր գույնով, շատ դեպքերում հինգ մատնաչափ բարձրություն ուներ կոնքերում, հաճախ էլ գոտկատեղը զարդարված էր լինում փոքրիկ նախշերով: Տասնչորս տարեկան տղաները այսպիսի շալվարով ոչ միայն ապահով ու ազատ էին իրենց զգում, այլև գիտեին, որ նորաձև են հագնված և բնականաբար ինչ ուրախ բան էլ խելքներին փչեր, կարող էին անել, կարող էին վազվզել աղջիկների ետևից, շաղակրատել նրանց հետ և նման բաներ: Իսկ ես չէի կարող: Բնական բան էր, կարծում եմ, որ այդ հանգամանքներում ես ամենայն մռայլությամբ անդրադարձա Շոպենհաուերին և սկսեցի ատել կանանց, ապա տղամարդկանց, երեխաներին, եզներին, ընտանի կենդանիներին, ջունգլիների գազաններին և ձկներին:

Վերջապես ի՞նչ է կյանքը, հարցնում էի ես: Եվ ինչո՞ւ են նրանք այդպես երևակայում իրենց, միթե միայն նրա համար, որ իսպանական թավշյա շալվարներ են հագնում: Իսկ Շոպենհաուեր կարդացե՞լ են: Ոչ: Գիտե՞ն, որ աստված գոյություն չունի: Ոչ: Նրանք տգետ են: Նրանք հագնում են սքանչելի վելվետե շալվարներ, բայց տգիտությունից կուրացել են: Նրանք չգիտեն, որ ամեն ինչ ծաղր է ու իրենք էլ այդ չարաբաստիկ խաղի զոհերը:

Ես դառնորեն ծիծաղում էի նրանց վրա:

Այնուամենայնիվ, ես երբեմն մոռանում էի իմացածս, մոռանում էի, թե ինչ եմ սովորել Շոպենհաուերից, անմեղությամբ լցված, առանց այս կամ այն խորը փիլիսոփայական մտքի ուրախ ու զվարթ ընկնում էի աղջիկների ետևից ու դառնում նրանց ծիծաղի առարկան: Եվ միայն քեռուս շալվարի պատճառով: Ախր այդպիսի շալվարով աղջիկների ետևից չեն ընկնում: Դա դժբախտ, չարաբաստիկ, մելամաղձոտ շալվար էր և նրանով աղջիկներին հաճոյանալը շատ ողբերգական բան էր, իսկ կողքից նայողի համար՝ խիստ զավեշտական: Ես սկսեցի ձեռքս ընկած գրոշն անգամ հավաքել և համբերատար սպասել: Ոչինչ, կգա այն օրը, երբ ես խանութ կմտնեմ ու կասեմ նրանց, թե ուզում եմ իսպանական վելվետե շալվար գնել, և որ գինը ինձ համար նշանակություն չունի:

Անցավ դառնություններով լի մի տարի: Փիլիսոփայական մտքերի և մարդկանց նկատմամբ ունեցած ատելության տարի:

Ես կոպեկ առ կոպեկ փող էի հավաքում, որպեսզի օրերից մի օր իսպանական վելվետե սեփական շալվար ունենամ: Դրանով ես ձեռք կբերեմ ոչ միայն վստահություն և ապահովություն, այլև մի հագուստ, որի մեջ անհնար է ուրախ և զվարթ չլինել:

Ուրեմն այսպես, ես փող հավաքեցի անհրաժեշտ չափով, ինչպես որոշել էի, գնացի խանութ, ինչպես որոշել էի, և իսպանական վելվետե շալվար գնեցի ինձ համար, ինչպես որոշել էի, բայց մի ամիս անց, երբ դասերը սկսվեցին ու ես դպրոց գնացի, տեսա, որ միայն ես էի հագել այդ հատուկ ոճի վելվետե շալվարից: Ինչպես երևում է, իսպանական վերածնունդը վերջացել էր: Այժմ նորաձև էր համարվում պարզ, վելվետե շալվարը՝ առանց նախշերի ու այլ բաների: Ուղղակի սովորական վելվետե շալվար:

Էլ ինչպե՞ս կարող էի ես ուրախ ու զվարթ լինել: Ոչ, ուրախ ու զվարթ տեսք ես, իհարկե, չունեի: Եվ դա գործը ավելի էր փչացնում, քանի որ իմ շալվարը ուրախ ու զվարթ շալվար էր: Իմ սեփական շալվարը: Իմ փողերով գնված շալվարը ուրախ ու զվարթ տեսք ուներ: Իսկ դա պարզապես նշանակում էր, մտածում էի ես, անկախ այն բանից, թե ինչո՞վ եմ զբաղված, ես նույնպես պետք է իմ շալվարի նման ուրախ ու զվարթ լինեի: Եթե որ, ուրեմն աշխարհում արդարություն չկա: Եվ, իսկապես, ես հո չէի կարող այդպիսի շալվարով դպրոց գնալ և ուրախ ու զվարթ չլինել, այնպես որ որոշեցի հենց ուրախ ու զվարթ էլ լինել: Ես սրամտում էի ամեն առիթով և այդ պատճառով անընդհատ հարվածներ էի ստանում վզակոթիս, և շատ հաճախ ծիծաղում էի ու տեսնում, որ հիմնականում, երբ ես ծիծաղում եմ, մնացած բոլորը լուռ են:

Դա այնպիսի մղձավանջ էր, որ ես թողեցի դպրոցը: Այժմ համոզված եմ, որ ես այն փիլիսոփան չէի դառնա, ինչ հիմա եմ, եթե չլիներ այն տառապանքը, որ ես ապրեցի իսպանական ոճի իմ վելվետե շալվարի պատճառով:

Թարգմանությունը՝ Ա. Խանզադյանի

Թվայնացումը՝  Լիլիթ Մադոյանի

Առաջադրանքներ

Պատմվածքից դուրս գրի’ր երեքական պատմողական, բացականչական, հրամայական, հարցական նախադասություններ։

պատմողական- Ստանալ և հագնել քեռուս շալվարը, նշանակում էր մեծ պատվի արժանանա

բացականչական-Ի՞նչ արժե այս շալվարը

Բնագիտություն 26-28

  1. Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:

օրգանիզմի նյութեր և էներգիա սարգող գործողությունը կոչվում է սնդույթ

2. Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:

Կենդանի օրգանիզմերը ընդունում են սննդանյութեր։ Կա սննդույթների երկու տեսակ բուսական և կենդանի։Կենդանի օրգանիզմերը օգտագործվում են ուտելու համար։

3.Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:

Սննդառությունը դա օրգանիզմի էներգիա և նյութեր հայթյաթելու գործնթացն է

4.Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի
շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:

5.Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:

6.Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:

7.Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր
կան: Ներկայացրե՛ք օրինակներ:

Բոլոր կանաչ բույսերը ավտոտրոֆ են։ Ճանճասպանը միջատակեր բույս է։

8.Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ
կան:

9.Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ
հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:

Ավտոտրոֆ են որոշ բակտերիաները։

Հետոտրոֆ են սնկերը։

10.Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:

այո

11.Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք,
թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագուման:

բուսական-լոլիկ, վարունգ, նարինջ, խնձոր

կենդանական-հավի միս, խոզի միս, թթվասեր