Չարենցյան բանաստեղծությունների ընտրանի

1.Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

2.Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Գործնական աշխատանքվ 27/2/2023

144․ Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին(Ամենից հին) բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: Աշխարհի ամենալայն(ամենից լայն) ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են: Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ(ամենահազվադեպ) հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել): Ամենից թանկ(ամենաթանկ) գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

***

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

145․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ խոտավետ տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները և գնում         դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել մշուշապատ ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ անմատչելի սարերին ու դաշտերին:

146. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու      զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոշոր լճի՝ Բայկալի ափերը երիզող անուշահամ լեռներն ասես բարձր մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր  ու թափանցիկ ջուր ունի: արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը հարուստ լճերով լեռնային է: Դրանցից գերատեսիլը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի ամենամեծ լիճ կա: Նա այնքան սքանչալի ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Ֆիզիկա 27/2/2023

  1. Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիան։

  1. Ինչ է ջերմանաքանակը: 

Այն էներգիան, որի մարմինը ստանում է կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

  1. Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Ջերմաքանակ արտահայտվում է` 1Ջ(Ջոուլ), 1ԿՋ(Կիլաջոուլ) և 1ՄՋ(Մեգաջոուլ)

  1. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ջուր ստանալու համար, իսկ ավելի կոնկրետ 100°։

  1. 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2լ տարողությամբ անոթը ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

  1. Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Տաք մարմնից սառը մարմնին կամ մարմնի տաք տեղամասից սառը տեղամասին ներքին էներգիայի հաղորդման պրոցեսը, որն իրականացվում է մոլեկուլների ջերմային շարժման և թոխազդեցության շնորհիվ, կոչվում է ջերմահաղորդականություն: Ամրակալանին ամրացնում ենք պղնձե ձող: Մոմով կամ պլաստիլինով ձողի երկայնքով մի քանի մեխ ամրացնենք: Ձողի մյուս ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմը սկսում է հալվել, և մեխերն աստիճանաբար պոկվում են ձողից: Ընդ որում սկզբում պոկվում են այն մեխերը, որոնք ավելի մոտ են մոմին:Հետո հերթականությամբ պոկվում են մյու մեխերը: Այսպես էներգիան ձողի տաք ծայրից հաղորդվում է դեպի սառը ծայրը:

  1. Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Լավ ջերմահաղորդիչ մետաղ, արծաթ և փայտը:
Վատ ջերմահաղորդիչ են՝ օդը, գազերը և հեղուկներ։

  1. Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

Քանի որ օդը գազ է, իսկ գազերում մոլեկուլների հեռավորությունը մեծ է  և մոլեկուլների բախումները հազվադեպ են տեղի ունենում, էներգիան շատ դանդաղ է  փոխանցվում մի մոլեկուլից մյուսին:

  1. Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Ջերմամեկուսիչ նյութերը շատ լայն կիրառություն ունեն շինարարության ոլորտում։

  1. Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:

Ոչ, որովհետև վակումում մարմնինները չեն փոխազդում: