Սեբաստացու օրեր․ Կրթահամալիրի տոն

Նախագծի նպատակը

Կարդալ, ծանոթանալ, լսել և իմանալ Մխ. Սեբաստացու, Մխիթարյան միաբանության մասին:

Ժամկետը՝ նոյեմբերի 1-14:

Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» էլ. գրքի ընթերցում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, դասարանում.

  • Ընթերցելու ընթացքում դուրս ենք գրում ամենակարևոր բաները՝ ըստ սովորողների
  • Ընթերցումն իրականացնում ենք ամբողջ շաբաթվա ընթացքում։

Մխիթար Սեբաստացի

Ի՞նչ իմացա Յովհաննէս Վ. Թորոսեանի «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստացւոյ» գիրքը ընթերցելուց հետո:

Սեբաստացու մանկություննը

Մխիթար Սեբաստացու իսկական անունը Մանուկ էր.

Վ. Թորոսյանը գրում է, որ մանուկ հասակում նա բարեկազմ, ուժեղ, սրամիտ և կայտառ երեխա էր:

Մանուկն ուներ զգայուն սիրտ, ուժեղ կամք և ազնվական բնավորություն, և այդ պատճառով նա բոլորին հիացնում եր: Նա այլ երեխաների պես դրսում խաղալ չէր սիրում միշտ զբաղված էր իր մտքերով և քչախոս էր, իր տարիքի համեմատ զարգացած էր, և այդ պատճառով բոլորը վստահ էին, որ նա իր կյանքում ինչ-որ մետ գործ է անելու: Հաճախ լինելով իրենց տան մոտ գտնվող եկեղեցում, նա մեծ ոգևորությամբ էր լսում շարականներն ու սաղմոսները և փոքր հասակից որոշեց հոգևորական դառնալ:

Վանքի նկարագրությունը

Անուհետև հեղինակը նկարագրում է այն վանքը որտեղ անցան Մխիթարի հոգևորական կյանքի առաջին տարիները: Վանքը բաղկացած էր երեք եկեղեցիներից՝Սուրբ Նշան, Սուրբ Կարապետ և Սուրբ Աստվածածին: Այն գտնվում էր բարձունքի վրա, որտեղից երևում էին քաղաքը և շրջակա այգիները:  Այստեղի բնակիչները կտրված էին կյանքի հոքսերից, նրանք ավելի մոտ էին Աստոն, քան մարդկանց: Երբ Մանուկը 15 տարեկան էր, Սուրբ Նշան եկեղեցում նրան ձեռնադրեցին սարկավագ, և այդ օրվանից նա ստացավ Մխիթար անունը:

Ընթերցանության սիրահար

Մխիթարը շատ էր սիրում կարդալ նա կարդում էր սենյակում և դրսում, օրուգիշեր և երբեք գիրքը ձերքից բաց չէր թողնում: Ընթերցելիս նա միշտ աշխատում էր հասկանալ անծանոթ բառերի իմաստը, իսկ հետաքրքիր օրինակները կամ պահում էր մտքում, կամ գրում էր թղթիկների վրա, որպեսզի հետագայում օգտագործի քարոզների ժամանակ:

Աշակերտների ընտրություն

Արևելք գնացող քարոզիչներին Մխիթարը հանձնարարում էր ընտրել ապագա հոգևորականներին: Նրանք պետք է լինեյին 12-16 տարեկան տղաներ որոնք չպետք է ունենային ֆիզիկական արատներ, լինեյին խելացի բարեկազմ, ունենային սուր միտք լինեին աշխատասեր և ազնիվ: Տղանները չպետք է լինեյին ընտանիքների միակ որդիները:

Մխիթարի մարդկային հատլությունները

Մխիթարը շատ համեստ անձնավորություն էր, չէր սիրում ինքն իրեն գովել և ավելի շատ չեր սիրում, երբ ուրիշներն էին գովում իրեն: Նա ուներ խորը միտք, բայց խորամանկ չեր, խիստ էր, բայց կոպիտ չէր, անկեղծ էր, բայց չէր սիրում շողոքորթել: Նրա խոսքը հարուստ էր, բայց ոչ դատարկ: Նա գնահատում էր մարդկանց միացնությունը և վստահ էր, որ միաբանության հիմքում պետք է լինի սեր և համբերություն:

2․ «Ուխտագնացություն Մխիթարյան միաբանություն,» ֆիլմի դիտում-քննարկում.

