Առաջադրանքներ 21/4/2024

1. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

  • Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
  • Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
  • Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
  • Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
  • Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
  • Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
  • Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
  • Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:

2. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

  • Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում- հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Հիմնականում թիթեռներով է սնվում:

  • Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ- անգլիայում մեծ համարում ունի խոլորձ ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ:

  • Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ- Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։

  • Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել- արդեն գիտական պատասխան կա այն հարցին։ Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
  • 3․ Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ խոսքի մաս է:
  • 4Որոշում ենք՝ յուրաքանչյուր բառն ինչ պաշտոն ունի նախադասության մեջ:

մտավ – ստորոգյալ, բայ
երբ – ժամանակի պարագա, դերանուն
շուկա – տեղի պարագա, գոյական
չափեց – ստորոգյալ, բայ
փորձված – որոշիչ, բայ
աչքերով – ձևի պարագա, գոյական
հրապարակը – ուղիղ խնդիր, գոյական
զինվորների – հատկացուցիչ, գոյական
ու – շաղկապ, պաշտոն չունի
խանութպանների – հատկացուցիչ, գոյական
եռուզեռում – տեղի պարագա, գոյական
մի – որոշիչ, անորոշ դերբայ
անկարգություն – ուղիղ խնդիր, գոյական
նկատեց – ստորոգյալ, բայ
նրան – հանգման անուղղակի խնդիր, դերանուն
դուր չեկավ – ստորոգյալ, բայ

5Տրված նախադասություններում գտիր՝

ա) բաղադրիչ նախադասությունները,

բ) բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցները,

գ) բաղադրիչ նախադասությունների հարաբերությունը միմյանց հետ (որն է որին համազոր, որին՝ ստորադաս)։

6. Փորձիր կազմել նախադասությունների գծապատկերը։

  • Եթե մարդու էությունը այդ ժամանակից ի վեր էսպես փոխված լիներ, մենք այսօր հազիվ թե հասկանայինք այդ ստեղծագործությունը:
  • Այս գործն այսօր այնքան ժամանակավրեպ է, որ երիտասարդության շրջանում չունի գրեթե ոչ մի ընթերցող:
  • Կարելի՞ է արդյոք, անտեսել այն հանգամանքը, որ սփյուռքի հայության մի ստվար մասը արևելահայերեն է խոսում և նոր ուղղագրությամբ է գրում:
  • Անհավատալի է ուղղակի, որ ես այդ հերոսական մարդու կողքին էի:
  • Սահմանամերձ Բագարան գյուղն այնտեղ է, որտեղ միախառնվում են Արաքսն ու Ախուրյանը:
  • Նրանց մեջ կան լուրջ գիտնականներ, որ նոր փաստեր են կուտակել և հնարավորություն են փնտրում դրանք շրջանառության մեջ դնելու:
  • Թեև Սարոյանը երկու անգամ եղել էր Հայաստանում, ես նրան չէի տեսել:
  • Սարոյանի բացառիկությունն այն էր, որ դարձավ նաև իր հարազատ ժողովրդի մեծ գրողներից մեկը:
  • Փորձի արդյունքն այնպես ստացվեց, ինչպես կանխատեսել էր գիտնականը:
  • Սարոյանը գրականության մեջ կարևորը ոգին է համարում, որովհետև գրականությունը ամենից առաջ ոգի է և դրանից բխած կենսափիլիսոփայություն:
  • Եթե նա իր խոստումը կատարի և պայմանավորված օրը իր զորքով հասնի մեզ օգնության, թշնամին չի կարողանա դիմադրել:
  • Նրան ցո՛ւյց տվեք, որ դուք սուր միտք ունեք:
  • Հիշողությունը կարող է խամրել և բթանալ, եթե չի հարստանում սեփական տաառապանքի փորձով:
  • Մեր ազգային ոգու, ոճի, հոգեբանության, ավանդների և միջազգային գեղարվեստական մտածողության համաձուլվածքից ծնունդ է առել գրական վիթխարի մի երևույթ, որ մեկ բառով սարոյանական է կոչվում:

Տրանսպորտը Հայաստանում

Հայաստանի տրանսպորտային համակարգը մշտապես զարգանում է, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաներում և ենթակառուցվածքներում ներդրումների շնորհիվ։

