Հայոց լեզու 2/24/2022

Գործողություն կամ եղելություն նշանակող բառը կոչվում է բայ:
Օրինակ՝ ուտել, խմել, գնալ, քանդել, մեծանալ, սառչել,  ընկնել: Պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Եմ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ բայերը հարց չեն ստանում: Դրանք ոչ  թե նշանակում են գործողություն կամ եղելություն, այլ հաստատում են  ենթակայի՝ որևէ վիճակի մեջ լինելը (Ես կամ, մարդ եմ, գիտեմ խոսել, ունեմ բանականություն, որ արժի ամեն ինչ):

Բայն ունի իր բնորոշ ձևը: Նրա ուղիղ ձևն ունի –ել կամ –ալ ածանց–վերջավորությունը:
Թեք ձևերը մեծ մասամբ բնորոշվում են իրենց վերջավորություններով և այլ մասնիկներով (խոսելիս, գրեցի, կասեմ, չեմ տա, մի՛ կարդա, պիտի ուզեմ):Բայը կարող է փոփոխվել ըստ դեմքի, թվի, ժամանակի, եղանակի՝ կազմելով  դիմավոր ձևեր: Բայի այդպիսի ձևափոխությունը  կոչվում է խոնարհում: Բայը կարող է ձևափոխվել նաև ըստ սեռի, ինչպես և կազմել անդեմ ձևեր:
Բայի բոլոր դրական ձևերն ունեն իրենց ժխտական հակարժեքները,
որոնք կազմվում են համապատասխան դրական
ձևից՝
• մեծ մասամբ չ– նախամասնիկով՝ գրել — չգրել, գրած — չգրած, գրող — չգրող, գրելիս — չգրելիս, գրում եմ — չեմ գրում, գրելու եմ — չեմ գրելու, գրել եմ — չեմ գրել, գրեցի — չգրեցի, գրեմ — չգրեմ, կգրեմ — չեմ գրի, պիտի գրեմ — չպիտի գրեմ,
• մի դեպքում (արգելական հրամայականում)՝ մի՛ մասնիկով՝ գրի՛ր — մի՛ գրիր, գրե՛ք — մի՛ գրեք:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք
2. Ընդգծե՛ք 3 բայ.
ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ժ. տրոհել, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր
3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

Leave a comment