Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին

Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Պատերազմի սկիզբը
բ/ Հայ ժողովուրդի մասնակցությունը պատերազմական գործողություններին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 78-84, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։

ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 500 հազար հայ, ներառյալ 300 հազարը Խորհրդային Հայաստանից։ Տարբեր հավաքված տվյալներով պարզվեց, որ զոհվեցին նրանց մոտ կեսը՝ 300 հազար կամ 33 տոկոսը՝ 200 հազարը։ Կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 80.000 հայ։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30.000 հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմել է 64 մարդ (մարշալներ, գեներալներ, ծովակալներ)։ Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ։


2․ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքը՝ «Իմ պապերը /ազգականները/՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ /բլոգային աշխատանք/․

Ընտանեկան պատմություն

Հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին կապված է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի հետ:

89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, լրիվ անվանումը՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Սիմոն Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ–մայոր Նվեր Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը։ Հրատարակել է «Կարմիր զինվոր» հայերեն թերթը։ Ռազմաճակատ է մեկնել 1942 թվականի օգոստոսին։

Տատիկիս հայրը ռազմաճակատ է մեկնել թամանյան դիվիզիայի կազմում՝ որպես մայոր: Տատիկս պատմել է ինձ, որ պատերազմից հետո թամանցիները շատ հաճախ հավաքվել են իրենց տանը: Թեև այդ ժամանակ նա շատ փոքր էր, շատ էր սիրում լսել նրանց հիշողությունները պատերազմի մասին: Նրանց մեջ էր նաև բանաստեղծ Արշալույս Սարոյանը, որը պատերազմի տարիներին այնքան երիտասարդ էր, որ նրան բոլորը ասում էին Ճուտո:

Իմ պապիկի հայրը նույնպես մասնաքցել է պատերազմին որպես օդաչու: Պատերազմի ավարտից հետո նրան մինչև 1946 թ փետերվար ամիսը պահել են Արևելյան Պրուսիայում, որտեղ նա ղեկավարել է քիմիական պաշտպանության զորամասը:  

Leave a comment