Գրականություն 8/4/2024

Բերանացի սովորել՝  «Օրը մթնեց…»,  «Քարափներն ու ես»  բանաստեղծությունները։

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունները կարդալուց հետո համացանցից գտիր կենսագրական տեղեկություններ Համո Սահյանի մասին։
    Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակուցունը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

    2. Ի՞նչ տեղ ունի վերհուշը  «Օրը մթնեց»  բանաստեղծության մեջ և  ի՞նչ զգացմունքներ է առաջացնում այն քո մեջ։

Պապը և տատիկը պատկերներ են, որոնք հիմնված են հեղինակի հիշողությունների վրա իր հարազատների, իսկ
կրտսեր ու մեծ, գուցե հղում հեղինակի քույր-եղբայրներին: Այս ակնարկները բանաստեղծությունը դարձնում են ավելի անհատական ​​և հուզիչ՝ թույլ տալով ընթերցողին առնչվել հեղինակի զգացմունքներին:

Ակնարկումներից առաջացած զգացմունքները.

Այն առաջացնում է տխրություն և կարոտ կորած անցյալի հանդեպ և ջերմություն սիրելիների հիշողությունների համար:

3. Առաջին և վերջին քառատողի կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը։

«Օրը մթնեց» բանաստեղծության մեջ առաջին և վերջին քառյակների կրկնությունը հաջողված գեղարվեստական ​​սարք է, որն օգնում է հեղինակին ստեղծել խորը և բազմակողմ ստեղծագործություն։

4. Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ է ընտանիքի բոլոր անդամներով իրար հետ ճաշելու ավանդույթը, ինչպես ես վերաբերվում դրան:

Ես և իմ ընտանիքը սիրում ենք ժամանակ անցկացնել սեղանի շուրջ միասին ընթրել:

5. Պատկերավորման ի՞նչ միջոցներ է սիրում գործածել Հ. Սահյանը։

Նա սիրում է գործածել հետևյալ միջոցները փոխաբերություններ, շոշափելի պատկերներ, լույս, ստվեր և ժամանակ:

6. Դուրս գրիր Սահյանի բանաստեղծություններից  5 անձնավորման երևույթ:

7. Շարադրիր մտքերդ «Բնությունն ու մարդը Սահյանի ստեղծագործությունում» վերնագրով։

8․ Գրիր շարադրություն Մարդն ու բնությունը թեմայով, վերնագրիր։

1․ Բացատրի՛ր բանաստեղծությունը։

2․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3․ Գտիր այն մակդիրները, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում: Ըստ բանաստեղծության՝ ինչպիսի՞ն է այն:

4․ Տրված պատկերները բացատրիր.

լքված թոնիր
մամռոտած խուփ
խոռոչում մասրենու վարսաթափ թուփ
աշխարհի քարերին մաշված
աշխարհից խռոված ցուպ

5․ Բանաստեղծության մեջ ի՞նչ զգացում է արտահայտված:

1․ Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:

  • Կարդա և վերլուծիր երեք բանաստեղծություն  (քո ընտրությամբ)։
  • Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր:
  • Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր։
  •  Համո Սահյանի ո՞ր  բանաստեղծությունը (ները) հավանեցիր, ինչո՞ւ:

Վերլուծիր բանաստեղծությունը․

ԵՐԴԻԿՆ Ի ՎԱՐ

Երդիկն ի վար երկնքի խաղ,
Առավոտ,
Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ,
Հացի հոտ:
Զարթնած հովիտ, թրջված հովեր,
Բոբիկ ոտ,
Ցողի հոտ է, ծիծաղի հոտ,
Շողի հոտ:
Արևկող լանջ, մրկած կածան,
Տապ ու տոթ:
Քարի հոտ է, օշինդրի հոտ,
Ուրցի հոտ:
Թախկած ձյուներ և ծաղիկներ
Ձյունի մոտ,
Քամու հոտ է, բարձունքի հոտ,
Ամպի հոտ:
Ծմակն ի վար խոնավ խութեր,
Խոնարհ խոտ,
Մամուռի հոտ, սարսուռի հոտ,
Սունկի հոտ:
Ահռելի ձոր, մաշված առու,
Մրսած օդ,
Ցավի հոտ է, անձավի հոտ,
Մութի հոտ:
Մի բուռ հանգիստ պապիս մի բուռ
Հողի մոտ,
Մորմոքի հոտ, արցունքի հոտ,
Խնկի հոտ: