Ինչ եմ ես կարդացել տարվա ընթացքում

Այս տարի ես կարդացել եմ “Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը” գիրքը։ Պատմելուց առաջ ես կուզեի ասել, որ իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի գիրքը կարդալ, իսկ հետո կինոն նայել։ Գրքում կան փոքր, աննկատ դետալներ, որոնց օգնությամբ գիրքը ավելի հետաքրքիր է դառնում քան կինոն։ Ես չեմ հիշում բոլոր տարբերությունները, բայց մեկը ես հիշում եմ և դա ինձ շատ դուր եկավ։ Իմ կարծիքով մարդիկ, որոնք հիմա սա կարդում են գիտեն Հարի Փոթեր կինոն, դրա համար ես կասեմ, որ երբ Հարիին պատժել են, Ֆրեդը, Ջորջը և Ռոնը թռչող մեքենայով եկան Հարիին ազատելու։ Նրանք ուզում էին վերցնել Հարիին և նրա իրերը, բայց քանի որ Հարիին պատժել էին նրան փակել էին սենյակում։ Սա ինձ ամենաշատն է դուր եկել և հիմա ես կբացատրեմ ինչու։ Կար իրական կյանքում մի շատ հայտնի մարդ, նրա անունը Հարի Գուդինի։ Նա աշխարհի ամենալավ կախարդն էր։ Նա մտնում էր փակ քառակուսու մեջ և նրան քցում էին ջուրը։ Նա պետք է դուրս գար այդտեղից մեկ րոպեյվա ընթացքում, մետաղական մազակալի օգնությամփ։ Դա նրա ամենահայտնի աճպարարն էր։ Գրքում զույքերից մեկը մետաղական մազակալի օգնությամփ բացել էր դուռը և քթելեին Հարիի իրերը և նրանք թռչող մեքենայի օգնությամփ գնացին Հոգվորձ։