Ավտոբուսներ. Հայաստանի քաղաքներում և քաղաքներում գործում է ավտոբուսային երթուղիների լայն ցանց, որոնք ապահովում են փոխադրումներ տարբեր տարածքների միջև: Երևանում ավտոբուսները սովորաբար ներկվում են դեղին և կապույտ գույներով և սպասարկում են ինչպես կենտրոնական, այնպես էլ քաղաքի ծայրամասերը։ Միջքաղաքային ավտոբուսները մայրաքաղաքը կապում են երկրի այլ քաղաքների և բնակավայրերի հետ:

Միկրոավտոբուսներ. Հայաստանում միկրոավտոբուսները հանրաճանաչ և տարածված փոխադրամիջոց են։ Նրանք հաճախ ավելի հարմար և ճկուն են, քան ավտոբուսները, քանի որ կարող են կանգ առնել ըստ պահանջի և ավելի հաճախակի սպասարկել: Միկրոավտոբուսները սպասարկում են ինչպես քաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիներ։

Մետրոպոլիտեն. Երևանի մետրոպոլիտենը բաղկացած է մեկ գծից, որը միացնում է քաղաքի մի քանի կարևոր տարածքներ: Մետրոյի համակարգը, չնայած իր սահմանափակումներին, հուսալի և արագընթաց հասարակական տրանսպորտ է։

Տաքսի. Հայաստանի քաղաքներում գործում են ինչպես սովորական տաքսիներ, այնպես էլ բջջային հավելվածների միջոցով տաքսիներ, ինչը տաքսի պատվիրելը դարձնում է ավելի հարմար և թափանցիկ։ Տաքսիները հատկապես տարածված են կարճատև ճանապարհորդությունների կամ այն ​​վայրերի համար, որտեղ հասարակական տրանսպորտ չի հասնում:

Երկաթուղային տրանսպորտ. Հայաստանի երկաթուղային ցանցը կապում է երկրի տարբեր քաղաքներ և մարզեր։ Այնուամենայնիվ, լեռնային տեղանքի և ներդրումների բացակայության պատճառով երկաթուղային տրանսպորտն այնքան լայնորեն չի օգտագործվում, որքան ավտոմոբիլային տրանսպորտը:

Ինքնուրույն աշխատանք 21/4/2024

1.Դասարանում կա 14 սովորող։ Քանի եղանակով կարելի է ընտրել 3-ին` մրցույթին մասնակցելու համար ։
Պատ․՝39916800
2.Ծաղկամանում կա 7 վարդ  ։Քանի եղանակով է հնարավոր առանձնացնել 5վարդ։

Պատ․՝2
3.70-ը բաժանել 2:3 հարաբերությամբ ։
4.Գտնել 439 թվի թվանշանների գումարի 3/16 մասը ։
5.Գտնել 2/3 և 3/4 թվերի գումարի հակադարձ թիվը ։
6.16,18,19,24 թվերից որն է 30 թվի հետ փոխադարձաբար պարզ ։
7.Հաշվի՛ր ․

5(x-2) >12(x-2)  Պատ․՝x<2
| x-5|<5  Պատ․՝x∈(0;10)
|2x-4|>10 Պատ․՝x>7
8.Դասարանում կա 25 աշակերտ ,որոնց 20% -ը գերազանցիկ է  ։ Դասարանի աղջիկներն 5-ով ավելի են տղաներից ։
ա․Քանի աղջիկ կա դասարանում
Պատ․՝15 աղջիկ
բ․Քանի գերազանցիկ տղա կա  դասարանում ,եթե աղջիկների 1/5-ն է գերազանցիկ ։
Պատ․՝2 տղա

9. Թվաբանական պրոգրեսիայի երկրորդ անդամը հավասար է 6 , իսկ   հինգերորդ անդամը հավասար է 18:Գտիր այդ պրոգրեսիայի տարբերությունը ։
Պատ․՝d=4
10. Երկրաչափական պրոգրեսիայում երկրորդ և հինգերորդ անդամներն համապատասխանաբար 3 և 648 :Գտիր  այդ հաջորդականության հայտարարը։

Պատ․՝q=6