Ֆլեշմոբ

1. Արմենը Գուրգենից 400 դրամ ավելի ուներ: Նա իր և Գուրգենի համար 150 դրամանոց մեկական պաղպաղակ գնեց: Արմենի մոտ մնացած փողը քանի՞ դրամով էր ավելի Գուրգենի մոտ եղած փողից:100

2. Արմենը Գուրգենից 400 դրամ ավելի ուներ: Արմենը 300 դրամ տվեց Գուրգենին: Տղաներից ո՞վ և քանի՞ դրամով շատ փող ունեցավ:Գուրգենից-300 շատ իսկ Արմենը-300 դրամ քիչ

3. Եռանիշ թիվը վեջանում է 3 թվանշանով: Եթե այդ թվանշանը տեղափոխենք թվի սկիզբը, ստացված թիվը 1-ով մեծ կլինի սկզբնական թվի եռապատիկից: Ո՞րն էր սկզբնական թիվը: 103

4. Քառանիշ թվի թվանշանների գումարը 17 է: Ո՞րն է այս պայմաններին բավարարող ամենափոքր թիվը:5561

5. Աղյուսակի վանդակներում բնական թվեր են գրված: Սահակը և Արամը չորսական թիվ ջնջեցին: Պարզվեց, որ Սահակի ջնջած թվերի գումարը երեք անգամ մեծ է Արամի ջնջած թվերի գումարից: Ո՞ր թիվը մնաց չջնջված: 14 թիվը

Подпись отсутствует

6. Ուղղի վրա մի քանի կետ նշեցին: Հետո յուրաքանչյուր երկու հարևան կետերի միջև մի կետ նշեցին: Նման գործողություն արեցին ևս երեք անգամ: Արդյունքում ուղղի վրա եղավ նշված 65 կետ: Սկզբում քանի՞ կետ էին նշել ուղղի վրա: 17

7. Գտեք ամենափոքր բաղադրյալ թիվը, որը չի բաժանվում մինչ 10 եղած ոչ մի բնական թվի:7

8. Լուծեք թվային ռեբուսը և գրեք երկրորդ արտադրիչը

Подпись отсутствует

9. Գրված են թվեր որոշակի օրինաչափությամբ՝ 12, 31, 23, 12, 51, — : Գրեք հաջորդ երկնիշ թիվը: 12, 31, 23, 12, 51, 25,

10. Ձին Ճանապարհի կեսը գնաց առանց բեռի՝ ամեն ժամում անցնելով 12 կմ։ Մնացած ճանապարհը նա գնաց բեռով՝ ժամում անցնելով 4 կմ։ Ամեն ժամում քանի՞ կիլոմետր պետք է անցնի ձին, որպեսզի ամբողջ ճանապարհը անցնի նույն ժամանակամիջոցում։ 8