Հարավ-արևմտյան Ասիա

Դասի հղում ։

Այլ հղում՝ 1, 2

Ասիայի պետությունները և մայրաքաղաքները։

  1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։

Հարավարևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև։ Տարածաշրջանն ընդգրկում է Փոքրասիական Արաբական թերակղզինները, Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը։ Պատմաաշխարհագրական առումով Հարավարևմտյան Ասիայի կազմում են նաև Կովկասի պետությունները։ Այս տարածաշրջանում է գտնվում նաև հայերիս բնօրանը՝Հայաստանը։

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված Հարավարևմտյան Ասիայի ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի առանձնահատկությունները , ՀՀ համար դրանք ի՞նչ նշանակություն ունի։

Հայաստանի համար վատ է այն, որ նրա տարածքում չկան ծովային նավահանգիստներ։ Հայաստանը լեռնային երկիր է և չունի այդքան շատ տափաստաններ, ինչի պատճառով է մենք չկան բավականին անտառներ, բայց փոխարենը Հայաստանը հարուստ է քարի պաշարներոբ։ Հայաստանն, իդեպ, գրեթե ամբողջությամբ շրջապատված է մուսուլմանական երկրներով։

  1. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Հարավարրևմտյան Ասիա տարածաշրջանի մեջ մտնող պետություններըև դրանց ափերը ողողող ջրային ավազանները։
  1. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները:

Խթանիչներ – Հարավ-արևմտյան Ասիայի երկրներում գտնվում է նավթի համաշխարհային պաշարների նավթի 2/3, գազի պաշարների 1/4։ Այդ տարածաշրջանը հարուստ է նաև մետաղներով և այլ օգտակար հանածոներով։ Խոչընդոտներ – Անապատային և լեռնային տարածքները, որոնք բարենպաստ չեն գյուղատնտեսության, նաև տրանսպորտի զարգացման համար։ Տարածաշրջանը անկայուն է, շատ են պատերազմները ու հակամարտությունները, տարածաշրջանի խոշոր և հարուստ երկրները միապետություններ են, ինչը խանգարում է տնտեսության և գիտության զարգացմանը։

  1. Ինչ ներդրում ունի Հարավ-արևմտյան Ասիան քաղաքաքկրթության մեջ, որն է հայերի ունեցած ավանդը։

Տարածաշրջանում կան հնագույն, հազարամյակների պատմություն ունեցող ազգեր, քաղաքներ։ Դրանցից են Երուսաղեմը, Թեհրանը, Երևանը, Պերսեպոլիսը, Բեյրույթը, Պալմիրան և այլն․։ Դրանց կողքին կան նաև ժամանակակից նոր քաղաքներ, երկրաքերերով և գեր ժամանակակից ինֆրակառուցվածքով, ինչպես օրինակ Դոհան, Դուբայը։

  1. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը:

Տարածաշրջանի երկների մեծ մասը ավանդական մահմեդական երկրներ են, որտեղ կրոնի դերը շատ բարձր է։ Այդ հասարակություններում գոյություն ունի տղամարդու, արուզավակի պաշտամունք։ Այդ պատճառով բարձր է սեռաաական սկզբունքով հղիության ընդհատման դեպքերը։

  1. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

Հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհ է արտահանում նավթ, գազ, օգտակար հանածոներ, բուսաբուծական և անասնապահական արտադրանքներ, գործվածքներ և տնային արտադրանքներ։ Հարավ-արևմտյան Ասիան ունի շատ կապեր այլ երկրների միջև։ Հարավ-արևմտյան Ասիան հարուստ է նավթով, գազով, ջրային ավազաններով և իր մեծ դերն է կատարում ամբողջ աշխարհում։