Հայոց լեզու 24/4/2024

Առաջադրանք 1

  • Վերլուծի՛ր բերված նախադասությունները, մեկնաբանի՛ր կետադրությունը։
  • Կազմի՛ր ձայն, թշնամի, տուն, քարաժայռ, մարդ, կին բառերի հոգնակին։
    ձայն-ձայներ
    թշնամի-թշնամիներ
    տուն-տներ
    քարաժայռ-քարաժայռեր
    մարդ-մարդիկ
    կին-կանայք
  • Ներքևի նախադասությունների մեջ գտի՛ր հատուկ անունները։
    Բասուտա, Չինգիզ Այթմատով, Գաբրիել
  • Որոշի՛ր ձայնին (1-ին նախ.), մարդուն (2-րդ նախ.), ափին (3-րդ նախ.), տղային (4-րդ նախ.), թշնամուդ (6-րդ նախ.) բառերի հոլովները։

Ձայնին-տրական հոլով
մարդուն-հայցական հոլով
ափին-տրական հոլով
տղային-հայցական հոլով
թշնամուդ-հայցական հոլով

  • Գտիր նախադասություններում 1 բառ, որի բոլոր վանկերը բաց լինեն։
    Բա-սու-տա
  • Նախադասություններում գտիր և դուրս գրիր կապերն ու կապական բառերը։
    կողմը, վրա, վրա, ուժով, առաջ
  • Նախադասություններում գտիր մեկական սահմանական, ըղձական, հրամայական, ենթադրական եղանակի բայ։
    դուրս եկան, թվաց, հասկացրո՛ւ, հիշեք
  • Նշված ժամանակաձևերից ո՞րը չկա տրված նախադասություններում. անցյալ կատարյալ, վաղակատար անցյալ, անկատար ներկա, ապակատար ներկա։
    Ապակատար ներկա
    1.Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։(բազմակի ստորոգյալներ)
    2. Նրան թվաց՝ օձը խայթեց ակնոցավոր մարդուն։(բաց թողած որ շաղկապի փոխարեն)
    3. Բասուտա գետի մյուս ափին՝ քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։(բացահայտիչ)
    4. Խսիրի վրա պառկեց նաև կինը՝ ծածկելով փոքրիկ տղային։(հետադաս դերբայական դասված)
    5. Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր՝ հիշեցնելով մի հին երգ։(հետադաս դերբայական դասված)
    6. Հասկացրո՛ւ թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ ընկճելու մտքից։(ստորակետները դրվել են նախադասությունների միջև)
    7. Հիշենք Չինգիզ Այթմատովի՝ հիշողությունը կորցրած հերոսին։(հատկացուցիչից հետո լրացումներ կան)
    8. Ես ապրելու ուժ էի ստանում դահլիճների ու հրապարակների՝ հայ երգով ու խոսքով ոգեշնչված բազմությունից։( հատկացուցիչից հետո լրացումներ կան)
    9. Հովտում երևում էր Գաբրիելի պապի՝ առասպելական շինարարի ձեռքով հիսուն տարի առաջ կառուցած եկեղեցին։(բացահայտիչ)
    10. Ամենագեղեցիկ իրը, առօրեական դառնալով, միշտ մի բան կորցնում է իր արժեքից։(միջադաս դերբայական դարձված)

 ——————————————————————————————-

Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասություններ. Ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի։

Փոխակերպելիս կատարվող ամենաակնառու փոփոխությունները.

Կարող է փոխվել հեղինակի խոսքի դիրքը։

Նախադասության մեջ կարող է փոխվել ենթակայի և ստորոգյալի շարադասությունը։

Դուրս են գալիս զգացական և կոչական ձայնարկությունները, կոչականին ուղեկցող դիմելաձևերը։

Կոչականը կամ դուրս է գալիս, կամ անցնում է հեղինակի խոսքի մեջ։

Հեղինակի և մեջբերվող խոսքերի արանքում ավելանում է թե, որ շաղկապներից մեկը։

Համապատասխանեցվում են անձնական դերանունների, հոդ ունեցող բառերի, բայերի դեմքերը։

Առաջադրանք 2
Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունների ուղղակի խոսքը վերածիր անուղղակիի։

105. Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ արեգակին ասում էր, որ նա դուրս չգա, ինքն է դուրս գալու. հակառակ դեպքում կխամրի իր գեղեցկության կողքին:

106. Նա զղջաց և ասաց հորը, որ մեղանչել է նրա դեմ, որ այսևս արժանի չէ նրա որդին կոչվելու և պետք չէ, որ նրա անբասիր անվան կողքին հնչի իր անունը:

107. Հայրն ասաց որդուն, որ նա միշտ իր հետ է եղել, և այն ամենը, որ իրենն է նաև նրանն է:

108. «Աստվածաշունչը» սովորեցնում է մեզ, որ չհապաղենք կարոտյալին բարություն անել երբ մեր ձեռքը կարող է օգնել նրան:

109.Նա դիմեց ծերունուն աղաչական ձայնով, խնդրելով փրկել իր որդուն ու ջանք չխնայել:

110.Խոնարհվելով քամուց՝ եղևնին հառաչանքով մտածեց, որ ինքն էլ չգիտի, թե իրեն ինչ է պատաքհել բայց զգում է, որ իր համար նոր կյանք է սկսվում:

111.Վարուժանը գրում է, որ Դուրյանի տխրության շարժիչ ուժը նրա անձն է, իսկ իրենը՝ուրիշները, և ապա ավելացնում է, որ Դուրյանը ողպում է իր ժպտալ չկարողանալուց, իսկ ինքը ոխպում է իր գութից ու բարկությունից:

112:Ներկայանալով գրողին՝ ծերունին բացատրեց, որ եկել է ծանոթանալու, քանի որ իրենք հարևաններ են, և խնդրեց, որ նա էլ մեկ-մեկ իր մոտ հյուր գա:

113. Հայրը զարմացրած հարցրեց որդուն, մի  թէ նա չգիտի, որ ինքը Անդրանիկի զինվորներից մեկն է եղել և այդ դեպքում ինչու է իրեն այդպիսի բաներ ասում:

114. Սեպուհն ասաց երիտասարդին, որ վերջապես եկավ իրենց հատուցման ժամը, որ նա սպասում էր դրան, բայց չէր կարծում, որ իրեն կառաջարկեն դառնալ որացող, նրան էլ իր հետ միասին:

115. Նա ինձ հարցրեց, կարո՞ղ եմ արդյոք հայտնել իրեն թե որտեղ պետք է միանան մեր և նրանց բանակները, և որն է իմ դերը այդ գործում:

———————————————————————————————-

Բաղադրյալ ստորոգյալ, հանգույց և ստորոգելի։

Հիշել՝ հանգույց կարող են լինել ոչ միայն օժանդակ բայերը, այլև լինել, դառնալ, համարվել, թվալ բայերի դիմավոր ձևերը։

Առաջադրանք 3

Գտիր ստորոգյալները, որոշիր տեսակները, նշիր բաղադրյալ ստորոգյալներում հանգույցը որն է, ստորոգելին՝ որը

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունները։ մեկնաբանիր կետադրությունը։

Վերլուծիր նաև ձևաբանորեն։

Սևանը քաղցրհամ լիճ է։-ստորոգելի՝լիճ, հանգույց՝է (գոյական)

Քեզ զանգողը ես էի։-ստորոգյալ՝ես, հանգույց՝էի (դերանուն)

Օրանգուտանը համարվում է մարդանման կապիկ։-ստորոգելի՝կապիկ հանգույց՝համարվում է (գոյական)

Այդ օրվանից կղզին կոչվեց Աղթամար։-պարզ ստորոգյալ՝կոչվեց

Տեսիլքը գնաց հեռացավ՝ աստիճանաբար մարելով երկնքի խորքում։-պարզ ստորոգյալ՝ գնաց հեռացավ

Առաջին ձիավորը՝ նկարիչը, իր ծոցատետրում նկարեց ամրոցի սրածայր բուրգը։-պարզ ստորոգյալ՝ նկարեց

Մյուս կածանները՝ անծանոթ, երկյուղալի, նրանց անօգտագործելի են թվում։-բաղադրյալ ստորոգյալ՝ անօգտագործելի են թվում (ածական)

Իմ աչքին Արամի՝ ձիու համար նախատեսված մտրակը դառնում է օձ։-պարզ ստորոգյալ՝ դառնում է

Պահածոյի՝ թիթեղից պատրաստված տուփը նասելի նորություն էր այդ քարափների վրա։-բաղադրյալ ստորոգյալ, ստորոգելի՝նորություն  հանգույց՝էր (գոյական)

Նոր սերունդն իրեն չի համարում ո՛չ Մոտկանա երկրից, ո՛չ Տալվորիկից։-պարզ ստորոգյալ՝ չի համարում

Աղբյուրը քարափի տակ է։-բաղադրյալ ստորոգյալ, ստորոգելի՝տակ, հանգույց՝է (կապ)