Ռացիոնալ թվերի բազմապատկումը և բաժանումը

Տեսական նյութ

Ձևակերպենք ռացիոնալ թվերի բազմապատկման և բաժանման կաննոները։

Կանոն 1. Միևնույն նշանն ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։

Կանոն 2. Տարբեր նշաններ ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։

Ռացիոնալ թվերի բազմապատկման համար ճիշտ է

բանաձևը, որը ձեզ հայտնի է սովորական կոտորակների համար։

Կանոն 3. Միևնույն նշանն ունեցող ռացիոնալ թվերի քանորդը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։

Կանոն 4. Տարբեր նշաններ ունեցող ռացիոնալ թվերի քանորդը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։
Սովորական կոտորակների բաժանման

բանաձևը ճիշտ է նաև ռացիոնալ թվերի համար։

Առաջադրանքներ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

Ա)+68/84

Բ)+200/320

Գ)150/483

Դ)86/45

Ե)+18/90

Զ)+331/200

2. Կատարիր բաժանում․

Ա)+32/5

Բ)+24/18

Գ)+24/18

Դ)+518/413

Ե)+442/34

Զ)

3. Աստղանիշը փոխարինի՛ր >; <; = նշաններով։ Համեմատի՛ր․

Ա)<

Բ)<

Գ)>

Դ)=

Ե)>

Զ)>

4. Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։

Հաճարենի-1300000×35/100=455000

Սոճի-1300000×16/100=208000

Եղևնի-1300000×20/100=260000

Կաղնի-1300000×24/100=312000

Բոխի-35+16+20+24=95.

1300000×5/100=65000

Ստուգում

455000+208000+26000+321000+65000=1300000

Leave a comment