Խնդիրներ կրկնողության համար

Լուծի՛ր խնդիրներն անպայման համակարգերի միջոցով՝ ներմուծելով x և y փոփոխականները.

1) Դպրոցականները էքսկուրսիա գնացին: Նրանք վերադարձան այլ ճանապարհով, որ 7 կմ-ով կարճ էր առաջինից: Որքա՞ն է յուրաքանչյուր ճանապարհի երկարությունը, եթե դպրոցականներն ընդամենը անցան 41 կմ:

Պատ․՝x=24կմ y=17կմ

2) Դպրոցը ձեռք բերեց 4 բազկաթոռ և 2 սեղան, դրանց համար վճարելով 36 000 դրամ: Եթե գնվեր 2 բազկաթոռ և 3 սեղան, ամբողջ գնումը 14 000 դրամ-ով պակաս կլիներ: Առանձին-առանձին որքա՞ն  արժեն բազկաթոռը և սեղանը:

Պատ․՝x=8000դրամ y=2000դրամ

Պատ․՝x=280 y=148

Պատ․՝2x=38 x=19

Պատ․՝x=27

Պատ․՝x=29 y=17

Պատ․՝x=36 y=48

Պատ․՝x=19 y=57

Պատ․՝x=92 y=23

Վահան Տերյան Ծաղկել է նորից իմ այգին

Ծաղկել է նորից իմ այգին,
Սրտում իմ գարուն է արդեն,
Սիրում եմ այնպես քնքշագին,
Սիրում եմ, բայց ո՞ւմ — չըգիտեմ։
Դողում է սիրտըս նորբաց,
Նորբաց մի հուրվարդի պես,
Շրջում եմ սիրուց արբած,
Շրջում ու երգում եմ ես…

Ատոմներ և մոլեկուլներ

1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:

Բաժակ-պակի, աթոռ-փայտ, քարտեզ-թուղտ։

2.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները:

Ֆիզիկական մարմինները բաղկացած են մոլեկուլներից:

3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:

Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:

Նյութի մասնիկները կոչվում են ատոմներ։

5.Որ նյութն են անվանում տարր:

Նյութը, որը կազմված են 1 ատոմից, կոչվում է տարր:

6.Ինչ է մոլեկուլը:

Մոլեկուլ, երկու կամ ավելի ատոմներից բաղկացած էլեկտրականապես չեզոք խումբ։ Ատոմները միասին պահվում են քիմիական կապերի միջոցով։ Մոլեկուլները տարբերվում են իոններից էլեկտրական լիցքի բացակայությամբ։

7. Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:

Մասնիկներ։

8.Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:

Ատոմը։

9. Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:

100 000 000 (հարյուր միլիոն) անգամ:

10.Ինչ է դիֆուզիան:

Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա:

11.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:

Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում, քան հեղուկներում: Դա պայմանավորված է նրանով, որ գազերում ատոմների միջև հեռավորությունը ավելի մեծ է: Պինդ մարմիններում դիֆուզիան ընթանում է ավելի դանդաղ քան հեուկներում:

12.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է ընթանում: