Դասարանական․ Քիմիա

Կապարի ձուլակտոր

Կապար քիմիական տարր է, որի նշանն է Pb, պարբերական համակարգի 4-րդ խմբի քիմիական տարր։ Դյուրահալ, արծաթափայլ մետաղ է։ Գտնվում է պարբերական համակարգի 4-րդ խմբի գլխավոր ենթախմբում։ Պարունակում է պրոտոնների յուրահատուկ շարք։ Կարող է հանդես գալ պարզ նյութի ձևով զիջող, համեմատաբար ցածր հալման ջերմաստիճանով, արծաթագույն, սպիտակ մետաղ է։ Կապարը հայտնի է եղել Միջագետքի, Եգիպտոսի և աշխարհի հնագույն այլ երկրների ժողովուրդներին, 6-7 հազար տարի մ. թ. ա.: Կապարից պատրաստել են արձաններ, կենցաղային իրեր, իսկ հռոմեացիները՝ նաև ջրատար խողովակներ։ Ալքիմիկոսները կապարը անվանել են Սատուռն և գրել այդ մոլորակի նշանով։ Կապարի միացությունները՝ «կապարի մոխիրը» կապարի սպիտակը  օգտագործել են Հին Հունաստանում և Հռոմում՝ որպես դեղորայքի և ներկերի բաղադրամաս։ Կապարի թունավոր հատկությունը նշել էն դեռես մ. թ. 1-ին դարում՝ հույն բժիշկ Դիոսկորիդեսը և  Պլինիոս Ավագը։ Կապարը կապտա-գորշ, ծանր մետաղ է, պլաստիկ է և փափուկ։