  • Որտե՞ղ է գտնվում Վենետիկը, Սուրբ Ղազար կղզին։
  • Վենետիկը գտնվում է Իտալիայում, իսկ Սուրբ Ղազար կղզին գտնվում է Վենետիկից ոչ հեռու:
  • Ինչո՞ւ ենք կարևորում այս երկու վայրերը։
  • Այս երկու վայրերը կարևորում ենք այն պատճառով, որ Սուրբ Ղազար կղզին այն վայրն է, որտեղ հիմնվել է Մխիթարյան միաբանությունը: Դա չէր լինի, եթե չլիներ իտալացիների բարի կամքը:
  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին։
  • Մխիթար Սեբաստացին,հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ էր, հայագետ: Նա Մխիթարյան միաբանության հիմնադիրն էր։
  • Տնային առաջադրանք՝ ֆիլմը դիտելուց հետո կազմել հինգ ամենակարևոր տեղեկատվության ցանկ՝ յուրաքանչյուրի կողքին գրելով հիմնավորում, թե ինչու է հենց դա քեզ համար ամենակարևորը։
  1. Մխիթար Սեբաստացին հիմնել է Մխիթարյան միաբանությունը 1701 թ Կոնստանդնապոլսում, որովհետև այդ միաբանության շնորհիվ ցանկանում էր պահպանել և զարգացնել հայ մշակույթն ու կրտություն:

Այս կետը կարևոր եմ համարում, որովհետև Հայաստան պետությունը այդ ժամանակ գոյություն չուներ, և հայ ժողովուրդը կարող էր պահպանվել իր մշակույթի և կրթության շնոհիվ:

  • Այսօր կղզին այցելողները ապշում են, երբ լսում են սուրբ Ղազարի պատմություննը:

Սա կարևոր կետ է, որովհետև Մխիթար Սեբաստացին է բարեկարքել կղզին, որտեղ մինչև Մխիթարյան միաբանության ստեղծումը բնակվում էին բորոտներ, իսկ այժմ այդ կղզին ծաղկում է:

  • Նապոլեոն Բոնապարտը հրամայել էր փակել բոլոր իտալական վանքերը, բացի Մխիթարյան միաբանությունից:

Մխիթարյականները այնքան էին հավատում իրենց գործին, որ կարողացել էին համուզել Բոնապարտին, որ միաբանությունը շատ կարևոր մշակութային և կրթական դեր ունի:

  •   Վանքում զբաղվում են հայագիտությամբ, թարգմանչական գործունեությամբ և բառարանագիտությամբ:

Այս գործունեության շնորհիվ վանքում պահպանվել են հազարավոր կարևոր գրքեր և ձեռագրեր, որոնցից շատերը ուրիշ ոչ մի տեղ այլևս չկան:

  • Սուլթան Համիդը ասել է, որ նա ավելի շատ վախենում է Մխիթարյան միաբանությունից, քան հայ ֆիդայիններից:

Մխիթարյականները  պահպանել են հայ հոգևոր և մշակութային արժեքները, իսկ դա նշանակում է, որ նրանք ապահովել են ազգի ապագան:

  • Հոդված՝

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

  • Ըստ Սեբաստացու՝ ինչպե՞ս պետք է ընթերցել։
  • Ի՞նչ է ընթերցանությունը։
  • Ինչի՞ համար է ընթերցանությունը։
  • Դուրս ենք գրում հինգ ամենակարևոր բաները, որոնք քեզ համար կարևոր էին:
  • Այս հարցերին ես պատասխանել էի Վ. Թորոսեանի «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստացւոյ» հոդվածը կարդալուց հետո:

Առաջադրանքներ

  1. Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)

Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը բաղկացած է երկու հատորից: Այն ստեղծվել է 1749-1769 թթ: Այն ընդգրկում է ավելի քան հարյուր հազար բառահոդված: Այն այսօր էլ համարվում է շատ արժեքավոր աշխատություն, որովհետև առաջին նմանատիպ գործերից է:

  1. Ի՞նչ դժվարություններ է ունեցել Սեբաստացին բառարանը կազմելիս,  ինչո՞ւ է պատրաստել  այս  բառարանը, ի՞նչ  բովանդակությամբ:

Հիմնական դժվարությունն այն էր, որ Սեբաստացու ձեռքի տակ չկար որևէ այլ բառարան, որից նա կարող էր օգտվել: Կարելի է ասել, որ դա հայ պատմության մեջ առաջին նմանատիպ բառարանն էր: Միակ աղբյուրը, որից նա կարող էր օգտվել, Միլանում լույս տեսած լատիներեն- հայերեն բառարանն էր:

  1. Գրի՛ր Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը:

Մխիթարյան վահանաձև զինանշանը շատ բան է հասկացնում և պատմում Մխիթարյանների մասին ։Վահանաձև զինանշանի Խաչի ծայրերին կան տառեր`    Ո. Կ. Վ. Ա. Տառերը այսինքն Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան : Վահանի վրայի  խաչի  չորս անկյուններում կան չորս  առարկաները՝ որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին։Իսկական մխիթարյան միաբանը սրտում աստծո սիրո կրակն էր պահպանում։Իսկական մխիթարյան միաբան Հիսուսի ավետարանն է քարոզում ,երբ հնազանդվել է պետք։ Վանահայր Մխիթարը հիմնադրեց Կ.Պոլիսում Մխիթարյան միաբանությունը :1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց բրոնզե հուշամեդալ:

Մխիթար Սեբաստացին Սևանավանքում, Էջմիածնում

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը:  Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ: 1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

Ինքնուրույն աշխատանք 3/11/2023

1.Գծել հետևյալ ֆունկցիաների  գրաֆիկները ․ GeoGebra ծրագիր
1.y=x

2.y=3x

3 . y=x+4

4.y=x-5

5.  y=|x|

6. y=|x|+3

7.y=|x-1|

8. y=x^2 

9.y= x^2+1

2.Գտեք ֆունկցիայի որոշման տիրույթը ․
1. y=2x
x∈R


2. y=x+1
x∈R

3.y=x^2
x∈R

4. y= 1/x

x∈R{0}

5. y=4/(4-x)

x∈R{4}

6.y= 1/x^2

x∈R/{0}

7. y=2x/(x^2+1)

x∈R

3 Կոորդինատային հարթության վրա տեղադրել հետևյալ կոորդինատներով կետերը ․

A( 3 ;0 )  B( 2;-10)  , C(-5;0 ) ,  D ( -4 ;-6)   , E (1 ;1)

4. A  կետը գտնվում է ox դրական կիսառանացքի վրա , իսկ  B կետը՝ oy դրական կիսառանցքի  վրա ։Գտեք ABO եռանկյան գագաթների կոորդինատները  ,եթե OA= 8 , OB=3 :

A=(8;0)

B=(0;3)

O=(0;0)

5.Գտեք AB հատվածի միջնակետի կոորդինատները, եթե   A  կետի կոորդինատներն են՝ A( 3 ;8) ,իսկ  B կետի կոորդինատներն են՝ B (0 ;-4) ։

X=3+0:2=1,5

Y=8+-4:2=2

C=(1,5;2)

6.Գտեք A և B կետերի հեռավորությունը  եթե  A  կետի կոորդինատներն են՝  A (2;7) , իսկ B  կետի կոորդինատներն են՝  B (-2 ;7)  :

dAB=(2-(-2))2+(7-7)2

dAB=4