Թռչյուններ

Ականջավոր բու

Կառուցվածք

Ականջավոր բուի մարմնի երկարությունը 35-37 սմ է, թևերի բացվածքը՝ 90-100 սմ, իսկ կենդանի զանգվածը՝ 240-330 գ։ ասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադեղնադարչնագույն է՝ մանր խայտերով, ներքևից՝ մուգ ժանգաշիկավուն՝ ավելի վառ խայտերով։ Թևերը երկար են, դիմասկավառակը՝ դարչնանարնջագույն՝ սև սահմանագծված, աչքերը՝ նարնջագույն, ականջին՝ երկար փետրափնջեր։ Երիտասարդի փետրածածկն ավելի մոխրագույն է, ականջներին կան աղվափետրափնջեր։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը ետ։ Աչքերը խոշոր են ու դեղին։

Բազմացում և զարգացում

Ընտանեկան զույգերը մշտական են։ Բնադրում է փետրվարի վերջից ագռավի կամ կաչաղակի հին բներում, ծառերի փչակներում կամ անտառի նոսր հատվածներում։ Բույնը սարքում է չոր ճյուղերից։  Մարտ-ապրիլին դնում է 3-6 ձու։ Էգը թխսակալում է ձվերը 26-27 օր։ Հունիսի 1-ի կեսից 5-6 շաբաթական ձագերը թռչում են բնից, ապա նորից վերադառնում և մի քանի օր անց վերջնականապես լքում այն։ Ձագերին կերակրելու ընթացքում ծնողները բույն են բերում 1-2 գլխատված մկների և մինչև 6 տնային ճնճղուկների դիակներ։

Տարածություն

Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում ևՀյուսիսային Ամերիկայում։ Ականջավոր բույերը հանդիպվում են փոխակերպման բարձր աստիճան ունեցող լանդշաֆտներում։

Անհետացման վտանգ

Այս պահին ականջավոր բույերի անհետացման վտանգը քիչ է։

Բալոբան

Կառուցվածք

Բալոբանները դա բազեն բազեների ընտանիքի գիշատիչ թռչուն է։ Խոշոր թռչուն է, մարմնի երկարությունը 45-ից 55 սմ է, թեւերի բացվածքը՝ 102-ից 129 սմ, արուների քաշը տատանվում է 730-990 գ, իսկ էգերինը՝ 900-ից 1300 գ: Սաքեր բազեի գույնը տարբեր է: կախված ենթատեսակից. Մեծահասակների մոտ վերին մասերը սովորաբար շագանակագույն կամ կարմրավուն են։

Բազմացում և զարգացում

Բները, սովորաբար, տեղադրված են ժայռեզրերին և խորշերում: Հայտնի է բնադրում ծառերի վրա: Ձվադրում են ապրիլին, դնելով 1–6, ավելի հաճախ` 3–4 ձու: Թխսմանը, որը տևում է 30 օր, մասնակցում են ինչպես էգը, այնպես էլ արուն: Ձվադրման շրջանը` 40–45 օր, երիտասարդ թռչուններ նկատվում են հուլիսի առաջին կեսին: Սնվում են միջին չափերի կաթնասուններով և թռչուններով: Նյութի աղբյուր։

Տարածվություն

Արևելյան Եվրոպայի տափաստանային և անտառատափաստանային գոտիներ` մինչև Նախակովկաս, Ղազախստան, Միջին Ասիա, Արևմտյան Սիբիր, Ալթայ, Տուվա, Անդրբայկալ: Նյութի աղբյուրը։ Բալոբանները տարածվում են բաց լանդշաֆտներում։

Անհետացման վտանգ

Հայաստանի համար անհետացող տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Գաճաճ արծիվ

Կառուցվածք

Մարմնի երկարությունը 43-53 սմ է, թևերի բացվածքը՝ 100-121 սմ, կենդանի զանգվածը՝ 700 գ։ Փոքր արծիվ է՝ բաց կամ մուգ փետրավորմամբ։ Մարմինը վերևից մուգ է, ուսափետուրները՝ բաց գույնի, թևավերևի ծածկողները՝ բաց գույնի լայնակի շերտով։ Թռչելիս ակնառու են թևավերևի արտաքին եզրի բաց գույնի մանր նախշերը։

Բազմացում և զարգացում

Գարնանային ամենավաղ վերադարձը նկատվում է մայիսի սկզբին։ Գաճաճ արծիվները սովորաբար զբաղեցնում են այլ թռչունների բները, սեփականը սարքում են խիստ անհրաժեշտության դեպքում։ Ճյուղերից և կանաչ խոտաբույսերից պատրաստված, 85-100 սմ տրամագծով բույնը հարթակ է։ Բնադրում է ծառերին։ Ողջ բազմացման ընթացքում բույնը թարմացվում է նոր ճյուղերով։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջին, հնարավոր է նաև հունիսի ընթացքում։ Դնում է 55 մմ տրամագծով, սպիտակ և բաց դարչնագույն վրձնախազերով 2 ձու։ Թխսակալում է էգը՝ 35 օր։ Ձագերը հայտնվում են հունիսի երկրորդ տասնօրյակին, լիարժեք թռիչքին տիրապետում են և բույնը թողնում կյանքի 50-րդ օրը։

Տարածվություն

Գաճաճ արծվի բները ողջ համակեցության սահմաններում գտնվում են իրարից 1 կմ հեռավորության վրա՝ մինչև 10 մ բարձրությամբ ծառերին։ Բնադրում է Հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում և Իրանում։ Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր արևելյան մասերում՝ զբաղեցնելով անտառային գոտին։ Գաճաճ արծիվները ապրում են բաց լանդշաֆտներում։

Անհետացման վտանգ

Այս պահին գաճաճ արծիվների անհետացման վտանգը քիչ է։