Նիկոլայ Կոպեռնիկոս

Նիկոլայ Կոպեռնիկոս, լեհական ծագմամբգերմանացիաստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ, կանոնիկոս։ Առավել հայտնի է որպես միջնադարյան աշխարհիհելիոցենտրիկ համակարգի հեղինակ, որը սկզբնավորեց առաջին գիտական հեղափոխությունը։ Կոպեռնիկոսի դարակազմիկ գիրքը՝ «Երկնային ոլորտների պտույտի մասին։ 1512 թվականին մահացավ Կոպեռնիկոսի քեռի եպիսկոպոսը։ Կոպեռնիկոսը տեղափոխվեց Ֆրոմբորկ՝ Վիսլինյան ծոցի ափին գտնվող մի փոքր քաղաք, որտեղ նա ծառայում էր որպես հոգևորական։ Գիտական ուսումնասիրությունները, սակայն, նա չթողեց։ Ամրոցի հյուսիսարևմտյան աշտարակը վերածվում է աստղադիտարանի։ Արդեն 1500-ական թվականներին Կոպեռնիկոսը հստակ պատկերացում էր կազմել աստղագիտական նոր համակարգի մասին։ Նա սկսեց գիրք գրել աշխարհի նոր մոդելի վերաբերյալ, իր գաղափարները քննարկել ընկերների հետ, ում շարքերում քիչ չէին իր համախոհները։ Այդ տարիներին (մոտավորապես 1503-1512) Կոպեռնիկոսն իր ընկերներին է ներկայացնում իր տեսության ձեռագիր շարադրանքը («Փոքր մեկնաբանություն երկնային շարժմանը վերաբերող վարկածի մասին»), իսկ նրա աշակերտ Ռետիկը 1539 թվականին հրատարակում է արևակենտրոն համակարգի հստակ նկարագրությունը։ Նոր տեսության մասին լուրերը հավանաբար մեծ տարածում են գտել 1520-ական թվականներին։ Գլխավոր աշխատության՝ «Երկնային ոլորտների պտտման մասին» ստեղծագործության վրա աշխատանքը շարունակվել է գրեթե 40 տարի. Կոպեռնիկոսը մշտապես ուղղումներ էր կատարում, ավելացնում աստղագիտական հաշվումների նորանոր աղյուսակներ։